https://arm.sputniknews.ru/20260401/surb-anna-ekeghecu-mijadepi-masnakic-davit-minasjanin-teghapvokhel-en-hivandanvoc-100488655.html
Դավիթ Մինասյանին տեղափոխել են ԲԿ, նրա կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Դավիթ Մինասյանին տեղափոխել են ԲԿ, նրա կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Sputnik Արմենիա
Փաստաբանն ընդգծեց` Դավիթ Մինասյանին բացահայտ սպանում են։ 01.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-01T14:31+0400
2026-04-01T14:31+0400
2026-04-01T18:21+0400
հայաստան
դավիթ մինասյան
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
հիվանդանոց
փաստաբան
նիկոլ փաշինյան
սուրբ աննա եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100479224_11:0:1270:708_1920x0_80_0_0_8fbe54345f7412c3ce57b6230bf51a04.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցած միջադեպի մասնակից եղբայրներից մեկը` Դավիթ Մինասյանը, տեղափոխվել է Էջմիածնի հիվանդանոց։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր որոշեց 2 ամսով կալանավորել 18-ամյա երիտասարդին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան տեղափոխելու են «Արմավիր» ՔԿՀ։Մարտիրոսյանն ընդգծեց` Դավիթ Մինասյանին բացահայտ սպանում են։Նշենք, որ փաստաբանը նաև տեսագրություն է հրապարկել ֆեյսբուքյան էջում, որում երևում է, թե եկեղեցում մարդկանց միջով անցնելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող անձանցից մեկը ինչպես է ուժեղ հարվածում պատարագին մասնակցող 18–ամյա տղային։Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Այն պահին, երբ վարչապետը դուրս էր գալիս տաճարից, հավաքվածներից մեկը վրդովված դիմեց թիկնապահին. «Տենց չնայես ինձ»։ ՀՀ վարչապետը թիկնապահներին հրահանգեց հանգիստ մնալ ու չմիջամտել։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով 3 անձ ձերբակալվեց։ Նրանցից 2–ը երկվորյակ եղբայրներ են` Դավիթ և Միքայել Մինասյանները։Մարտի 30–ին քննիչները խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100479224_168:0:1112:708_1920x0_80_0_0_fb4decf903c9714d42394ce19da4b221.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դավիթ մինասյան, քրեակատարողական հիմնարկ (քկհ), հիվանդանոց, փաստաբան, նիկոլ փաշինյան, սուրբ աննա եկեղեցի
հայաստան, դավիթ մինասյան, քրեակատարողական հիմնարկ (քկհ), հիվանդանոց, փաստաբան, նիկոլ փաշինյան, սուրբ աննա եկեղեցի
Դավիթ Մինասյանին տեղափոխել են ԲԿ, նրա կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
14:31 01.04.2026 (Թարմացված է: 18:21 01.04.2026) Փաստաբանն ընդգծեց` Դավիթ Մինասյանին բացահայտ սպանում են։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցած միջադեպի մասնակից եղբայրներից մեկը` Դավիթ Մինասյանը, տեղափոխվել է Էջմիածնի հիվանդանոց։
Sputnik Արմենիային այս մասին հայտնեց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր որոշեց 2 ամսով կալանավորել 18-ամյա երիտասարդին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան տեղափոխելու են «Արմավիր» ՔԿՀ։ «Դավիթը, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է։ Երեխային ծանր վիճակում շտապօգնությունով տեղափոխել են Էջմիածնի բժշկական կենտրոն, հիմա փաստաբաններով գնում ենք այնտեղ։ Այս երեխայի համար գիտակցության ամեն կորուստը մահ կարող է արժենալ։ Նա ունի չբացահայտված ալերգիա, նույնիսկ վալերիանկայից կարող է մահանալ։ Մենք հիմա նույնիսկ չգիտենք` այդ մասին վկայող թղթերը նրանց մոտ է, թե չէ, չգիտենք` Դավիթը ի վիճակի է ասել, որ ինչ–որ բան չսրսկեն իրեն, թե չէ»,– ասաց փաստաբանը։
Մարտիրոսյանն ընդգծեց` Դավիթ Մինասյանին բացահայտ սպանում են։
Նշենք, որ փաստաբանը նաև տեսագրություն է հրապարկել ֆեյսբուքյան էջում, որում երևում է, թե եկեղեցում մարդկանց միջով անցնելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող անձանցից մեկը ինչպես է ուժեղ հարվածում պատարագին մասնակցող 18–ամյա տղային։
Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում
միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Այն պահին, երբ վարչապետը դուրս էր գալիս տաճարից, հավաքվածներից մեկը վրդովված դիմեց թիկնապահին. «Տենց չնայես ինձ»։ ՀՀ վարչապետը թիկնապահներին հրահանգեց հանգիստ մնալ ու չմիջամտել։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով 3 անձ ձերբակալվեց։ Նրանցից 2–ը երկվորյակ
եղբայրներ են` Դավիթ և Միքայել Մինասյանները։
Մարտի 30–ին քննիչները
խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ
քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի նկատմամբ
խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։