https://arm.sputniknews.ru/20260330/vazgen-manukjani-glkhavvorats-azhm-n-chi-masnakci-azh-arajika-yntrutjunnerin-100396163.html
Վազգեն Մանուկյանի գլխավորած ԱԺՄ-ն չի մասնակցի ԱԺ առաջիկա ընտրություններին
Վազգեն Մանուկյանի գլխավորած ԱԺՄ-ն չի մասնակցի ԱԺ առաջիկա ընտրություններին
Sputnik Արմենիա
Վազգեն Մանուկյանի խոսքով` կարևոր է, որ ընտրությունների ժամանակ տեղի չունենա ձայների փոշիացում։ 30.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-30T12:36+0400
2026-03-30T12:36+0400
2026-03-30T12:36+0400
վազգեն մանուկյան
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/02/65238881_0:0:1600:901_1920x0_80_0_0_b9cc0d89e9ded3ee0191872f09174cc7.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. 2026 թվականին խորհդարանական ընտրություններին ՀՀ 3–րդ հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի գլխավորած «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցությունը չի մասնակցի, նշված է կուսակցության ֆեյսբուքյան էջում։ Վազգեն Մանուկյանը հիշեցրել է կուսակցության նախկին հայտարարությունն այն մասին, , թե ճիշտ է, որ այս ընտրություններում ընդդիմությունը մասնակցի 2-3 քաղաքական ուժերով։ Միևնույն ժամանակ Մանուկյանը նշել ու նաև կոչ է արել համակիրներին աջակցել ընդդիմադիր քաղաքական ուժերին` հավելելով, որ ԱԺՄ-ն շարունակելու է պայքարել իր գաղափարների իրագործման համար։Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն պաշտոնապես հայտարարել են նաև Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, Գագիկ Ծառուկյանը, որն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար, ինչպես նաև «Հայկական քվե» կուսակցությունը։«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին կմասնակցեն միասին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/02/65238881_92:0:1515:1067_1920x0_80_0_0_345e38b7e617c47a9bb6387aabee1b49.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վազգեն մանուկյան, ազգային ժողովի ընտրություններ
վազգեն մանուկյան, ազգային ժողովի ընտրություններ
Վազգեն Մանուկյանի գլխավորած ԱԺՄ-ն չի մասնակցի ԱԺ առաջիկա ընտրություններին
Վազգեն Մանուկյանի խոսքով` կարևոր է, որ ընտրությունների ժամանակ տեղի չունենա ձայների փոշիացում։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. 2026 թվականին խորհդարանական ընտրություններին ՀՀ 3–րդ հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի գլխավորած «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցությունը չի մասնակցի, նշված է կուսակցության
ֆեյսբուքյան էջում։
Վազգեն Մանուկյանը հիշեցրել է կուսակցության նախկին հայտարարությունն այն մասին, , թե ճիշտ է, որ այս ընտրություններում ընդդիմությունը մասնակցի 2-3 քաղաքական ուժերով։
«Այս իշխանությունն արդեն սպառված է։ Բայց եթե ընտրությունների հետևանքով նորից վերարտադրվի, ապա մենք հետզհետե կորցնելու ենք մեր ինքնության ձողերը, մեր կամքը և զրկվելու ենք բարեկեցիկ, ազատ, ապահով և հպարտորեն առաջ գնացող անկախ պետություն ունենալու հնարավորությունից, որի բոլոր նախնական պայմանները կան։ Իշխանությունների դեմ պայքարում կան բազմաթիվ քաղաքական ուժեր, որոնք մեր ժողովրդին առաջարկում են այս խորը փոսից դուրս գալու տարբեր ճանապարհներ և փորձում կանխել ներկա իշխանությունների վերարտադրության հնարավորությունը։ Մենք այդ պայքարի մեջ ենք եղել և կանք՝ օգնելով և աջակցելով այդ քաղաքական ուժերին։ Այժմ շատ կարևոր է, որպեսզի ընտրությունների ժամանակ տեղի չունենա ձայների փոշիացում, և ամբողջ ժողովուրդը մասնակցի ընտրություններին»,– նշել է Մանուկյանը։
Միևնույն ժամանակ Մանուկյանը նշել ու նաև կոչ է արել համակիրներին աջակցել ընդդիմադիր քաղաքական ուժերին` հավելելով, որ ԱԺՄ-ն շարունակելու է պայքարել իր գաղափարների իրագործման համար։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ
Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ
Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, Երևանի նախկին քաղաքապետ
Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի
թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը`
Արամ Սարգսյանի գլխավորությամբ։
Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն պաշտոնապես հայտարարել են նաև Սամվել Կարապետյանի
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը,
Գագիկ Ծառուկյանը, որն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար, ինչպես նաև
«Հայկական քվե» կուսակցությունը։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին
կմասնակցեն միասին։