https://arm.sputniknews.ru/20260330/dzajnagrutjuny-mvontazhats-e-uzhegh-hajastany-hakakvorupcivon-kvomitei-hajtararutjan-masin-100408197.html
Ձայնագրությունը մոնտաժած է. «Ուժեղ Հայաստանը»` Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարության մասին
Ձայնագրությունը մոնտաժած է. «Ուժեղ Հայաստանը»` Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարության մասին
Sputnik Արմենիա
Ղահրամանյանը նշել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի առաջատար ընդդիմադիր ուժն է, ինչն անհանգստացնում և վախեցնում է իշխանություններին։ 30.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-30T17:19+0400
2026-03-30T17:19+0400
2026-03-30T17:21+0400
«ուժեղ հայաստան» կուսակցություն
սամվել կարապետյան
ընտրակաշառք
հակակոռուպցիոն կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/14/97918829_0:59:1147:704_1920x0_80_0_0_5373a7a6e8360aa2a0549eb6a38c121a.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն իր գործունեությունը ծավալում է Սահմանադրության և օրենքի շրջանակներում։ Սոցցանցում գրել է կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը` արձագանքելով Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության, մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ նպատակադրվել են ընտրակաշառք բաժանել ՀՀ Արմավիրի մարզում բնակվող մի շարք քաղաքացիների՝ ապահովելով նրանց մասնակցությունը 2026 թ. հունիսի 7–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին և քվեարկությունն իրենց կողմից մատնանշված կուսակցության օգտին, 5 անձ ձերբակալվել է։Ղահրամանյանը նշել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի առաջատար ընդդիմադիր ուժն է, որը մոբիլիզացնում է հասարակության զգալի մասին և վայելում նրա անվերապահ աջակցությունը, ինչը անհանգստացնում և վախեցնում է իշխանություններին, իսկ անմեղության կանխավարկածը մոռացված արժեք է:Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն պաշտոնապես հայտարարել են նաև Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, Գագիկ Ծառուկյանը, որն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար, ինչպես նաև «Հայկական քվե» կուսակցությունը։«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին կմասնակցեն միասին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/14/97918829_65:0:1082:763_1920x0_80_0_0_597cc3cea15b7e1f08ef4ab227dd9ffe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«ուժեղ հայաստան» կուսակցություն, սամվել կարապետյան, ընտրակաշառք, հակակոռուպցիոն կոմիտե
«ուժեղ հայաստան» կուսակցություն, սամվել կարապետյան, ընտրակաշառք, հակակոռուպցիոն կոմիտե
Ձայնագրությունը մոնտաժած է. «Ուժեղ Հայաստանը»` Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարության մասին
17:19 30.03.2026 (Թարմացված է: 17:21 30.03.2026) Ղահրամանյանը նշել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի առաջատար ընդդիմադիր ուժն է, ինչն անհանգստացնում և վախեցնում է իշխանություններին։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն իր գործունեությունը ծավալում է Սահմանադրության և օրենքի շրջանակներում։ Սոցցանցում
գրել է կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը` արձագանքելով Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությանը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության, մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ նպատակադրվել են ընտրակաշառք բաժանել ՀՀ Արմավիրի մարզում բնակվող մի շարք քաղաքացիների՝ ապահովելով նրանց մասնակցությունը 2026 թ. հունիսի 7–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին և քվեարկությունն իրենց կողմից մատնանշված կուսակցության օգտին, 5 անձ ձերբակալվել է։
«Իշխանությունների ձեռքին գործիք դարձած իրավապահների նկարած անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է»,–հայտնել է նա։
Ղահրամանյանը նշել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի առաջատար ընդդիմադիր ուժն է, որը մոբիլիզացնում է հասարակության զգալի մասին և վայելում նրա անվերապահ աջակցությունը, ինչը անհանգստացնում և վախեցնում է իշխանություններին, իսկ անմեղության կանխավարկածը մոռացված արժեք է:
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ
Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ
Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, Երևանի նախկին քաղաքապետ
Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի
թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը`
Արամ Սարգսյանի գլխավորությամբ։
Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն պաշտոնապես հայտարարել են նաև Սամվել Կարապետյանի
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը,
Գագիկ Ծառուկյանը, որն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար, ինչպես նաև
«Հայկական քվե» կուսակցությունը։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին
կմասնակցեն միասին։