https://arm.sputniknews.ru/20260328/ete-ynddimadirnery-chgvoghanan-urishi-dzajnery-apa-nranc-pvokhhradzgutjuny-kritikakan-che-100324888.html
Եթե ընդդիմադիրները «չգողանան» ուրիշի ձայները, ապա նրանց «փոխհրաձգությունը» կրիտիկական չէ
Եթե ընդդիմադիրները «չգողանան» ուրիշի ձայները, ապա նրանց «փոխհրաձգությունը» կրիտիկական չէ
Sputnik Արմենիա
Ըստ քաղտեխնոլոգի, նախընտրական պայքարը ենթադրում է մրցակցություն, այդ թվում՝ ճամբարներից մեկի ուժերի միջև: 28.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-28T18:34+0400
2026-03-28T18:34+0400
2026-03-28T18:34+0400
ազգային ժողովի ընտրություններ
ընդդիմություն
վիգեն հակոբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1a/98118343_0:84:1600:984_1920x0_80_0_0_e03e7f2919a682ab9370a074f06e22e1.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Ընդդիմադիր ուժերի փոխադարձ մեղադրանքները նախընտրական շրջանում չեն անդրադառնա ընտրությունների արդյունքների վրա, եթե նրանք չփորձեն խլել միմյանց ձայները։ Sputnik Արմենիային նման կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։Վերջին ամիսներին առանձին ընդդիմադիր քաղաքական ուժեր իրար մեղադրում են ներկայիս ղեկավարության իշխանության «բերելու» և նրան միջնորդավորված սատարելու մեջ:Հակոբյանի խոսքով՝ «փոխհրաձգությունը» պայմանականորեն կարելի է բաժանել նախընտրականի և «պատմականի»: Օրինակ՝ մշտապես հնչում է «ով է բերել Նիկոլ Փաշինյանին» հարցը։Այս հարցում, ըստ փորձագետի, դժվար թե ինչ-որ մեկը մյուսին կարողանա համոզել, ընդ որում դա վերաբերում է նաև ընտրողներին։ Բոլորն արդեն դիրքավորվել են բարիկադների տարբեր կողմերում։Մյուս կողմից, եթե առաջին դեմքերը, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, անձամբ չեն մասնակցում այդ «փոխհրաձգությանը» և հերքում են միմյանց միջև անհաղթահարելի հակասությունների առկայությունը, ապա հարց է առաջանում՝ նախընտրական շրջանում ինչու դրանք «սառեցված» չեն։Ինչ վերաբերում է մյուս թեզերին, օրինակ՝ որ նախկին նախագահները չպետք է մասնակցեն ընտրարշավին, ապա դա նախընտրական մարտավարություն է։ Այս մասին խոսում են այն ընդդիմադիր ուժերը, որոնք ցանկանում են զբաղեցնել «երրորդ ուժի» տեղը։ Ուստի, ըստ Հակոբյանի, նրանք ցանկանում են հնարավորինս հեռու մնալ գործող և նախկին իշխանություններից։Դա բնական է, քանի որ ընտրությունները ենթադրում են մրցակցություն՝ անկախ իշխանական կամ ընդդիմադիր ճամբարում կուսակցությունների ու դաշինքների դիրքավորումից։ Դասական իմաստով ընդդիմադիր ուժերը միմյանց համար այնպիսի հակառակորդ չեն, ինչպիսին իշխող կուսակցությունն է, բայց և մնում են մրցակիցներ։Մյուս կողմից, ըստ քաղտեխնոլոգի, եթե հիմնական քաղաքական ուժերը՝ «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստանը», «Միասնության թևերը» կարողանան համախմբվել և չկորցնել իրենց ընտրազանգվածը, ապա ընտրություններում նրանց մրցակցությունից վնասը կլինի նվազագույն:Նա կարծում է, որ Հայաստանում ընդդիմադիր բևեռները հիմնականում ունեն տարբեր ընտրազանգված, իսկ «տարուբերվող» զանգվածը կրիտիկական դեր չունի։Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն պաշտոնապես հայտարարել են նաև Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, Գագիկ Ծառուկյանը, որն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար, ինչպես նաև «Հայկական քվե» կուսակցությունը։«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին կմասնակցեն միասին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1a/98118343_89:0:1512:1067_1920x0_80_0_0_3c06a954552303ba21e67f3470beb950.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ազգային ժողովի ընտրություններ, ընդդիմություն, վիգեն հակոբյան
ազգային ժողովի ընտրություններ, ընդդիմություն, վիգեն հակոբյան
Եթե ընդդիմադիրները «չգողանան» ուրիշի ձայները, ապա նրանց «փոխհրաձգությունը» կրիտիկական չէ
Ըստ քաղտեխնոլոգի, նախընտրական պայքարը ենթադրում է մրցակցություն, այդ թվում՝ ճամբարներից մեկի ուժերի միջև:
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Ընդդիմադիր ուժերի փոխադարձ մեղադրանքները նախընտրական շրջանում չեն անդրադառնա ընտրությունների արդյունքների վրա, եթե նրանք չփորձեն խլել միմյանց ձայները։
Sputnik Արմենիային նման կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Վերջին ամիսներին առանձին ընդդիմադիր քաղաքական ուժեր իրար մեղադրում են ներկայիս ղեկավարության իշխանության «բերելու» և նրան միջնորդավորված սատարելու մեջ:
Հակոբյանի խոսքով՝ «փոխհրաձգությունը» պայմանականորեն կարելի է բաժանել նախընտրականի և «պատմականի»: Օրինակ՝ մշտապես հնչում է «ով է բերել Նիկոլ Փաշինյանին» հարցը։
Այս հարցում, ըստ փորձագետի, դժվար թե ինչ-որ մեկը մյուսին կարողանա համոզել, ընդ որում դա վերաբերում է նաև ընտրողներին։ Բոլորն արդեն դիրքավորվել են բարիկադների տարբեր կողմերում։
Մյուս կողմից, եթե առաջին դեմքերը, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, անձամբ չեն մասնակցում այդ «փոխհրաձգությանը» և հերքում են միմյանց միջև անհաղթահարելի հակասությունների առկայությունը, ապա հարց է առաջանում՝ նախընտրական շրջանում ինչու դրանք «սառեցված» չեն։
Ինչ վերաբերում է մյուս թեզերին, օրինակ՝ որ նախկին նախագահները չպետք է մասնակցեն ընտրարշավին, ապա դա նախընտրական մարտավարություն է։ Այս մասին խոսում են այն ընդդիմադիր ուժերը, որոնք ցանկանում են զբաղեցնել «երրորդ ուժի» տեղը։ Ուստի, ըստ Հակոբյանի, նրանք ցանկանում են հնարավորինս հեռու մնալ գործող և նախկին իշխանություններից։
«Նրանք կարծում են, թե որքան կոշտ արտահայտվեն նախկին և ներկա իշխանությունների հասցեին, այնքան ավելի հեշտ «տեղ կգտնեն արևի տակ»», - ասում է Հակոբյանը:
Դա բնական է, քանի որ ընտրությունները ենթադրում են մրցակցություն՝ անկախ իշխանական կամ ընդդիմադիր ճամբարում կուսակցությունների ու դաշինքների դիրքավորումից։ Դասական իմաստով ընդդիմադիր ուժերը միմյանց համար այնպիսի հակառակորդ չեն, ինչպիսին իշխող կուսակցությունն է, բայց և մնում են մրցակիցներ։
Մյուս կողմից, ըստ քաղտեխնոլոգի, եթե հիմնական քաղաքական ուժերը՝ «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստանը», «Միասնության թևերը» կարողանան համախմբվել և չկորցնել իրենց ընտրազանգվածը, ապա ընտրություններում նրանց մրցակցությունից վնասը կլինի նվազագույն:
«Բայց եթե նրանք սկսեն պայքարել նույն ընտրազանգվածի համար, ինչը նախընտրական մարտավարության տեսանկյունից անտրամաբանական կլիներ, ապա, իհարկե, իշխանության վերընտրությունը հնարավոր է։ Սակայն ընդդիմության կողմից անտրամաբանական կլիներ թողնել իր ընտրազանգվածը և փորձել խլել ուրիշների ձայները», - նշում է Հակոբյանը։
Նա կարծում է, որ Հայաստանում ընդդիմադիր բևեռները հիմնականում ունեն տարբեր ընտրազանգված, իսկ «տարուբերվող» զանգվածը կրիտիկական դեր չունի։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ
Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ
Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, Երևանի նախկին քաղաքապետ
Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի
թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը`
Արամ Սարգսյանի գլխավորությամբ։
Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն պաշտոնապես հայտարարել են նաև Սամվել Կարապետյանի
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը,
Գագիկ Ծառուկյանը, որն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար, ինչպես նաև
«Հայկական քվե» կուսակցությունը։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին
կմասնակցեն միասին։