https://arm.sputniknews.ru/20260326/kanaz-mshakujti-tuny-erekva-hrdehic-hetvo-inch-e-linelu-karujci-tshakatagiry-100290259.html
«Կանազ» մշակույթի տունը երեկվա հրդեհից հետո․ ինչ է լինելու կառույցի ճակատագիրը
«Կանազ» մշակույթի տունը երեկվա հրդեհից հետո․ ինչ է լինելու կառույցի ճակատագիրը
Sputnik Արմենիա
Շենքը տարիներ շարունակ լքված ու անմխիթար է եղել, ասում են՝ տարբեր մարդիկ փականները կոտրում, ներխուժում էին։ Կոտրված ապակիներով պատուհաններից ներս նայելիս շենքի... 26.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-26T22:00+0400
2026-03-26T22:00+0400
2026-03-26T22:00+0400
հրդեհ
շենք
երևան
«կանազ» մշակույթի տուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1a/100289678_0:0:1281:720_1920x0_80_0_0_00661fbcf66c15d0954c92c2e86bba47.jpg
Թամանյանական ճարտարապետական ոճի լավագույն օրինակներից մեկը՝ Երևանի «Կանազ» մշակույթի տունը, որն արդեն երկար տարիներ է՝ լքված ու մոռացված էր, երեկվանից ԶԼՄ-ների և քաղաքացիների ուշադրության կենտրոնում է։ Շքեղ, քանդակազարդ, կամարակապ ճակատով կառույցը շուրջ 4 ժամ կրակի ճիրաններում էր։ Հրդեհի հետևանքով այրվել ու վնասվել է կառույցի տանիքը, ներքին հարդարանքը, իսկ ֆասադը, բարեբախտաբար, չի տուժել։2017թ․ շենքը մասնավորեցվել էր «Արվեստի այբուբեն» մշակույթի հիմնադրամի կողմից։ 2024թ․ դատարանի որոշմամբ վերադարձվեց Երևան համայնքին։ Երևանի քաղաքապետարանից ասում են՝ «10 տարվա ընթացքում խոստացված 480 մլն դրամի ներդրումը չէր արվել, և շենքը հայտնվել էր, մեղմ ասած, անմխիթար վիճակում»։Ինչպես և ինչու է լքված շենքում հրդեհ բռնկվել։ Շրջանառվում են տարբեր վարկածներ․ ոմանք ասում են՝ անտուններն ու կասկածելի վարքագծով մարդիկ էին պարբերաբար շենք ներխուժում, ոմանք էլ մեկ այլ վարկած են շրջանառում՝ թե շենքը պետք էր որևէ էլիտար նախագծի համար, իսկ քանի որ տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ ունի, պետք էր մի բան հորինել։Այսօր քաղաքապետարանը հայտարարությամբ հանդես եկավ․«Երևանի քաղաքապետարանի համար «Կանազ» մշակույթի տան վերականգնումը օրակարգային է: Նոր նախագծով պահպանվելու է կառույցի ճարտարապետական դիմագիծը, առաքելությունը մնալու է նույնը՝ կրթական հարթակ, որը հարյուրավոր երեխաների վերադարձնելու է մշակութային ու գիտական ժամանակակից ու ավելի ընդգրկուն ուսումնական տարածք: Նոր կոնցեպտի հիմքում «STEAM» կենտրոնի ստեղծման գաղափարն է, որը բազմաֆունկցիոնալ հարթակ է՝ գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, արվեստի ու մաթեմատիկայի համադրությամբ»։Ճարտարապետ Դավիթ Ստեփանյանը դժվարանում է լավատես լինել շենքի ճակատագրի հարցում, ասում է՝ այս տարիներին բազմաթիվ օրինակներ ենք տեսել, երբ խոստացվածը չի եղել, ու պահպանելու կամ վերականգնելու փոխարեն աղճատման ականատես ենք դարձել։Նշում է՝ միայն ֆասադի պահպանումը բավարար չէ․ հուշարձանը պետք է իր ամբողջության մեջ վերականգնվի, իր ամբողջության մեջ է այն արժեքավոր։Չքնաղ ճակատով այս կառույցի ճարտարապետական նշանակության մասին Դավիթը հատուկ հիացմունքով է խոսում․․․ Ասում է՝ այսօր այսպիսի կառույցները շքեղություն են, նման բան էլ չեն կարող կառուցել։«Կանազը» կառուցվել է 1958 թ.–ին ճարտարապետներ Սոս Մանուկյանի և Վիլեն Տոնիկյանի նախագծով:«Այսպիսի մեծ կտոր քարերով, այսպիսի շարվածքով, սյունաշարերով, դեկորներով․․․ ուղղակի շքեղություն է»,- ասում է Դավիթը։Հարևան շենքերի հին բնակիչներից շատերն այստեղ տարբեր խմբակների են այցելել, կինո դիտել։ Շենքի մասին խոսելիս` բնակիչներից մեկի աչքերում արցունքներ են երևում։ Հիշում է, թե ինչպես էր քույրիկին այստեղ դաշնամուրի դասերի բերում, իրենք էլ կինո դիտելու էին գալիս․ հայտնի կինոթատրոն ուներ։ Դավիթն էլ այն երջանիկներից է, որ հասցրել է կրթվել այս գեղեցիկ շենքում, նկարչական խմբակ այցելել։ Ասում է՝ 90-ականների մինչև կեսերը եկել է, հետո արդեն աստիճանաբար շենքը լքվեց։Իսկ այսօր արդեն անցորդները, որոնք նախկինում արագ ու անտարբեր էին անցնում շենքի կողքով, կանգնում են, նայում, լուսանկարում հրդեհից սևացած շքեղ կամարաշար ճակատը։Հիշեցնենք` մարտի 25–ին, ժամը 19։10–ի սահմաններում «Կանազ» մշակույթի տան շենքում հրդեհ էր բռնկվել, դեպքի վայր էր մեկնել 13 մարտական հաշվարկ, հարակից շենքերի բնակիչները տարհանվել էին։Հրդեհված պատմություն. «Կանազ» մշակույթի տան այսօրվա տեքսը լուսանկարներով
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Մարիաննա Փայտյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_e325c81d9e54781d99e725393edd1fbb.jpg
Մարիաննա Փայտյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_e325c81d9e54781d99e725393edd1fbb.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1a/100289678_142:0:1102:720_1920x0_80_0_0_1c52b3c88b8939bdfff6324e43aef9e8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Մարիաննա Փայտյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_e325c81d9e54781d99e725393edd1fbb.jpg
հրդեհ, շենք, երևան, «կանազ» մշակույթի տուն
հրդեհ, շենք, երևան, «կանազ» մշակույթի տուն
«Կանազ» մշակույթի տունը երեկվա հրդեհից հետո․ ինչ է լինելու կառույցի ճակատագիրը
Շենքը տարիներ շարունակ լքված ու անմխիթար է եղել, ասում են՝ տարբեր մարդիկ փականները կոտրում, ներխուժում էին։ Կոտրված ապակիներով պատուհաններից ներս նայելիս շենքի անտերությունը միանգամից աչքի է զարնում։ Այն, ինչ ժամանակն ու կասկածելի մարդիկ չէին վնասել, հրդեհն է արել։
Թամանյանական ճարտարապետական ոճի լավագույն օրինակներից մեկը՝ Երևանի «Կանազ» մշակույթի տունը, որն արդեն երկար տարիներ է՝ լքված ու մոռացված էր, երեկվանից ԶԼՄ-ների և քաղաքացիների ուշադրության կենտրոնում է։ Շքեղ, քանդակազարդ, կամարակապ ճակատով կառույցը շուրջ 4 ժամ կրակի ճիրաններում էր։ Հրդեհի հետևանքով այրվել ու վնասվել է կառույցի տանիքը, ներքին հարդարանքը, իսկ ֆասադը, բարեբախտաբար, չի տուժել։
Մշակույթի տան անվանումը երևի միայն ավագ սերնդի ներկայացուցիչներին է այսօր հասկանալի, այն ժամանակին Քանաքեռի ալյումինի գործարանի մշակութային օջախն էր՝ Канакерский алюминиевый завод, կարճ հապավումով՝ КАНАЗ։ Ալյումինի գործարանի վաճառքից հետո մշակույթի տունն էլ բազմիցս վերավաճառվել է, օգտագործվել որպես կարի, աղյուսի արտադրամաս, տաքսի ծառայություն, ավտոդողերի սպասարկման վայր։ Ասում են՝ անգամ գիշերային ակումբ է եղել. ինչ ասես, թե չի անցել այս շենքի գլխով։
2017թ․ շենքը մասնավորեցվել էր «Արվեստի այբուբեն» մշակույթի հիմնադրամի կողմից։ 2024թ․ դատարանի որոշմամբ վերադարձվեց Երևան համայնքին։ Երևանի քաղաքապետարանից ասում են՝ «10 տարվա ընթացքում խոստացված 480 մլն դրամի ներդրումը չէր արվել, և շենքը հայտնվել էր, մեղմ ասած, անմխիթար վիճակում»։
Ինչպես և ինչու է լքված շենքում հրդեհ բռնկվել։ Շրջանառվում են տարբեր վարկածներ․ ոմանք ասում են՝ անտուններն ու կասկածելի վարքագծով մարդիկ էին պարբերաբար շենք ներխուժում, ոմանք էլ մեկ այլ վարկած են շրջանառում՝ թե շենքը պետք էր որևէ էլիտար նախագծի համար, իսկ քանի որ տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ ունի, պետք էր մի բան հորինել։
Այսօր քաղաքապետարանը հայտարարությամբ հանդես եկավ․
«Երևանի քաղաքապետարանի համար «Կանազ» մշակույթի տան վերականգնումը օրակարգային է: Նոր նախագծով պահպանվելու է կառույցի ճարտարապետական դիմագիծը, առաքելությունը մնալու է նույնը՝ կրթական հարթակ, որը հարյուրավոր երեխաների վերադարձնելու է մշակութային ու գիտական ժամանակակից ու ավելի ընդգրկուն ուսումնական տարածք: Նոր կոնցեպտի հիմքում «STEAM» կենտրոնի ստեղծման գաղափարն է, որը բազմաֆունկցիոնալ հարթակ է՝ գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, արվեստի ու մաթեմատիկայի համադրությամբ»։
Ճարտարապետ Դավիթ Ստեփանյանը դժվարանում է լավատես լինել շենքի ճակատագրի հարցում, ասում է՝ այս տարիներին բազմաթիվ օրինակներ ենք տեսել, երբ խոստացվածը չի եղել, ու պահպանելու կամ վերականգնելու փոխարեն աղճատման ականատես ենք դարձել։
«Ափսոսում ես, որովհետև մի տեսակ միտում ես նկատում` այրել են, որ տեղը հերթական մեկ այլ բան լինի։ Չնայած սա հուշարձան կառույց է, իրավունք չկա, բայց տեսել ենք, որ նման հուշարձան-կառույցները ևս նման ճակատագիր են ունենում, ինչպես, օրինակ, փակ շուկայի դեպքում եղավ և այլն։ Մի անգամ նաև Հանրապետության փողոցում սև շենքերից մեկը տեսա, որ այրվում էր, մի քանի ամիս անց նոր շինություն իրականացրեցին, այդ մտավախությունը հիմա էլ կա»,- ասում է Դավիթը։
Նշում է՝ միայն ֆասադի պահպանումը բավարար չէ․ հուշարձանը պետք է իր ամբողջության մեջ վերականգնվի, իր ամբողջության մեջ է այն արժեքավոր։
Չքնաղ ճակատով այս կառույցի ճարտարապետական նշանակության մասին Դավիթը հատուկ հիացմունքով է խոսում․․․ Ասում է՝ այսօր այսպիսի կառույցները շքեղություն են, նման բան էլ չեն կարող կառուցել։
«Կանազը» կառուցվել է 1958 թ.–ին ճարտարապետներ Սոս Մանուկյանի և Վիլեն Տոնիկյանի նախագծով:
«Այսպիսի մեծ կտոր քարերով, այսպիսի շարվածքով, սյունաշարերով, դեկորներով․․․ ուղղակի շքեղություն է»,- ասում է Դավիթը։
Հարևան շենքերի հին բնակիչներից շատերն այստեղ տարբեր խմբակների են այցելել, կինո դիտել։ Շենքի մասին խոսելիս` բնակիչներից մեկի աչքերում արցունքներ են երևում։ Հիշում է, թե ինչպես էր քույրիկին այստեղ դաշնամուրի դասերի բերում, իրենք էլ կինո դիտելու էին գալիս․ հայտնի կինոթատրոն ուներ։ Դավիթն էլ այն երջանիկներից է, որ հասցրել է կրթվել այս գեղեցիկ շենքում, նկարչական խմբակ այցելել։ Ասում է՝ 90-ականների մինչև կեսերը եկել է, հետո արդեն աստիճանաբար շենքը լքվեց։
Իսկ այսօր արդեն անցորդները, որոնք նախկինում արագ ու անտարբեր էին անցնում շենքի կողքով, կանգնում են, նայում, լուսանկարում հրդեհից սևացած շքեղ կամարաշար ճակատը։
Հիշեցնենք` մարտի 25–ին, ժամը 19։10–ի սահմաններում «Կանազ» մշակույթի տան շենքում
հրդեհ էր բռնկվել, դեպքի վայր էր մեկնել 13 մարտական հաշվարկ, հարակից շենքերի
բնակիչները տարհանվել էին։