https://arm.sputniknews.ru/20260316/vahe-hakvobjany-dati-e-tvel-qpakan-armen-khachatrjanin-pahanjum-e-herqum-ev-1-mln-dram-99889745.html
Վահե Հակոբյանը դատի է տվել ՔՊ–ական Արմեն Խաչատրյանին․ պահանջում է հերքում և 1 մլն դրամ
Վահե Հակոբյանը դատի է տվել ՔՊ–ական Արմեն Խաչատրյանին․ պահանջում է հերքում և 1 մլն դրամ
Sputnik Արմենիա
Արմեն Խաչատրյանը շաբաթներ առաջ գրառում էր արել՝ անդրադառնալով դատախազության ներկայացրած հայցապահանջին։ 16.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-16T12:21+0400
2026-03-16T12:21+0400
2026-03-16T13:46+0400
վահե հակոբյան
դատարան
դատ
արմեն խաչատրյան
զրպարտություն
հերքում
«հայաստան» դաշինք
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/19/27672426_0:166:1600:1067_1920x0_80_0_0_289824a44a8d3a8a6824fd531f1ee21d.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik․ Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Վահե Հակոբյանը դատի է տվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։Հայցադիմումը ստացվել է մարտի 13-ին, մակագրվել Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Գայանե Մազմանյանին։Վահե Հակոբյանը Արմեն Խաչատրյանից պահանջում է հերքել ֆեյսբուքյան գրառման մեջ հայտնած տվյալները, որոնք, ըստ հայցադիմումի, զրպարտություն են։ Խաչատրյանը գրառումը կատարել էր՝ անդրադառնալով դատախազության ներկայացրած ապօրինի գույքի բռնագանձման պահանջին։Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ դատախազությունը պահանջում է Վահե Հակոբյանից բռնագանձել շարժական ու անշարժ գույք գույք և շուրջ 21 մլն դոլար գումար։Վահե Հակոբյանը պահանջում է հրապարակավ հերքում և 1 միլիոն ՀՀ դրամ՝ որպես զրպարտության դիմաց վնասի փոխհատուցում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/19/27672426_0:0:1424:1067_1920x0_80_0_0_65a9aa5932e22ef19193dfd7a42761ed.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահե հակոբյան, դատարան, դատ, արմեն խաչատրյան, զրպարտություն, հերքում, «հայաստան» դաշինք, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
վահե հակոբյան, դատարան, դատ, արմեն խաչատրյան, զրպարտություն, հերքում, «հայաստան» դաշինք, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
Վահե Հակոբյանը դատի է տվել ՔՊ–ական Արմեն Խաչատրյանին․ պահանջում է հերքում և 1 մլն դրամ
12:21 16.03.2026 (Թարմացված է: 13:46 16.03.2026) Արմեն Խաչատրյանը շաբաթներ առաջ գրառում էր արել՝ անդրադառնալով դատախազության ներկայացրած հայցապահանջին։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik․ Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Վահե Հակոբյանը դատի է տվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Հայցադիմումը ստացվել է մարտի 13-ին, մակագրվել Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Գայանե Մազմանյանին։
Վահե Հակոբյանը Արմեն Խաչատրյանից պահանջում է հերքել ֆեյսբուքյան գրառման մեջ հայտնած տվյալները, որոնք, ըստ հայցադիմումի, զրպարտություն են։ Խաչատրյանը գրառումը կատարել էր՝ անդրադառնալով դատախազության ներկայացրած ապօրինի գույքի բռնագանձման պահանջին։
Փետրվարի 17-ին
հայտնի դարձավ, որ դատախազությունը պահանջում է Վահե Հակոբյանից բռնագանձել շարժական ու անշարժ գույք գույք և շուրջ 21 մլն դոլար գումար։
«2020 թվականի պատերազմից հետո, օգտվելով երկրում ստեղծված վիճակից, փորձում էր Սյունիքը դարձնել պետության դեմ պայքարի օջախ և պառակտել երկիրը․․․Ահա թե ինչու էր Վահե Հակոբյանն արմատական ընդիմադիր դարձել և կատաղի պայքար մղում պետության դեմ. գիտեր, որ երկրից և ժողովրդից թալանածը հետ պիտի տար, գիտեր, որ պետությունը մեխանիզմներ է ստեղծում, որով բոլոր գողոնները մի օր վերադարձվելու են»,- նման բովանդակությամբ գրառում էր արել Արմեն Խաչատրյանը՝ տարածելով դատախազության հաղորդագրությունը։
Վահե Հակոբյանը պահանջում է հրապարակավ հերքում և 1 միլիոն ՀՀ դրամ՝ որպես զրպարտության դիմաց վնասի փոխհատուցում։