00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ. Վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանների բողոքը

© Photo : Screenshot / Strong ArmeniaՍամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանը - Sputnik Արմենիա, 1920, 05.03.2026
Սամվել Կարապետյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Արամ Վարդևանյանի խոսքով` Սամվել Կարապետյանի 260 օր ազատության ինտենսիվ սահմանափակումն առանց որևէ իրավական տվյալի է։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժենյա Մելիքսեթյանը մերժել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի խափանման միջոց` տնային կալանի փոփոխության հետ կապված փաստաբանների բողոքը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Կարապետյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը։
«Որոշումը ստանալուն պես անպայման կներկայացնենք իրավունքի նկատմամբ հերթական խայտառակության մանրամասները, բայց սա ակնհայտ ցույց է տալիս, որ օրվա իշխանությունների վախերն անչափելի են, իսկ քաղաքական հետապնդումն անվիճելի: Իրար հերթ չտալով խոսում են Սամվել Կարապետյանի խոսքի ազատության սահմանների մասին, միաժամանակ վախենում են նույնիսկ վերացնել այս աբսուրդային սահմանափակումներն ու խափանման ինտենսիվ միջոցը, երբ չկա ու չկար որևէ հիմք այն պահպանելու համար»,– ասել է նա:
Վարդևանյանը կրկին արձանագրել է, որ Կարապետյանին կալանքի տակ պահելը ժողովրդավարության նկատմամբ ծաղր է։
«Սամվել Կարապետյանի այլևս 260 օր տևող ազատության ինտենսիվ սահմանափակումն առանց որևէ իրավական տվյալի` պարզապես հրապարակայնորեն մեր Մայր Աթոռը պաշտպանող խոսքի համար, չի կարող լինել իրավաչափ, չի կարող լինել օրինական, չի կարող լինել ողջամիտ, չի կարող լինել համաչափ»,– հավելել է Վարդևանյանը։
Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։
Հունվարի 16-ին վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից հայտնեցին, որ բեկանվել է դատավոր Սարգիս Պետրոսյանի որոշումը, որով Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։ Վարդևանյանն ավելի ուշ տեղեկացրեց, որ գործարարի ստացիոնար բուժումն ընդհատվել է, նրան տեղափոխել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Հակակոռուպցիոն դատարանը երեկ մինչև ուշ գիշեր քննել է Կարապետյանի խափանման միջոցի հարցը և որոշել է տնային կալանք կիրառել։
Լրահոս
0