https://arm.sputniknews.ru/20260116/samvel-karapetjani-stacivonar-buzhumn-yndhatel-en-u-nran-teghapvokhel-erevankentrvon-qkh-97831975.html
Սամվել Կարապետյանի ստացիոնար բուժումն ընդհատվել է․ նրան տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան
Սամվել Կարապետյանի ստացիոնար բուժումն ընդհատվել է․ նրան տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան
Sputnik Արմենիա
Կարապետյանի բուժումն ընդհատվել է ՆԳՆ ոստիկանության ծառայողների պնդմամբ։ 16.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-16T20:30+0400
2026-01-16T20:30+0400
2026-01-16T21:56+0400
սամվել կարապետյան
պաշտպան
արամ վարդևանյան
տնային կալանք
կալանք
տաշիր
«տաշիր» ընկերությունների խումբ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/12/90273974_0:0:954:537_1920x0_80_0_0_525970a179854588e40adbbd58293a88.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ստացիոնար բուժումն ընդհատվել է, նրան տեղափոխել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ավելի վաղ հայտնել էին, որ դատարանն այսօր բեկանել է Սարգիս Պետրոսյանի որոշումը, որով Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։Նրա խոսքով՝ այս պահին ընթանում է Սամվել Կարապետյանի գործով կալանքի նիստը։Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։
տաշիր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/12/90273974_0:0:954:717_1920x0_80_0_0_7b896d6012c19bec7ca199344f659cae.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, պաշտպան, արամ վարդևանյան, տնային կալանք, կալանք, տաշիր, «տաշիր» ընկերությունների խումբ
սամվել կարապետյան, պաշտպան, արամ վարդևանյան, տնային կալանք, կալանք, տաշիր, «տաշիր» ընկերությունների խումբ
Սամվել Կարապետյանի ստացիոնար բուժումն ընդհատվել է․ նրան տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան
20:30 16.01.2026 (Թարմացված է: 21:56 16.01.2026) Կարապետյանի բուժումն ընդհատվել է ՆԳՆ ոստիկանության ծառայողների պնդմամբ։
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ստացիոնար բուժումն ընդհատվել է, նրան տեղափոխել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ավելի վաղ հայտնել էին, որ դատարանն այսօր բեկանել է Սարգիս Պետրոսյանի որոշումը, որով Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։ «Սամվել Կարապետյանը գտնվում էր ստացիոնար բուժման մեջ, բայց ՆԳՆ ոստիկանության ծառայողների պնդմամբ` ստացիոնար բուժումնընդհատվել է։ Նա տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Այս պահին կորոնավիրուսային համավարակի, երկկողմանի թոքաբորբի ֆիբրո վիրուսի տեսակով տեղափոխվեց ՔԿՀ։ Ավելացնելու բան չունեմ»,- նշեց Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ այս պահին ընթանում է Սամվել Կարապետյանի գործով կալանքի նիստը։
Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի
մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Դեկտեմբերի 30-ին դատարանը
փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա
ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։