https://arm.sputniknews.ru/20260305/pashinjany-pndum-e-te-hec-i-shukajakan-arzheqy-nvazats-e-varkeri-pattsharvov-99504732.html
Փաշինյանը պնդում է, թե ՀԷՑ-ի շուկայական արժեքը նվազել է վարկերի պատճառով
Փաշինյանը պնդում է, թե ՀԷՑ-ի շուկայական արժեքը նվազել է վարկերի պատճառով
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ գնահատվում է ՀԷՑ-ի շուկայական արժեքը, որից հետո այն կարող է պետականացվել։ 05.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-05T13:29+0400
2026-03-05T13:29+0400
2026-03-05T13:39+0400
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
նիկոլ փաշինյան
վարկ
սամվել կարապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0f/97772861_0:0:1050:591_1920x0_80_0_0_4815dad58198f6d5811194393c1db989.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, թե «Հայաստանի էլեկտրական ցանցերի» 100 տոկոս պետականացումը մեծ ծանրաբեռնվածություն չի լինի բյուջեի համար, քանի որ նախնական գնահատմամբ՝ շուկայական արժեքը նվազած է։ Այդ մասին նա ասաց այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ նշելով, թե ինչպիսի քննարկումների և հաշվարկների արդյունքում է նման որոշում ընդունվել։Հիշեցնենք` Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։Նոյեմբերի 17–ին ՀԾԿՀ–ն դադարեցրեց ՀԷՑ–ի` «Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։Նշենք, որ գործարար, «Տաշիր» խմբի ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են նվազեցնելու ՀԷՑ–ի շուկայական արժեքը. Ղազինյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0f/97772861_131:0:919:591_1920x0_80_0_0_30fe0f492ea9d84b7a65fa7c987cc00d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), նիկոլ փաշինյան, վարկ, սամվել կարապետյան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), նիկոլ փաշինյան, վարկ, սամվել կարապետյան
Փաշինյանը պնդում է, թե ՀԷՑ-ի շուկայական արժեքը նվազել է վարկերի պատճառով
13:29 05.03.2026 (Թարմացված է: 13:39 05.03.2026) Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ գնահատվում է ՀԷՑ-ի շուկայական արժեքը, որից հետո այն կարող է պետականացվել։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, թե «Հայաստանի էլեկտրական ցանցերի» 100 տոկոս պետականացումը մեծ ծանրաբեռնվածություն չի լինի բյուջեի համար, քանի որ նախնական գնահատմամբ՝ շուկայական արժեքը նվազած է։ Այդ մասին նա ասաց այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ նշելով, թե ինչպիսի քննարկումների և հաշվարկների արդյունքում է նման որոշում ընդունվել։
«Այդ որոշումն ընդունվել է ընկերության շուկայական արժեքի վերաբերյալ փորձագիտական քննարկման և նախնական եզրակացության արդյունքում։ Ցավոք, ընկերության և կրիտիկական ենթակառուցվածքների իմաստով, բայց բարեբախտաբար բյուջեի իմաստով մեծ ծանրաբեռնվածություն բյուջեի համար չի լինի, որովհետև այն այնքան է օգտագործվել նեղ անձնական նպատակներ գեներացնելու համար, այնքան է վարկային բեռով բեռնվել․ պարոն Պետրոսյանի նախնական տեղեկություններով՝ վարկը վերցրել է ընկերությունը, տվել ընկերներին, ծանոթներին, մոտիկներին առանց տոկոս, ու բնականաբար այդ ամեն ինչը շուկայական արժեքի նախնական ընկալումը նվազեցնում է»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝
ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի
պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով
վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նոյեմբերի 17–ին
ՀԾԿՀ–ն դադարեցրեց ՀԷՑ–ի` «Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։
Նշենք, որ գործարար, «Տաշիր» խմբի ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։