https://arm.sputniknews.ru/20260217/hh-ishkhanutjunnern-amen-inch-anum-en-nvazecnelu-heci-shukajakan-arzheqy-ghazinjan-98905754.html
ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են նվազեցնելու ՀԷՑ–ի շուկայական արժեքը. Ղազինյան
ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են նվազեցնելու ՀԷՑ–ի շուկայական արժեքը. Ղազինյան
Sputnik Արմենիա
«Տաշիր հոլդինգն» առաջարկել է ներգրավել միջազգային խոշոր գնահատող ընկերություն և նրա կողմից սահմանված գումարին ավելացնել 15 %, իշխանությունները չեն համաձայնվել։ 17.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-17T16:10+0400
2026-02-17T16:10+0400
2026-02-17T18:50+0400
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
դավիթ ղազինյան
«տաշիր» ընկերությունների խումբ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1d/95227193_0:0:1500:844_1920x0_80_0_0_146d1142ba34982a8912676015c1fd40.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատեր «Տաշիր հոլդինգը» չի համաձայնի այն ցածր գնով վաճառել։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախկին գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։Նրա խոսքով՝ տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի նվազեցնեն ընկերության շուկայական արժեքը։Նա տեղեկացրեց, որ ՀԷՑ–ի արժեքը մոտավոր գնահատականով կազմում է մոտ 1 մլրդ դոլար: Իշխանություններն իրենց գնային առաջարկը պետք է անեն փետրվարի 21–ին։Ղազինյանն ընդգծեց, որ «Տաշիր հոլդինգն» առաջարկել է ներգրավել միջազգային խոշոր գնահատող ընկերություն և նրա կողմից սահմանված գումարին ավելացնել 15 %, մինչդեռ իշխանությունները դրան չհամաձայնեցին։«Այս իրավիճակում կարելի է ենթադրել, որ ընկերությունը ցանկանում են վաճառել «գերակա հանրային շահի» իրավական ձևակերպմամբ և հնարավորինս ցածր գնով»,– հայտարարեց նա:Միաժամանակ նա նշեց, որ ՀԷՑ–ի ներկայիս սեփականատերերի համար ոչ շահավետ պայմաններով վաճառքի դեպքում իրենք իրենց իրավունք կարող են վերապահել դատական կարգով վիճարկել գործարքի արդյունքները։ ՀԾԿՀ նախագահը հերքեց էկոնոմիկայի նախարարի` ՀԷՑ–ի վերաբերյալ հայտարարությունըՀիշեցնենք` Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։Նոյեմբերի 17–ին ՀԾԿՀ–ն դադարեցրեց ՀԷՑ–ի` «Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։Նշենք, որ գործարար, «Տաշիր» խմբի ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1d/95227193_167:0:1500:1000_1920x0_80_0_0_3ec88096da2d1ff821d40a5636726c82.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), դավիթ ղազինյան, «տաշիր» ընկերությունների խումբ
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), դավիթ ղազինյան, «տաշիր» ընկերությունների խումբ
ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են նվազեցնելու ՀԷՑ–ի շուկայական արժեքը. Ղազինյան
16:10 17.02.2026 (Թարմացված է: 18:50 17.02.2026) «Տաշիր հոլդինգն» առաջարկել է ներգրավել միջազգային խոշոր գնահատող ընկերություն և նրա կողմից սահմանված գումարին ավելացնել 15 %, իշխանությունները չեն համաձայնվել։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատեր «Տաշիր հոլդինգը» չի համաձայնի այն ցածր գնով վաճառել։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախկին գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
Նրա խոսքով՝ տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի նվազեցնեն ընկերության շուկայական արժեքը։
«Եթե հիշում եք, վարչապետը հայտարարում էր, որ հնարավոր է այնպիսի հանգամանքներ պարզվեն, որոնց պատճառով ընկերության արժեքը կնվազի։ Նման հայտարարություններ հենց այնպես չեն արվում»,– նշեց Ղազինյանը։
Նա տեղեկացրեց, որ ՀԷՑ–ի արժեքը մոտավոր գնահատականով կազմում է մոտ 1 մլրդ դոլար: Իշխանություններն իրենց գնային առաջարկը պետք է անեն փետրվարի 21–ին։
Ղազինյանն ընդգծեց, որ «Տաշիր հոլդինգն» առաջարկել է ներգրավել միջազգային խոշոր գնահատող ընկերություն և նրա կողմից սահմանված գումարին ավելացնել 15 %, մինչդեռ իշխանությունները դրան չհամաձայնեցին։
«Այս իրավիճակում կարելի է ենթադրել, որ ընկերությունը ցանկանում են վաճառել «գերակա հանրային շահի» իրավական ձևակերպմամբ և հնարավորինս ցածր գնով»,– հայտարարեց նա:
Միաժամանակ նա նշեց, որ ՀԷՑ–ի ներկայիս սեփականատերերի համար ոչ շահավետ պայմաններով վաճառքի դեպքում իրենք իրենց իրավունք կարող են վերապահել դատական կարգով վիճարկել գործարքի արդյունքները։
Հիշեցնենք` Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝
ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի
պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով
վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նոյեմբերի 17–ին
ՀԾԿՀ–ն դադարեցրեց ՀԷՑ–ի` «Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։
Նշենք, որ գործարար, «Տաշիր» խմբի ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։