https://arm.sputniknews.ru/20260305/hh-karavarutjuny-hastatec-2026-t-i-aprili-1-ic-kensatvoshaknery-kbardzranan-manramasner-99493968.html
ՀՀ կառավարությունը հաստատեց. 2026 թ-ի ապրիլի 1-ից կենսաթոշակները կբարձրանան. մանրամասներ
ՀՀ կառավարությունը հաստատեց. 2026 թ-ի ապրիլի 1-ից կենսաթոշակները կբարձրանան. մանրամասներ
Sputnik Արմենիա
Նվազագույն կենսաթոշակը 36 հազարից կբարձրանա մինչև 46 հազար դրամ, միջինը 48 993-ից կդառնա 59 181 դրամ։ 05.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-05T11:16+0400
2026-03-05T11:16+0400
2026-03-05T11:18+0400
թոշակ
թոշակառու
կրթաթոշակ
հայաստան
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/13/54046608_0:0:1601:901_1920x0_80_0_0_181eb7649a1c5877bfcafd01da06a29a.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց ապրիլի 1-ից կենսաթոշակները բարձրացնելու մասին որոշումը։Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, նվազագույն կենսաթոշակը 36 հազարից կդառնա 46 հազար դրամ, իսկ հիմնական կենսաթոշակի չափը՝ 24 հազարից 34 հազար դրամ։ Կենսաթոշակի հաշվարկման սկզբունքը մնում է նույնը. հիմնական չափին գումարվում են աշխատանքային ստաժի յուրաքանչյուր տարվա համար նախատեսված վճարները, սակայն երաշխավորվում է նվազագույնը 46 հազար դրամ։ Միևնույն ժամանակ, հիմնական կենսաթոշակի չափը կբարձրանա բոլոր կենսաթոշակառուների համար, այդ թվում՝ նրանց, ովքեր նվազագույնից բարձր թոշակ են ստանում։Նույն չափով (36 հազարից մինչև 46 հազար դրամ) կբարձրանա նաև ծերության նպաստը (որը վճարվում է 63 տարին լրացած, բայց կենսաթոշակի համար բավարար ստաժ չունեցող անձանց)։Անկանխիկ գնումները «ժողովրդավարացնում են» թոշակառուները. ի՞նչ են վկայում ՀՀ ԿԲ–ի տվյալներըԿփոխվի նաև զինվորական կենսաթոշակների հաշվարկը. հիմնական չափը 20 հազարից կդառնա 21 հազար դրամ, իսկ ծառայության յուրաքանչյուր տարվա համար հավելավճարը՝ 1 750-ից 2 000 դրամ։Արդյունքում միջին աշխատանքային (նույն ինքն՝ ապահովագրական) կենսաթոշակը 48 993-ից կդառնա 59 181 դրամ, իսկ միջին զինվորական կենսաթոշակը՝ 96 321-ից 104 852 դրամ։Եթե կենսաթոշակառուները (թե՛ զինվորական, թե՛ քաղաքացիական) գնումներն անկանխիկ անեն, կօգտվեն նաև 20% հետվճարից։ Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ հանրապետությունում կենսապահովման նվազագույն զամբյուղը (որը ներառում է ինչպես պարենային, այնպես էլ ոչ պարենային ապրանքներն ու կոմունալ ծառայությունները), ըստ հաշվարկման մի մեթոդաբանության, կազմում է ամսական 68 784 դրամ, ըստ մեկ այլ մեթոդաբանության՝ 78 836 դրամ։Տնտեսական հնարավորությո՞ւն, թե՞ նախընտրական պոպուլիզմ. ինչու որոշվեց բարձրացնել թոշակներըՊարտադիր ժամկետային զինծառայողների շարքային կազմի հաշմանդամության զինվորական կենսաթոշակը 1-ին խմբի դեպքում 50 600-ից կդառնա 64 600 դրամ, 2-րդ խմբի դեպքում՝ 41 400-ից 54 800, և 3-րդ խմբի դեպքում՝ 38 հազարից 48 հազար դրամ։Շարքային կազմի ժամկետային զինծառայողի զոհվելու դեպքում կերակրողին կորցնելու կենսաթոշակը 38 հազարից կբարձրանա մինչև 48 հազար դրամ, իսկ երկու ծնողին կորցրած մինչև 18 տարեկան երեխաների համար՝ 120 հազարից մինչև 170 հազար դրամ։1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց նպաստը 39 հազարից կդառնա 49 հազար դրամ, 2-րդ խմբի դեպքում՝ ՝ 37,5 հազարից 47,5 հազար, 3-րդ խմբի դեպքում՝ 36 հազարից 46 հազար դրամ, իսկ հաշմանդամություն ունեցող երեխաների համար՝ 39 հազարից 49 հազար դրամ։Ընդհանուր առմամբ, կենսաթոշակների և նպաստների բարձրացման համար բյուջեից լրացուցիչ կպահանջվի 78,7 մլրդ դրամ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/13/54046608_0:0:1551:1163_1920x0_80_0_0_aaf3a13b3346479ef0558e79e97656be.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թոշակ, թոշակառու, կրթաթոշակ, հայաստան, հհ կառավարություն
թոշակ, թոշակառու, կրթաթոշակ, հայաստան, հհ կառավարություն
ՀՀ կառավարությունը հաստատեց. 2026 թ-ի ապրիլի 1-ից կենսաթոշակները կբարձրանան. մանրամասներ
11:16 05.03.2026 (Թարմացված է: 11:18 05.03.2026) Նվազագույն կենսաթոշակը 36 հազարից կբարձրանա մինչև 46 հազար դրամ, միջինը 48 993-ից կդառնա 59 181 դրամ։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց ապրիլի 1-ից կենսաթոշակները բարձրացնելու մասին որոշումը։
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ,
նվազագույն կենսաթոշակը 36 հազարից կդառնա 46 հազար դրամ, իսկ հիմնական կենսաթոշակի չափը՝ 24 հազարից 34 հազար դրամ։ Կենսաթոշակի հաշվարկման սկզբունքը մնում է նույնը. հիմնական չափին գումարվում են աշխատանքային ստաժի յուրաքանչյուր տարվա համար նախատեսված վճարները, սակայն երաշխավորվում է նվազագույնը 46 հազար դրամ։ Միևնույն ժամանակ, հիմնական կենսաթոշակի չափը կբարձրանա բոլոր կենսաթոշակառուների համար, այդ թվում՝ նրանց, ովքեր նվազագույնից բարձր թոշակ են ստանում։
Նույն չափով (36 հազարից մինչև 46 հազար դրամ) կբարձրանա նաև ծերության նպաստը (որը վճարվում է 63 տարին լրացած, բայց կենսաթոշակի համար բավարար ստաժ չունեցող անձանց)։
Կփոխվի նաև զինվորական կենսաթոշակների հաշվարկը. հիմնական չափը 20 հազարից կդառնա 21 հազար դրամ, իսկ ծառայության յուրաքանչյուր տարվա համար հավելավճարը՝ 1 750-ից 2 000 դրամ։
Արդյունքում միջին աշխատանքային (նույն ինքն՝ ապահովագրական) կենսաթոշակը 48 993-ից կդառնա 59 181 դրամ, իսկ միջին զինվորական կենսաթոշակը՝ 96 321-ից 104 852 դրամ։
Եթե կենսաթոշակառուները (թե՛ զինվորական, թե՛ քաղաքացիական) գնումներն անկանխիկ անեն, կօգտվեն նաև 20% հետվճարից։ Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ հանրապետությունում կենսապահովման նվազագույն զամբյուղը (որը ներառում է ինչպես պարենային, այնպես էլ ոչ պարենային ապրանքներն ու կոմունալ ծառայությունները), ըստ հաշվարկման մի մեթոդաբանության, կազմում է ամսական 68 784 դրամ, ըստ մեկ այլ մեթոդաբանության՝ 78 836 դրամ։
Պարտադիր ժամկետային զինծառայողների շարքային կազմի հաշմանդամության զինվորական կենսաթոշակը 1-ին խմբի դեպքում 50 600-ից կդառնա 64 600 դրամ, 2-րդ խմբի դեպքում՝ 41 400-ից 54 800, և 3-րդ խմբի դեպքում՝ 38 հազարից 48 հազար դրամ։
Շարքային կազմի ժամկետային զինծառայողի զոհվելու դեպքում կերակրողին կորցնելու կենսաթոշակը 38 հազարից կբարձրանա մինչև 48 հազար դրամ, իսկ երկու ծնողին կորցրած մինչև 18 տարեկան երեխաների համար՝ 120 հազարից մինչև 170 հազար դրամ։
1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց նպաստը 39 հազարից կդառնա 49 հազար դրամ, 2-րդ խմբի դեպքում՝ ՝ 37,5 հազարից 47,5 հազար, 3-րդ խմբի դեպքում՝ 36 հազարից 46 հազար դրամ, իսկ հաշմանդամություն ունեցող երեխաների համար՝ 39 հազարից 49 հազար դրամ։
Ընդհանուր առմամբ, կենսաթոշակների և նպաստների բարձրացման համար բյուջեից լրացուցիչ կպահանջվի 78,7 մլրդ դրամ։