https://arm.sputniknews.ru/20260225/yntrutjunneric-2-amis-araj-hh-um-kensatvoshaky-kbardzrana-pashinjany-nvor-drujqi-masin-99174371.html
Ընտրություններից 2 ամիս առաջ ՀՀ-ում կենսաթոշակը կբարձրանա․ Փաշինյանը՝ նոր դրույքի մասին
Ընտրություններից 2 ամիս առաջ ՀՀ-ում կենսաթոշակը կբարձրանա․ Փաշինյանը՝ նոր դրույքի մասին
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, թե ինչպես է հնարավոր եղել կենսաթոշակները բարձրացնել։ 25.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-25T09:21+0400
2026-02-25T09:21+0400
2026-02-25T09:59+0400
նիկոլ փաշինյան
թոշակ
թոշակառու
հայաստան
ընտրություններ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/19/99174227_10:0:1153:643_1920x0_80_0_0_111f0269df4432d6b5b6e662d07d3a34.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններից 2 ամիս առաջ կենսաթոշակը կբարձրանա։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ համեմատաբար ավելի ցածր թոշակները կավելանան 10 հազար դրամով, համեմատաբար բարձրերն՝ ավելի քիչ:Նշենք, որ ՀՀ-ում հունիսի 7-ին նախատեսված են խորհրդարանական ընտրություններ անցկացնել։Նա հերթական անգամ նշեց, որ այս արդյունքին հասել են հարկերը վճարող, ՀԴՄ կտրոն տրամադրող տնտեսվարողների և քաղաքացիների շնորհիվ։Հիշեցնենք, որ ընդամենը 2 ամիս առաջ՝ ՀՀ 2026 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ եզրափակիչ ելույթ ունենալիս Փաշինյանը չէր հասկանում, թե ինչու պետք է իրենք կենսաթոշակը բարձրացնեն։ Նա վստահ էր՝ բարձրացնելու դեպքում, թոշակառուն չի իմանալու ինչպես արդյունավետ օգտագործել այդ գումարն իր առողջության համար։ Ընդամենը 2 ամիս առաջ վարչապետը վստահ էր, որ մարդու համար առաջնահերթ է առողջապահության հարցը ու ապահովագրման համակարգի միջոցով կենսաթոշակառուները գուցե 10 000 դրամի փոխարեն 20 000, 30 000 կամ գուցե 500 000 դրամի ծառայություն ստանան։Հավելենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն էլ հոկտեմբերին հայտարարում էր, որ այս պահին հնարավոր չէ կենսաթոշակները բարձրացնել։ Նա նաև նշում էր, որ կենսաթոշակները չբարձրացնելով իրենք խրախուսում են, որպեսզի ավելի շատ թոշակառու օգտվի հետվճարի ծրագրից ու ընդգծում էր՝ արդեն 350 000 քաղաքացի օգտվում է դրանից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Նիկոլ Փաշինյան. ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյան. ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան
2026-02-25T09:21+0400
true
PT5M15S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/19/99174227_153:0:1010:643_1920x0_80_0_0_2af5d8f15cae33323c3ff6d9e7ddecb2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, թոշակ, թոշակառու, հայաստան, ընտրություններ, видео, տեսանյութեր
նիկոլ փաշինյան, թոշակ, թոշակառու, հայաստան, ընտրություններ, видео, տեսանյութեր
Ընտրություններից 2 ամիս առաջ ՀՀ-ում կենսաթոշակը կբարձրանա․ Փաշինյանը՝ նոր դրույքի մասին
09:21 25.02.2026 (Թարմացված է: 09:59 25.02.2026) Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, թե ինչպես է հնարավոր եղել կենսաթոշակները բարձրացնել։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններից 2 ամիս առաջ կենսաթոշակը կբարձրանա։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ համեմատաբար ավելի ցածր թոշակները կավելանան 10 հազար դրամով, համեմատաբար բարձրերն՝ ավելի քիչ:
Նշենք, որ ՀՀ-ում հունիսի 7-ին նախատեսված են խորհրդարանական ընտրություններ անցկացնել։
«Այս հաշվարկներում չկա հետվճարը։ Նման որոշում կայացրել ենք, քանի որ ՀՀ-ում տնտեսական աճը 2025 թվականին եղել է կանխատեսվածից ավելի բարձր։ Սա մեզ համար լրացուցիչ հնարավորություն է ստեղծում, որպեսզի ՀՀ քաղաքացիներն իրենց կյանքում էլ տեսնեն այդ տնտեսական աճը։ Երկրորդն էլ՝ գիտեք, որ հունվարի 1-ից ներդրվել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը ու դրանով պայմանավորված մեծ լարվածություն կար, թե որքանով բյուջետային կանխատեսումները կբավարարեն։ Հունվարի և փետրվարի ընթացիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ մեր կանխատեսումները ճիշտ են եղել»,- ասաց Փաշինյանը։
Նա հերթական անգամ նշեց, որ այս արդյունքին հասել են հարկերը վճարող, ՀԴՄ կտրոն տրամադրող տնտեսվարողների և քաղաքացիների շնորհիվ։
Հիշեցնենք, որ ընդամենը 2 ամիս առաջ՝ ՀՀ 2026 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ եզրափակիչ ելույթ ունենալիս Փաշինյանը չէր հասկանում, թե ինչու պետք է իրենք կենսաթոշակը բարձրացնեն։ Նա վստահ էր՝ բարձրացնելու դեպքում, թոշակառուն չի իմանալու ինչպես արդյունավետ օգտագործել այդ գումարն իր առողջության համար։ Ընդամենը 2 ամիս առաջ վարչապետը վստահ էր, որ մարդու համար առաջնահերթ է առողջապահության հարցը ու ապահովագրման համակարգի միջոցով կենսաթոշակառուները գուցե 10 000 դրամի փոխարեն 20 000, 30 000 կամ գուցե 500 000 դրամի ծառայություն ստանան։
Հավելենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն էլ հոկտեմբերին հայտարարում էր, որ այս պահին հնարավոր չէ կենսաթոշակները բարձրացնել։ Նա նաև նշում էր, որ կենսաթոշակները չբարձրացնելով իրենք խրախուսում են, որպեսզի ավելի շատ թոշակառու օգտվի հետվճարի ծրագրից ու ընդգծում էր՝ արդեն 350 000 քաղաքացի օգտվում է դրանից։