https://arm.sputniknews.ru/20260302/ankankhik-gnumnery-zhvoghvovrdavaracnum-en-tvoshakarunery-inch-en-vkajum-hh-kbi-tvjalnery-99187505.html
Անկանխիկ գնումները «ժողովրդավարացնում են» թոշակառուները. ի՞նչ են վկայում ՀՀ ԿԲ–ի տվյալները
Անկանխիկ գնումները «ժողովրդավարացնում են» թոշակառուները. ի՞նչ են վկայում ՀՀ ԿԲ–ի տվյալները
Sputnik Արմենիա
Վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանում կանխիկ առևտուրը նվազում է (դա երևում է նաև հանրապետության ընդհանուր դրամական զանգվածում կանխիկի մասնաբաժնից)։ 02.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-02T19:50+0400
2026-03-02T19:50+0400
2026-03-02T19:50+0400
անկանխիկ վճարում
թոշակ
թոշակառու
նպաստ
առևտուր
առցանց վաճառք
հեղինակներ
https://cdn.am.sputniknews.ru/img/1568/44/15684422_0:0:1601:901_1920x0_80_0_0_eacbc2f2e555e33f09cd69ee8efca9a4.jpg
Հայաստանում 2025 թվականին բանկային քարտով գնումների միջին գումարը նվազել է։ Այդ մասին է վկայում ՀՀ Կենտրոնական բանկի վիճակագրությունը։2024 թվականի համեմատ կանխիկ գնման դեպքում (Pos-տերմինալով, այսինքն՝ խանութներում և սպասարկման օբյեկտներում) միջին գումարը նվազել է 1 700 դրամով (4,4 դոլար)՝ 6 330 դրամից հասնելով 4 630 դրամի (12 դոլարից մի փոքր ավել)։ Սակայն դա չի նշանակում, որ Հայաստանում քարտով վճարումները քչացել են։ Դրանք ավելի շուտ հաճախակիացել են։Ընտրություններից 2 ամիս առաջ ՀՀ-ում կենսաթոշակը կբարձրանա․ Փաշինյանը՝ նոր դրույքի մասինPos-ի միջոցով գնումների ընդհանուր ծավալը 2025-ին աճել է մոտ 360 մլն դոլարով՝ 3 մլրդ 24 մլն դոլարից հասնելով 3 մլրդ 383 մլն դոլարի (դրամով՝ 1 տրլն 158 մլրդ-ից հասնելով 1 տրլն 296 մլրդ-ի), իսկ գործարքների քանակը՝ 183 մլն-ից հասնելով 280 մլն-ի։ Այսպիսով, եթե գնումների ծավալն աճել է 11%-ով, ապա դրանց քանակն աճել է ավելի քան 50%-ով։Առաջատարը թոշակառուներն ենԸստ ամենայնի, հիմնականում թոշակառուների հաշվին է տեղի ունեցել մանրածախ անկանխիկ գնումների աճը։ 2024-25 թվականներին կենսաթոշակների և նպաստների մեծ մասը ՀՀ կառավարությունը փոխանցել է բանկային քարտերին (իսկ 2026 թվականի ապրիլի 1-ից հանրապետությունում անկանխիկ կտրամադրվեն բոլոր կենսաթոշակներն ու նպաստները)։ Ակնհայտ է, որ կենսաթոշակառուների հետ է կապված ոչ միայն քարտային գործարքների թվի աճը, այլև միջին գումարի կրճատումը (կարիք չկա բացատրելու, որ կենսաթոշակառուների ծախսերն ավելի քիչ են, քան աշխատող մարդկանց)։ Որպեսզի թոշակառուները կատարեն անկանխիկ գնումներ, այլ ոչ թե կենսաթոշակը կանխիկացնեն, պետությունը 2022 թվականից անկանխիկ գնումների դեպքում նրանց տրամադրում է հետվճար (հետվճարը 2024 թվականի օգոստոսին անկանխիկ գնումների 10%-ից հասել է 12%-ի, իսկ 2026 թվականից՝ 20%-ի)։Որքա՞ն կավելանա կենսաթոշակը․ Արսեն Թորոսյանը մանրամասներ է հայտնելՀատկանշական է, որ նման «ժողովրդավարացում» նկատվել է սովորական, այլ ոչ թե առցանց գնումների դեպքում (թոշակառուները այդպիսի ծախսեր գրեթե չեն անում)։ Առցանց գնումները Հայաստանում թե՛ գումարային ծավալով, թե՛ գործարքների քանակով այնքան էլ չեն աճել (12-13%-ով)։ Այդ ուղղությամբ ակտիվության աճ կար ավելի վաղ՝ 2022-23 թվականներին։Առցանց առևտուր և շուկաներԱնցած տարի Հայաստանի տարածքում առցանց գնումների ծավալն աճել է 13%-ով կամ մոտ 645 մլն դոլարով՝ հասնելով մոտ 5 մլրդ 593 դոլարի (2 տրլն 142 մլրդ դրամ): Վերջին տարիներին այստեղ ևս նկատվում է «ժողովրդավարացում». 2021 թվականին միջին գնումը կազմել է մոտ 12 370 դրամ (մոտ 32 դոլար), 2025 թվականին՝ 9 270 դրամ (մոտ 24 դոլար)։ Գնումների գումարային և քանակական աճ գրանցվել է 2022-23 թվականներին, երբ Հայաստանում սկսել են ակտիվորեն գործել ռուսական առցանց շուկաները։Գործարքներ արտերկրում. զբոսաշրջիկներ և ռելոկանտներՎերջին մի քանի տարիներին շարունակվում է արտերկրում բանկային քարտերով (հայկական բանկերի կողմից թողարկված) գործարքների մեծ աճը: 2022 թվականին, 2021-ի համեմատ, այն աճել է ավելի քան երկու անգամ, իսկ 5 տարվա ընթացքում` 5 անգամ՝ մոտ 202 միլիարդից հասնելով 1 տրիլիոն 11 միլիարդ դրամի (մոտ 2 միլիարդ 640 միլիոն դոլար)։ Ամենայն հավանականությամբ, դա պայմանավորված է ոչ միայն Հայաստանից արտագնա տուրիզմի աճով, այլև ռուսաստանցի ռելոկանտների ծախսերով։ Նրանցից շատերը ժամանակին Հայաստանում բանկային քարտեր են ստացել (թեև որոշակի բարդություններով)։ Իսկ հաշվի առնելով, որ շատ ռելոկանտներ անընդհատ տեղից-տեղ են տեղափոխվում, ապա կարելի է ենթադրել, որ նրանք երրորդ երկրներում օգտվել են (և օգտվում են) հայկական Visa կամ Master քարտերից: Սա վերաբերում է նաև այսպես կոչված «թվային քոչվորներին», որոնք, Հայաստանում աշխատանք ձևակերպելով, շարունակում են աշխատել հեռակա կարգով՝ տեղափոխվելով այլ երկրներ (կան նաև դեպքեր, երբ նրանք վերադառնում են Հայաստան):Կանխիկի մասնաբաժինը նվազել էԸնդհանուր առմամբ, վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանում նվազում են բանկոմատների միջոցով կանխիկացման տեմպերը։ Դա հստակ երևում է նաև երկրում փողի զանգվածի ընդհանուր ցուցանիշներից։ Որպեսզի պարզ լինի, ձեռնարկություններում շրջանառության մեջ գտնվող արժեթղթերն ու փողերը հանած` միայն կանխիկը, քարտերի և ցպահանջ հաշիվների վրա գումարի (որը կարելի է ձեռք բերել անմիջապես և առանց որևէ ֆինանսական կորստի) մասնաբաժինը 2021 թվականի վերջին կազմել է 46,5%, իսկ 2025-ի վերջին՝ արդեն 37,2%:ԵզրահանգումԱյսպիսով, Հայաստանում գնալով ավելի հաճախ են գնումներ կատարում քարտով։ Թոշակառուները վերջին 1-2 տարիներին խթանել են այս միտումը, ընդ որում՝ և՛ սովորական, և՛ առցանց գնումներում։Կենսաթոշակառուներից քանի՞սն է կանխիկով ստանում գումարը․ նախարարը տվյալներ է հայտնում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Արամ Գարեգինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1629/46/16294616_318:-1:1383:1065_100x100_80_0_0_cae4f7e4e625377d36ba17d54a97c61e.jpg
Արամ Գարեգինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1629/46/16294616_318:-1:1383:1065_100x100_80_0_0_cae4f7e4e625377d36ba17d54a97c61e.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1568/44/15684422_0:0:1417:1063_1920x0_80_0_0_bc65ce7d05cf42211a25abf184607972.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արամ Գարեգինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1629/46/16294616_318:-1:1383:1065_100x100_80_0_0_cae4f7e4e625377d36ba17d54a97c61e.jpg
անկանխիկ վճարում, թոշակ, թոշակառու, նպաստ, առևտուր, առցանց վաճառք, հեղինակներ
անկանխիկ վճարում, թոշակ, թոշակառու, նպաստ, առևտուր, առցանց վաճառք, հեղինակներ
Անկանխիկ գնումները «ժողովրդավարացնում են» թոշակառուները. ի՞նչ են վկայում ՀՀ ԿԲ–ի տվյալները
Վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանում կանխիկ առևտուրը նվազում է (դա երևում է նաև հանրապետության ընդհանուր դրամական զանգվածում կանխիկի մասնաբաժնից)։
Հայաստանում 2025 թվականին բանկային քարտով գնումների միջին գումարը նվազել է։ Այդ մասին է վկայում ՀՀ Կենտրոնական բանկի վիճակագրությունը։
2024 թվականի համեմատ կանխիկ գնման դեպքում (Pos-տերմինալով, այսինքն՝ խանութներում և սպասարկման օբյեկտներում) միջին գումարը նվազել է 1 700 դրամով (4,4 դոլար)՝ 6 330 դրամից հասնելով 4 630 դրամի (12 դոլարից մի փոքր ավել)։ Սակայն դա չի նշանակում, որ Հայաստանում քարտով վճարումները քչացել են։ Դրանք ավելի շուտ հաճախակիացել են։
Pos-ի միջոցով գնումների ընդհանուր ծավալը 2025-ին աճել է մոտ 360 մլն դոլարով՝ 3 մլրդ 24 մլն դոլարից հասնելով 3 մլրդ 383 մլն դոլարի (դրամով՝ 1 տրլն 158 մլրդ-ից հասնելով 1 տրլն 296 մլրդ-ի), իսկ գործարքների քանակը՝ 183 մլն-ից հասնելով 280 մլն-ի։ Այսպիսով, եթե գնումների ծավալն աճել է 11%-ով, ապա դրանց քանակն աճել է ավելի քան 50%-ով։
Առաջատարը թոշակառուներն են
Ըստ ամենայնի, հիմնականում թոշակառուների հաշվին է տեղի ունեցել մանրածախ անկանխիկ գնումների աճը։ 2024-25 թվականներին կենսաթոշակների և նպաստների մեծ մասը ՀՀ կառավարությունը փոխանցել է բանկային քարտերին (իսկ 2026 թվականի ապրիլի 1-ից հանրապետությունում անկանխիկ կտրամադրվեն բոլոր կենսաթոշակներն ու նպաստները)։ Ակնհայտ է, որ կենսաթոշակառուների հետ է կապված ոչ միայն քարտային գործարքների թվի աճը, այլև միջին գումարի կրճատումը (կարիք չկա բացատրելու, որ կենսաթոշակառուների ծախսերն ավելի քիչ են, քան աշխատող մարդկանց)։ Որպեսզի թոշակառուները կատարեն անկանխիկ գնումներ, այլ ոչ թե կենսաթոշակը կանխիկացնեն, պետությունը 2022 թվականից անկանխիկ գնումների դեպքում նրանց տրամադրում է հետվճար (հետվճարը 2024 թվականի օգոստոսին անկանխիկ գնումների 10%-ից հասել է 12%-ի, իսկ 2026 թվականից՝ 20%-ի)։
Հատկանշական է, որ նման «ժողովրդավարացում» նկատվել է սովորական, այլ ոչ թե առցանց գնումների դեպքում (թոշակառուները այդպիսի ծախսեր գրեթե չեն անում)։ Առցանց գնումները Հայաստանում թե՛ գումարային ծավալով, թե՛ գործարքների քանակով այնքան էլ չեն աճել (12-13%-ով)։ Այդ ուղղությամբ ակտիվության աճ կար ավելի վաղ՝ 2022-23 թվականներին։
Առցանց առևտուր և շուկաներ
Անցած տարի Հայաստանի տարածքում առցանց գնումների ծավալն աճել է 13%-ով կամ մոտ 645 մլն դոլարով՝ հասնելով մոտ 5 մլրդ 593 դոլարի (2 տրլն 142 մլրդ դրամ): Վերջին տարիներին այստեղ ևս նկատվում է «ժողովրդավարացում». 2021 թվականին միջին գնումը կազմել է մոտ 12 370 դրամ (մոտ 32 դոլար), 2025 թվականին՝ 9 270 դրամ (մոտ 24 դոլար)։ Գնումների գումարային և քանակական աճ գրանցվել է 2022-23 թվականներին, երբ Հայաստանում սկսել են ակտիվորեն գործել ռուսական առցանց շուկաները։
Գործարքներ արտերկրում. զբոսաշրջիկներ և ռելոկանտներ
Վերջին մի քանի տարիներին շարունակվում է արտերկրում բանկային քարտերով (հայկական բանկերի կողմից թողարկված) գործարքների մեծ աճը: 2022 թվականին, 2021-ի համեմատ, այն աճել է ավելի քան երկու անգամ, իսկ 5 տարվա ընթացքում` 5 անգամ՝ մոտ 202 միլիարդից հասնելով 1 տրիլիոն 11 միլիարդ դրամի (մոտ 2 միլիարդ 640 միլիոն դոլար)։ Ամենայն հավանականությամբ, դա պայմանավորված է ոչ միայն Հայաստանից արտագնա տուրիզմի աճով, այլև ռուսաստանցի ռելոկանտների ծախսերով։ Նրանցից շատերը ժամանակին Հայաստանում բանկային քարտեր են ստացել (թեև որոշակի բարդություններով)։ Իսկ հաշվի առնելով, որ շատ ռելոկանտներ անընդհատ տեղից-տեղ են տեղափոխվում, ապա կարելի է ենթադրել, որ նրանք երրորդ երկրներում օգտվել են (և օգտվում են) հայկական Visa կամ Master քարտերից: Սա վերաբերում է նաև այսպես կոչված «թվային քոչվորներին», որոնք, Հայաստանում աշխատանք ձևակերպելով, շարունակում են աշխատել հեռակա կարգով՝ տեղափոխվելով այլ երկրներ (կան նաև դեպքեր, երբ նրանք վերադառնում են Հայաստան):
Կանխիկի մասնաբաժինը նվազել է
Ընդհանուր առմամբ, վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանում նվազում են բանկոմատների միջոցով կանխիկացման տեմպերը։ Դա հստակ երևում է նաև երկրում փողի զանգվածի ընդհանուր ցուցանիշներից։ Որպեսզի պարզ լինի, ձեռնարկություններում շրջանառության մեջ գտնվող արժեթղթերն ու փողերը հանած` միայն կանխիկը, քարտերի և ցպահանջ հաշիվների վրա գումարի (որը կարելի է ձեռք բերել անմիջապես և առանց որևէ ֆինանսական կորստի) մասնաբաժինը 2021 թվականի վերջին կազմել է 46,5%, իսկ 2025-ի վերջին՝ արդեն 37,2%:
Այսպիսով, Հայաստանում գնալով ավելի հաճախ են գնումներ կատարում քարտով։ Թոշակառուները վերջին 1-2 տարիներին խթանել են այս միտումը, ընդ որում՝ և՛ սովորական, և՛ առցանց գնումներում։