00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:06
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:33
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տնտեսական հնարավորությո՞ւն, թե՞ նախընտրական պոպուլիզմ. ինչու որոշվեց բարձրացնել թոշակները

© Sputnik / Asatur YesayantsՏարեց տղամարդ
Տարեց տղամարդ - Sputnik Արմենիա, 1920, 25.02.2026
Բաժանորդագրվել
2026թ–ի պետբյուջեով թոշակների բարձրացում նախատեսված չէր։ Բայց բյուջետային տարվա 2-րդ ամիսը դեռ չավարտված` կառավարությունը որոշեց ընթացիկ տարվա բյուջեում բավական լուրջ ծախս ավելացնել։ Նախկին պաշտոնյան և տնտեսագետը մեկնաբանել են կառավարության վարած քաղաքականությունը։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Թոշակների բարձրացումը ծայրահեղ անհրաժեշտություն է, բայց ցավալի է, որ դա արվում է ընտրությունների նախաշեմին` որպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հերթական պոպուլիստական քայլ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը։
Փետրվարի 25-ի առավոտյան Փաշինյանն ավետեց ապրիլի 1-ից թոշակները 10 000 դրամով բարձրացնելու որոշման մասին։ Հայտարարությունը թերևս այդ աստիճան աղմուկ չէր հանի, եթե չնախորդեր նախընտրական գործընթացներին և չհակասեր 2025թ–ի դեկտեմբերին Փաշինյանի մեկ այլ հայտարարությանը։ Դեկտեմբերի 3-ին խոսելով թոշակները բարձրացնելու մասին` Փաշինյանն ԱԺ–ում ասել էր, թե թոշակառուն չի իմանալու այդ փողն ինչ անի։
«Վերջին ամիսներին Նիկոլ Փաշինյանը, շատ լավ զգալով, որ արդեն թոշակառուներն էլ են իր հանդեպ էական բացասական վերաբերմունք արտահայտում` կախված նաև պարգևավճարների և այլ խնդիրների հետ, սրանով փորձում է մեղմել այն վերաբերմունքը, որին արժանացել է»,– ասաց Առաքելյանը։
Կառավարության այս քայլը դժվարությամբ է տեղավորվում ոչ միայն սոցիալական քաղաքականության, այլև ֆինանսական կառավարման տրամաբանության մեջ։ 2026թ–ի պետական բյուջեով թոշակների բարձրացում նախատեսված չէր։ Բայց բյուջետային տարվա 2-րդ ամիսը դեռ չավարտված` կառավարությունը որոշում է ընթացիկ տարվա բյուջեում բավական լուրջ ծախս ավելացնել։
«Թե տարվա ընթացքում բյուջեն սրա պատճառով ինչպիսի փոփոխությունների և խնդիրների առաջ կկանգնի, ժամանակը ցույց կտա»,– մեր դիտարկմանն ի պատասխան ասաց նախկին նախարարը։
Նա միաժամանակ նշեց, որ պետական բյուջեում բազմաթիվ անարդյունավետ ծախսեր կան, հետևաբար դա այն գումարը չէ, որ անհնար կլինի գտնել։
«Բայց մյուս կողմից էլ փաստ է, որ սա ինչ-որ մի տեղից պետք է կրճատվի։ Այնպես որ, երբ կառավարության համապատասխան նախագիծը հայտնվի, որտեղ նաև բյուջետային ծախսերի փոփոխության այդ հատվածը լինի, նոր կարող ենք հստակ մեկնաբանել»,– ասաց Առաքելյանը։
Տնտեսագետ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանն էլ կարծում է, որ թոշակները 10 000 դրամով բարձրացնելու որոշումը պայմանավորված է 2025թ–ին արձանագրված` կանխատեսվածից ավելի բարձր տնտեսական աճով։

«Ես չեմ փորձում դա կապել նախընտրական գործընթացների հետ։ 1 շաբաթ առաջ հրապարակվեց 2025 թ․-ի ՀՀ տնտեսական ցուցանիշը։ Եվ պետք է նշել, որ այդտեղ տնտեսական աճը ավելի բարձր է, քան այն, ինչ բյուջեի հիմքում էր դրվել։ Աճը կազմում է 7․2 %` նախատեսված 5․6 %–ի դիմաց, ինչը բավական բարձր ցուցանիշ է։ Բնականաբար, տնտեսական աճը պետք է նաև քաղաքացիները իրենց կյանքում զգան, և այն ինչ–որ ձևով պետք է նաև արտահայտվեր հասարակության խոցելի հատվածների վրա»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետը։

Այդուհանդերձ, Սարգսյանը չի բացառում, որ թոշակների բարձրացումը եզակի ակցիա չի լինի, և մինչև ընտրությունները իշխանությունները այսօրինակ այլ որոշումներ էլ կընդունեն, հատկապես որ երկրի ֆինանսատնտեսական վիճակը դա թույլ է տալիս։
«Ես կարծում եմ` հիմա ամենահարմար պահն է կուտակված որոշակի խնդիրները լուծելու համար։ Օրինակ` տաքսու վարորդների հետ կապված տուգանքների կուտակումները, ասենք, թեթև խախտումների համար։ Չեմ ասում`միտումնավոր խախտումների մասին, բայց եթե մի տեղ ստիպված հաճախորդ վերցնելու համար կանգել է չթույլատրված մասում, մի տեղ 2-րդ շարքում է ստիպված կանգնել, մի տեղ հոծ գիծն է աննշան հատել։ Ու այդ 4000-5000 դրամները կուտակվելով` ահռելի գումար են դառնում»,– նշեց տնտեսագետը։
Պաշտոնական տվյալներով` ՀՀ–ում մոտ 500 000 թոշակառու կա։ Ըստ պաշտոնյաների հայտարարությունների` նրանցից յուրաքանչյուրի թոշակը միջինը ավելանալու է ամսական շուրջ 8 000 դրամով։ Պետական բյուջեի համար դա ամսական 4 մլրդ դրամի հավելյալ ծախս է։
Լրահոս
0