00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեկ մարդու համար Սահմանադրություն փոխելն անընդունելի է․ Արման Թաթոյան

© Photo : Wings of UnityԱրման Թաթոյան
Արման Թաթոյան - Sputnik Արմենիա, 1920, 04.03.2026
Բաժանորդագրվել
Թաթոյանի կարծիքով՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ այսօր մեծ ծավալի ապօրինություններ են իրականացվում և նրան որպես քաղաքական պատանդ են պահում։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik․ Մեկ անձի համար Սահմանադրություն փոխելը ճիշտ չէ, խնդրահարույց է և անընդունելի։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության առաջնորդ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջարկին։
Ավելի վաղ կուսակցությունը հայտարարել էր, որ վարչապետի իրենց թեկնածուն Սամվել Կարապետյանն է, և եթե նրանց հաջողվի ընտրությունների արդյունքում բացարձակ մեծամասնություն կազմել, Սահմանադրության համապատասխան հոդվածի փոփոխություն կանեն, ինչը թույլ կտա Կարապետյանին վարչապետ դառնալ։
Արման Թաթոյանը նշեց՝ Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ կարևորագույն գործունեություն է ծավալել Հայաստանի ու Արցախի համար, նրա ներդրումը հարգանքի է արժանի, այսօր էլ Սամվել Կարապետյանն ապօրինի հետապնդումների է ենթարկվում։ Թաթոյանը նրան քաղաքական պատանդ անվանեց՝ նշելով, որ ամեն բան արվում է նրան տարբեր գործընթացներից հետ պահելու համար։
«Ես խնդիր եմ տեսնում նրանում, որ մեկ մարդու համար առաջարկվում է փոխել Սահմանադրությունը։ Դա ինձ համար անընդունելի է։ ՀՀ պրոբլեմների արմատը հենց նրանում է, որ ամեն ղեկավար փորձել է իրեն հարմարեցնել Սահմանադրությունը։ Սահմանադրության պահանջը հենց այնպես չէ, որ ամրագրվել է, դա պետության անվտանգության համար է կարևոր, հատկապես նման մարտահրավերների պարագայում։ Ես ճիշտ չեմ համարում դա անելը»,- նշեց Թաթոյանը։
Միաժամանակ, ըստ նրա, եթե Սամվել Կարապետյանն ու նրա առաջնորդած ուժը կարողանան ընտրությունների արդյունքում այնպիսի մեծամասնություն կազմեն, որ կարողանան Սահմանադրության հոդվածի փոփոխություն անել, նշանակում է՝ ժողովուրդը տվել է դրա մանդատը։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։
Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն պաշտոնապես հայտարարել են նաև Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, Գագիկ Ծառուկյանը, որն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար, ինչպես նաև «Հայկական քվե» կուսակցությունը։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին կմասնակցեն միասին։
Լրահոս
0