00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:35
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:56
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաղաղության հասնելու ճանապարհը բոլոր հայ պատանդների ազատ արձակումն է. Դավիթ Վարդանյան

© Photo : Aurora Humanitarian InitiativeԴավիթ Վարդանյանը
Դավիթ Վարդանյանը - Sputnik Արմենիա, 1920, 27.02.2026
Դավիթ Վարդանյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ռուբեն Վարդանյանի որդին հիշեցրել է, որ Հայաստանի կառավարության հիմնարար պատասխանատվությունն ու պարտավորությունն է ստանձնել ապահովել բոլոր գերիների ազատ արձակումը։
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Ադրբեջանի հետ իրական խաղաղության հասնելու միակ ճանապարհը Բաքվում պահվող բոլոր պատանդների ազատ արձակումն է: Այդ մասին ֆրանսիական լրատվամիջոցին տրված հարցազրույցում ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը: Դավիթ Վարդանյան անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը՝ Բաքվում պահվող հայերին ներում չշնորհելու մասին, և նշել, որ իրենց ընտանիքին խորապես մտահոգում են այդ հայտարարությունները:
Ինչպես հայտնի է, փետրվարի 17-ին ավարտվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործի» քննությունը, որն անցկացվում էր առանձնացված վարույթով։ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել:
Դավիթ Վարդանյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը՝ Բաքվում պահվող հայերին ներում չշնորհելու մասին, և նշել, որ իրենց ընտանիքին խորապես մտահոգում են այդ հայտարարությունները:
«Ադրբեջանը մեղադրանքներ է հնչեցնում նաև «Ավրորա» նախաձեռնության հասցեին, որը մարդասիրական մրցանակ է և հիմնադրվել ու նախաձեռնվել է ոչ միայն հորս, այլև այնպիսի ճանաչված մարդասերների կողմից, ինչպիսիք են երջանկահիշատակ Էլի Վիզելը, Վարդան Գրեգորյանը և այլք։ Ադրբեջանը ահա այս մրցանակը ստեղծած հիմնադրամն անվանում է ահաբեկչական կազմակերպություն»,- ասել է նա:
Դավիթ Վարդանյանը հիշեցրել է, որ Ռուբեն Վարդանյանը Հայաստանի քաղաքացի է, և ՀՀ կառավարության գերագույն պատասխանատվությունն է ապահովել, որ իր քաղաքացիներն անվտանգ վերադառնան տուն
«Ի վերջո, Հայաստանի կառավարության հիմնարար պատասխանատվությունն ու պարտավորությունն է ապահովել այս բոլոր գերիների ազատ արձակումը։ Եվ խոսքը ոչ միայն հորս, այլև ապօրինի պահվող մյուս 18 հայ պատանդների, նաև անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելու մասին է։ Հուսով եմ, որ տարածաշրջանի կարևոր խաղացողներից որևէ մեկը կօգնի լուծել այս հարցը, բայց, վերջին հաշվով, ՀՀ կառավարության գերագույն պատասխանատվությունն է ապահովել, որ իր քաղաքացիներն անվտանգ վերադառնան տուն»,-ընդգծել է նա:
Անդրադառնալով հոր՝ Բաքվի բանտից ուղղված ուղերձին, Դավիթ Վարդանյանը նշել է, որ հայրը շարունակում է լավատես լինել՝ թեպետ վերջին 860 օրվա ընթացքում մի շարք դժվարությունների ու մարտահրավերների է բախվել:
«Նա միշտ մեզ ասում է, որ չկորցնենք հույսը, հավատարիմ մնանք մեր սկզբունքներին և շարունակել պաշտպանել ճշմարտությունը` չնայած այն ամենին, ինչ տեղի է ունենում, ու անկախ նրանից, թե որքան դժվար է։ Նա շարունակում է լավատես լինել, ոչ մեկի նկատմամբ որևէ զայրույթ չի տածում, և անկեղծորեն հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան, որպես հարևաններ, գտնել համագոյակցելու ձև»,-ասել է Դավիթ Վարդանյանը:
Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի Բաքվի դատարանի վճռի չբողոքարկման որոշմանը, որդին կրկին ընդգծել , որ բողոքարկելով մաս կդառնան ադրբեջանական դատական «շոուին»: Հիշեցրել է, որ Ռուբեն Վարդանյանը ռազմական տիրբունալում, սակայն նա միայն քաղաքացիական պաշտոններ է զբաղեցրել Արցախում:
Հիշեցնենք նաև, որ ավարտվել է նաև Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը սկսվել էր 2025 թվականի հունվարին։ Բաքվի դատարանը փետրվարի 5–ին հրապարակել է դատավճիռները` ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը Տաթևում հող է տրամադրել արցախցիներին
Լրահոս
0