https://arm.sputniknews.ru/20260225/ruben-vardanjany-chi-bvoghvoqarki-baqvi-datarani-vtshiry-99180278.html
Ռուբեն Վարդանյանը չի բողոքարկի Բաքվի դատարանի վճիռը
Ռուբեն Վարդանյանը չի բողոքարկի Բաքվի դատարանի վճիռը
Sputnik Արմենիա
Վարդանյան ընտանիքի խոսքով՝ Ռուբեն Վարդանյանը գիտակցաբար հրաժարվում է դատական գործընթացի իմիտացիային մասնակցելուց։ 25.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-25T12:33+0400
2026-02-25T12:33+0400
2026-02-25T12:44+0400
ռուբեն վարդանյան
ընտանիք
դատ
դատարան
բանտ
բաքու
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/14/96062494_0:62:1182:727_1920x0_80_0_0_404b4e6ec933f2ac3194550dd5035297.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Բաքվում 20 տարի ազատազրկման դատապարտված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը որոշել է չբողոքարկել դատավճիռը: Այս մասին հայտարարություն են տարածել ընտանիքի անդամները՝ հավելելով, որ այս որոշումը չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ և չի նշանակում հրաժարվում պաշտպանությունից։ Վարդանյան ընտանիքի կարծիքով՝ սա գիտակցաբար հրաժարում է լեգիտիմացնելու գործընթացը, որն ի սկզբանե կապ չուներ արդարադատության հետ։ Ինչպես հայտնի է, փետրվարի 17-ին ավարտվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործի» քննությունը, որն անցկացվում էր առանձնացված վարույթով։Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել:Վարդանյան ընտանիքը նկատել է, որ դատավճռի բողոքարկումն իմաստ կունենար, եթե առաջին ատյանի դատարանի սխալներն ուղղելու հնարավորություն լիներ։ Այս պայմաններում, ըստ նրանց, վերադաս ատյան դիմելը կնշանակի ճանաչել դատական գործընթացի՝ իրավունքի նորմերի թեկուզ նվազագույն պահանջներին համապատասխանությունը:«Ռուբենը գիտակցաբար հրաժարվում է դատական գործընթացի իմիտացիային մասնակցելուց։ Նա չի ճանաչում դատավճիռը որպես արդարադատության իրավական ակտ և այն համարում է քաղաքական շարժառիթներով և անօրինական հետապնդման մաս, որը ոչ այլ ինչ է, քան արդարադատության մերժում»,- ասված է հայտարարությունում։Հիշեցնենք` Բաքվի դատարանը Վարդանյանին «մեղավոր է ճանաչել» «խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների», «ռազմական հանցագործությունների», ինչպես նաև «ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման» և Ադրբեջանի Հանրապետության Քրեական օրենսգրքի հոդվածներով նախատեսված այլ ծանր հանցագործությունների մեջ։Հիշեցնենք նաև, որ ավարտվել է նաև Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը սկսվել էր 2025 թվականի հունվարին։ բաքվի դատարանը փետրվարի 5–ին հրապարակել է դատավճիռները` ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
բաքու
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/14/96062494_66:0:1117:788_1920x0_80_0_0_39ee06f59fd60c566507d7ecc9bd304e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուբեն վարդանյան, ընտանիք, դատ, դատարան, բանտ, բաքու, ադրբեջան, հայ-ադրբեջանական
ռուբեն վարդանյան, ընտանիք, դատ, դատարան, բանտ, բաքու, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Ռուբեն Վարդանյանը չի բողոքարկի Բաքվի դատարանի վճիռը
12:33 25.02.2026 (Թարմացված է: 12:44 25.02.2026) Վարդանյան ընտանիքի խոսքով՝ Ռուբեն Վարդանյանը գիտակցաբար հրաժարվում է դատական գործընթացի իմիտացիային մասնակցելուց։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Բաքվում 20 տարի ազատազրկման դատապարտված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը որոշել է չբողոքարկել դատավճիռը: Այս մասին
հայտարարություն են տարածել ընտանիքի անդամները՝ հավելելով, որ այս որոշումը չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ և չի նշանակում հրաժարվում պաշտպանությունից։ Վարդանյան ընտանիքի կարծիքով՝ սա գիտակցաբար հրաժարում է լեգիտիմացնելու գործընթացը, որն ի սկզբանե կապ չուներ արդարադատության հետ։
Ինչպես հայտնի է, փետրվարի 17-ին ավարտվել է Արցախի նախկին պետնախարար
Ռուբեն Վարդանյանի «գործի» քննությունը, որն անցկացվում էր առանձնացված վարույթով։
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել:
«Լսումների ընթացքում կատարվողը ոչ թե դատաքննություն էր, այլ բեմականացում։ Նիստերն անցկացվել են դռնփակ, անկախ դիտորդներին թույլ չի տրվել ներկա գտնվել, միջնորդություններն անտեսվել են։ Դատավճռի ամբողջական տեքստը դատարանի դահլիճում չի հրապարակվել։ Սույն հայտարարության հրապարակման պահին ընտանիքին տրամադրված չի եղել դատավճռի պաշտոնական, գրավոր տեքստը՝ պատշաճ թարգմանությամբ, ինչն ընթացակարգային ևս մեկ կոպիտ խախտում է ու թույլ չի տալիս նույնիսկ ֆորմալ առումով հասկանալ 20 տարվա ազատազրկման հիմքերը»,- ասված է հայտարարությունում։
Վարդանյան ընտանիքը նկատել է, որ դատավճռի բողոքարկումն իմաստ կունենար, եթե առաջին ատյանի դատարանի սխալներն ուղղելու հնարավորություն լիներ։ Այս պայմաններում, ըստ նրանց, վերադաս ատյան դիմելը կնշանակի ճանաչել դատական գործընթացի՝ իրավունքի նորմերի թեկուզ նվազագույն պահանջներին համապատասխանությունը:
«Ռուբենը գիտակցաբար հրաժարվում է դատական գործընթացի իմիտացիային մասնակցելուց։ Նա չի ճանաչում դատավճիռը որպես արդարադատության իրավական ակտ և այն համարում է քաղաքական շարժառիթներով և անօրինական հետապնդման մաս, որը ոչ այլ ինչ է, քան արդարադատության մերժում»,- ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք` Բաքվի դատարանը Վարդանյանին «մեղավոր է ճանաչել» «խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների», «ռազմական հանցագործությունների», ինչպես նաև «ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման» և Ադրբեջանի Հանրապետության Քրեական օրենսգրքի հոդվածներով նախատեսված այլ ծանր հանցագործությունների մեջ։
Հիշեցնենք նաև, որ ավարտվել է նաև Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը», որը սկսվել էր 2025 թվականի հունվարին։ բաքվի դատարանը փետրվարի 5–ին
հրապարակել է դատավճիռները` ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը
դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։