https://arm.sputniknews.ru/20260226/rusakan-erkatughinery-patrast-e-hh-um-gvortsel-naev-apashrjapakumic-hetvo-pvordzaget-99220352.html
«Ռուսական երկաթուղիները» պատրաստ է ՀՀ-ում գործել նաև ապաշրջափակումից հետո. փորձագետ
«Ռուսական երկաթուղիները» պատրաստ է ՀՀ-ում գործել նաև ապաշրջափակումից հետո. փորձագետ
Sputnik Արմենիա
«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը կատարել է կոնցեսիոն պայմանագրով նախատեսված բոլոր պարտավորությունները: Պայմանագրի գործողության մեկնարկից ի վեր կատարվել են... 26.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-26T09:28+0400
2026-02-26T09:28+0400
2026-02-26T09:28+0400
հարավկովկասյան երկաթուղի (հկե)
երկաթուղի
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1d/76399883_0:398:719:802_1920x0_80_0_0_172b77498a2ed3c3d88c929d249b88a9.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. «Ռուսական երկաթուղիները» կարող են շարունակել գործունեությունը Հայաստանում նաև տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումից հետո: Այս կարծիքը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Կովկասի, Մերձսևծովյան և Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանի կենտրոնի ղեկավար Կոնստանտին Տասիցը։Ինչպես նշեց փորձագետը, «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը, որպես Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարիչ (իր դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղիների» միջոցով), կատարել է կոնցեսիոն պայմանագրով նախատեսված բոլոր պարտավորությունները: Պայմանագրի գործողության մեկնարկից (2008 թվ.) ի վեր զգալի ներդրումներ են կատարվել։Ինչպես նշեց փորձագետը, «Ռուսական երկաթուղիները» արդյունավետ գործում է նաև Հյուսիսային տրանսպորտային միջանցքում, որն անցնում է Ռուսաստանի տարածքով: Այս միջանցքին մինչ օրս բաժին է հասնում Արևելք-Արևմուտք ուղղությամբ բեռների տարանցման զգալի մասը (Արևելյան Ասիայից Արևմտյան Եվրոպա): Նա հիշեցրեց, որ Միջին տրանսպորտային միջանցքին բաժին է հասնում բեռնափոխադրումների հոսքի ընդամենը մոտ 10%-ը։Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկել էր ՌԴ գործընկերներին վաճառել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը Երևանի և Մոսկվայի համար բարեկամ երկրին։ Նա նաև բարձրացրել էր Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանային երկաթուղային հանգույցների վերականգնման հարցը, որոնք չեն գործում 90-ականների սկզբից։Հայկական երկաթուղիները ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանն է հանձնվել 30 տարով 2008 թվականի փետրվարին՝ ևս 10 տարի երկարաձգելու իրավունքով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1d/76399883_0:140:719:679_1920x0_80_0_0_658cf32e561d028c6454f5c6d51248c0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հարավկովկասյան երկաթուղի (հկե), երկաթուղի, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան
հարավկովկասյան երկաթուղի (հկե), երկաթուղի, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան
«Ռուսական երկաթուղիները» պատրաստ է ՀՀ-ում գործել նաև ապաշրջափակումից հետո. փորձագետ
«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը կատարել է կոնցեսիոն պայմանագրով նախատեսված բոլոր պարտավորությունները: Պայմանագրի գործողության մեկնարկից ի վեր կատարվել են զգալի ներդրումներ, նշել է Կոնստանտին Տասիցը։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. «Ռուսական երկաթուղիները» կարող են շարունակել գործունեությունը Հայաստանում նաև տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումից հետո: Այս կարծիքը
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Կովկասի, Մերձսևծովյան և Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանի կենտրոնի ղեկավար Կոնստանտին Տասիցը։
Ինչպես նշեց փորձագետը, «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը, որպես Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարիչ (իր դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղիների» միջոցով), կատարել է կոնցեսիոն պայմանագրով նախատեսված բոլոր պարտավորությունները: Պայմանագրի գործողության մեկնարկից (2008 թվ.) ի վեր զգալի ներդրումներ են կատարվել։
«Կարծում եմ` նոր պայմաններում, հաղորդակցությունների բացման գործընթացում, ռուսական կողմը բաց է գործունեությունը շարունակելու և փոխադրումների գործառույթն իրականացնելու համար», – կարծում է Տասիցը։
Ինչպես նշեց փորձագետը, «Ռուսական երկաթուղիները» արդյունավետ գործում է նաև Հյուսիսային տրանսպորտային միջանցքում, որն անցնում է Ռուսաստանի տարածքով: Այս միջանցքին մինչ օրս բաժին է հասնում Արևելք-Արևմուտք ուղղությամբ բեռների տարանցման զգալի մասը (Արևելյան Ասիայից Արևմտյան Եվրոպա): Նա հիշեցրեց, որ Միջին տրանսպորտային միջանցքին բաժին է հասնում բեռնափոխադրումների հոսքի ընդամենը մոտ 10%-ը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկել էր ՌԴ գործընկերներին վաճառել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը Երևանի և Մոսկվայի համար բարեկամ երկրին։ Նա նաև բարձրացրել էր Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանային երկաթուղային հանգույցների վերականգնման հարցը, որոնք չեն գործում 90-ականների սկզբից։
Հայկական երկաթուղիները ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանն է հանձնվել 30 տարով 2008 թվականի փետրվարին՝ ևս 10 տարի երկարաձգելու իրավունքով։