https://arm.sputniknews.ru/20260226/emum-achq-en-pakum-pashinjani-represianeri-vra-ashvotjan-99239319.html
ԵՄ–ում աչք են փակում Փաշինյանի ռեպրեսիաների վրա. Աշոտյան
ԵՄ–ում աչք են փակում Փաշինյանի ռեպրեսիաների վրա. Աշոտյան
Sputnik Արմենիա
ՀՀԿ փոխնախագահի կարծիքով` ԵՄ–ում Փաշինյանին «քարտ բլանշ» են տվել, քանի որ վերջինս համաձայն է սպասարկել Եվրոպայի շահերը։ 26.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-26T16:42+0400
2026-02-26T16:42+0400
2026-02-26T16:42+0400
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
նիկոլ փաշինյան
արմեն աշոտյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/18/84267545_0:0:1600:900_1920x0_80_0_0_daea63e53d00ed1b9edbc9ce7c5de314.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Եվրոպական միությունը ոչ թե Հայաստանում ուզում է ազատ ու անկախ ընտրություններ, այլ Նիկոլ Փաշինյանի վերարտադրություն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։Նա կարծում է, որ Եվրոպայում կա քաղաքական որոշում` Նիկոլ Փաշինյանին «քարտ բլանշ» տալ, քանի որ վերջինս համաձայն է սպասարկել Եվրոպայի շահերը։Նա ուշադրություն հրավիրեց փաստին, որ Եվրամիության բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաներ արդեն բառապաշարից դուրս են հանել «ազատ, անկախ ընտրությունների» թեզը, քանի որ գիտեն, որ այդ կերպ Նիկոլ Փաշինյանը երբեք չի ընտրվի։Աշոտյանի կարծիքով` իշխանություններն արդեն սկսել են ընտրակեղծիքների գործընթացը։ Որպես օրինակ նա բերեց թոշակները 10 հազար դրամով բարձրացնելու խոստումը։«Աբսուրդ է, ԱԺ–ն արդեն հաստատել է կառավարության բյուջեն, այդտեղ ոչ մի խոսք չի եղել այս ամենի մասին։ Ակնհայտ է, որ սա պոպուլիզմ է։ Սա պետական մակարդակով ընտրակաշառք է»,– հավելեց Աշոտյանը։Ըստ ՀՀԿ փոխնախագահի` ընտրությունները կեղծելու դրսևորում է նաև ընտրություններից ամիսներ առաջ ընտրական օրենսգիրք փոխելը, դիտորդական առաքելությունների գործունեությունը սահմանափակելը ու քաղաքական մրցակիցներին բանտարկության տակ պահելը։Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն պաշտոնապես հայտարարել են նաև Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, Գագիկ Ծառուկյանը, որն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար, ինչպես նաև «Հայկական քվե» կուսակցությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/18/84267545_330:0:1530:900_1920x0_80_0_0_65593540aaca90621099a298eb088ba9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, նիկոլ փաշինյան, արմեն աշոտյան
ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, նիկոլ փաշինյան, արմեն աշոտյան
ԵՄ–ում աչք են փակում Փաշինյանի ռեպրեսիաների վրա. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահի կարծիքով` ԵՄ–ում Փաշինյանին «քարտ բլանշ» են տվել, քանի որ վերջինս համաձայն է սպասարկել Եվրոպայի շահերը։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Եվրոպական միությունը ոչ թե Հայաստանում ուզում է ազատ ու անկախ ընտրություններ, այլ Նիկոլ Փաշինյանի վերարտադրություն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա կարծում է, որ Եվրոպայում կա քաղաքական որոշում` Նիկոլ Փաշինյանին «քարտ բլանշ» տալ, քանի որ վերջինս համաձայն է սպասարկել Եվրոպայի շահերը։
«Եվրոպական միությունում ղեկավարության մակարդակով կա հստակ քաղաքական որոշում` աչք փակել Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի ներսում բոլոր ռեպրեսիաների, քաղաքական մրցակիցներին ու հակառակորդներին ճնշելու, ընտրություններից մի քանի ամիս առաջ ընտրությունները կեղծելու գործընթացի վրա»,– նշեց Աշոտյանը։
Նա ուշադրություն հրավիրեց փաստին, որ Եվրամիության բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաներ արդեն բառապաշարից դուրս են հանել «ազատ, անկախ ընտրությունների» թեզը, քանի որ գիտեն, որ այդ կերպ Նիկոլ Փաշինյանը երբեք չի ընտրվի։
Աշոտյանի կարծիքով` իշխանություններն արդեն սկսել են ընտրակեղծիքների գործընթացը։ Որպես օրինակ նա բերեց թոշակները 10 հազար դրամով բարձրացնելու խոստումը։
«Աբսուրդ է, ԱԺ–ն արդեն հաստատել է կառավարության բյուջեն, այդտեղ ոչ մի խոսք չի եղել այս ամենի մասին։ Ակնհայտ է, որ սա պոպուլիզմ է։ Սա պետական մակարդակով ընտրակաշառք է»,– հավելեց Աշոտյանը։
Ըստ ՀՀԿ փոխնախագահի` ընտրությունները կեղծելու դրսևորում է նաև ընտրություններից ամիսներ առաջ ընտրական օրենսգիրք փոխելը, դիտորդական առաքելությունների գործունեությունը սահմանափակելը ու քաղաքական մրցակիցներին բանտարկության տակ պահելը։
«Դու չես կարող մրցույթը համարել ազնիվ, երբ մրցույթից առաջ դիմացի թիմից ուժեղ խաղացողների ճաշի մեջ լուծողական ես գցում ու հանում ես իրենց խաղից»,– ասաց նա։
2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ
Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ
Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, Երևանի նախկին քաղաքապետ
Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի
թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը`
Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն պաշտոնապես հայտարարել են նաև Սամվել Կարապետյանի
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը,
Գագիկ Ծառուկյանը, որն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար, ինչպես նաև
«Հայկական քվե» կուսակցությունը։