00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
2 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Քոչարյանի և 2 օլիգարխների իշխանության գալը պետք է կանխվի». Ռուբեն Ռուբինյան

© Photo : Screenshot / 1 ChannelՌուբեն Ռուբինյան
Ռուբեն Ռուբինյան - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2026
Բաժանորդագրվել
Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ ընտրություններում նշված ուժերի հաղթանակի դեպքում երկրում կծաղկի կոռուպցիան։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Պետք է կանխել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև գործարարներ Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժերի իշխանության գալը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:
«Մենք կարծում ենք, որ Քոչարյանի և երկու օլիգարխների գալը իշխանության վատ երևույթ կլինի, և դա պետք է կանխել։ Պարտադիր չէ, որ վատ բանը հանցագործություն լինի, հիմա մենք համարում ենք, որ Քոչարյանի և երկու օլիգարխների ընտրությունը պետք է կանխվի: Ինքնին նրանց ընտրվելը հանցագործություն չէ, եթե նրանք ընտրվեն արդարացիորեն»,- ասաց Ռուբինյանը։
ԱԺ փոխխոսնակը նշեց, որ Վարդան Ղուկասյանը Գյումրու քաղաքապետ է ընտրվել Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի և Սերժ Սարգսյանի ուժերի գործակցության արդյունքում։
«Դա ինքնին հանցագործություն չէ։ Սակայն, ընդամենը 6 ամիս անց Ղուկասյանը ձերբակալվել է կաշառք ստանալու մեղադրանքով»,- շարունակեց նա։
Ռուբինյանի կարծիքով` եթե Քոչարյանը, Կարապետյանը և Ծառուկյանը իշխանության գան տարբեր դաշինքների միավորման միջոցով, ապա կաշառակերության մեղադրանքով ոչ ոք չի ձերբակալվի։
«Ինչպես իրենց իշխանության տարիներին, այնպես էլ հիմա նրանք թույլ չեն տա, որ իրավապահ համակարգն իր գործն անի։ Հետևաբար, ինչպես պետք է կանխել այս սցենարը իրագործումը՝ մարդիկ Քոչարյանին ու երկու օլիգարխներին պետք տան զրո քվե: Եթե քվե տան, ուրեմն ժողովրդի ընտրությունն է, բայց մենք չեն հարգում օլիգարխատը, առանձնապես չենք հարգում պարոն Քոչարյանին, իսկ ընտրություններում նշված ուժերի հաղթանակի դեպքում երկրում կծաղկի կոռուպցիան»,- ընդգծեց Ռուբինյանը։
Այդուհադերձ Ռուբինյանը վստահ է, որ իրենց ուժի վարկանիշը մի անգամ գերազանցում է ցանկացած ընդդիմադիր ուժի վարկանիշի և իրենք ստանալու ենք խորհրդարանական մեծամասնության համապատասխան ձայները:
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն պաշտոնապես հայտարարել են նաև Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, Գագիկ Ծառուկյանը, որն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար, ինչպես նաև «Հայկական քվե» կուսակցությունը։
Լրահոս
0