00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սուրբ» Բորիս Ջոնսոնը և ուկրաինական միլիոնը

© AP Photo / Leon NealԲորիս Ջոնսոն
Բորիս Ջոնսոն - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2025
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանը խորհրդածում է Ռուսաստանի դեմ եվրոպացի և ամերիկացի մարտիկների մասին, որոնք ուկրաինացիների արյունը եկամտի աղբյուրի են վերածում։
Այն, որ ուկրաինական ճգնաժամը եղել է, կա և կլինի տարատեսակ «ատկատների» ու խարդախ սխեմաների շտեմարան, վաղուց էր հայտնի։
Իզուր չէ, որ նույն ԱՄՆ-ում հենց որ սկսեցին ըմբռնել, թե ուր է գնում Ուկրաինային միլիարդավոր դոլարների օգնությունը, իսկույն ևեթ ի հայտ եկան յուրացումներ, «ատկատներ» և պարզապես փողերի գողություն՝ այնպիսի աներևակայելի չափերի, որ նույնիսկ ՀԴԲ-ն արագորեն գաղտնագրեց Ուկրաինային գումար հատկացնելու վերաբերյալ գործերի քննության բոլոր տվյալները։
Անկասկած նույն պատմությունն է տեղի ունենում Կիևի ռեժիմի եվրոպական դոնորների հետ, բայց առավել խորհրդավորն ու մշուշոտը Լոնդոնի անմիջական մասնակցությամբ իրականացված դրամական գործարքներն են։
Բայց «Թեմզայի մշուշը» կարծես սկսում է ցրվել, և դրա հետևում բավականին ակնհայտորեն նշմարվում են կոռուպցիոն սկանդալների ուրվագծերը՝ Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ։
Թուրքական թեզերի «թավշյա փաթեթավորումը»
Այն, ինչը երկար ժամանակ թվում էր Ուկրաինային սատարելու վեհ առաքելություն, աստիճանաբար վերածվում է մի սովորական պատմության, որից «օդից ընկած» փողերի հոտ է գալիս։
Եվ այսպես, The Guardian-ը հրապարակել է փաստաթղթեր, որոնք լույս են սփռում առատաձեռն «նվիրատվությունների» վրա, որոնք մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը ստացել է ազդեցիկ գործարար Քրիստոֆեր Հարբորնից: Իսկ այդ Հարբորնը պատահական մեկը չէ, այլ ուկրաինական բանակի համար անօդաչու թռչող սարքեր արտադրող բրիտանական խոշորագույն ընկերության բաժնետերը։
Հետաքննության տվյալներով՝ Կիև կատարած ուղևորություններից մեկի ժամանակ Ջոնսոնին ուղեկցել են օգնականները, թիկնապահները և․․․ «լռակյաց» մի մարդ, որը ուկրաինական պայմանագրերի դիմաց վարչապետ Ջոնսոնին է փոխանցել մեկ միլիոն ֆունտ ստեռլինգ: Նկատեք՝ սա գրում է ոչ թե ռուսական մամուլը, ոչ թե «Ռոսիա սեգոդնյան» կամ Sputnik-ը, այլ ամենառուսատյաց մեդիառեսուրսներից մեկը։
Այնուամենայնիվ, վերադառնալով Բորիս Ջոնսոնի ստացած մեկ միլիոն ֆունտ կաշառքին, պետք է հաշվի առնել, որ դա մանրուք է, եթե հաշվի առնենք, որ Հարբորնը նախկինում ֆինանսավորել է Brexit-ը և Բրիտանիայի ամենահարուստ, ոչ հրապարակային և փակ քաղաքական հովանավորներից մեկն է:
Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը, Թուրքիա-Ադրբեջանի նոր պահանջները. Աբովյան time
Գումարը ստացվել է մասնավոր ընկերության միջոցով, որը Ջոնսոնը ստեղծել է Դաունինգ սթրիթից հեռանալուց անմիջապես հետո։ Իսկ արդեն 2023 թվականի սեպտեմբերին նախկին վարչապետը Հարբորնի հետ մեկնել է Ուկրաինա։
Երկօրյա այց, հանդիպումներ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ոչ մի պաշտոնական օրակարգ, և լիակատար լռություն հստակության առումով՝ թե՛ ուկրաինացիների, թե՛ Բորիս Ջոնսոնի գրասենյակի կողմից։
Հետաքրքիր դետալ․ Կիևում Հարբորնը գրանցված է եղել որպես «Բորիս Ջոնսոնի գրասենյակի խորհրդական»:

Ո՞վ է, այնուամենայնիվ, այս առատաձեռն Հարբորնը

Գործարարն ինքն իրեն նկարագրում է որպես «թվային քոչվոր» և միլիոններ է ներդնում ամենատարբեր ոլորտներում՝ կրիպտոարժույթներից և սպա կենտրոններից մինչև ռազմական արդյունաբերություն: Ընդ որում, նրա «ուկրաինական ներգրավվածությունը» կայանում է նրանում, որ նա խոշորագույն բաժնետերն է այն զենք արտադրող ընկերությունում, որի դրոններն այսօր ակտիվորեն գործում են ուկրաինական ճակատում։
Բայց ամենահետաքրքիրն այն է, որ փաստաթղթերի արտահոսքը, որը բրիտանական շրջանակներում արդեն ստացել է «Բորիսի դոսյե» անվանումը, ցույց է տալիս, որ բրիտանական քաղաքական վերնախավը մինչև ականջները խրված է կոռուպցիայի մեջ։
Օրինակ՝ հրապարակված փաստաթղթերից հետևում է, որ Ջոնսոնը վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո ոչ թե պարզապես ինքնության փնտրտուքի մեջ էր լոբբիստի նոր կարգավիճակում, այլ ակտիվորեն փող էր փնտրում։ Նրա «նախաձեռնությունների» ցանկում են հանդիպումը Վենեսուելայի նախագահի հետ և «սիրախաղերը» Սաուդյան թագաժառանգ արքայազն Մոհամեդ բին Սալմանի, Կատարի իշխանությունների և այլոց հետ։
Ինչու է Հայաստանը չարացնում «իրանական առյուծին». Թեհրանը սկսում է նյարդայնանալ
Չմոռանանք, որ Ջոնսոնի համար ուկրաինական թեման անձնական սրբության պես մի բան է՝ բարոյական զրահ սկանդալային հրաժարականից հետո։
Բայց հիմա, երբ բացահայտվում են նրա ֆինանսական գործերը, ռուսների դեմ բրիտանական «սրբազան խաչակրաց արշավանքը» ավելի ու ավելի մանրակրկիտ մտածված PR բիզնես– ծրագիր է հիշեցնում՝ համեմված հովանավորչական առատ հոսքերով։
Եվ ակամա հարց է ծագում․ Ռուսաստանի դեմ եվրոպացի և ամերիկացի մարտիկներից է՞լ ով է ուկրաինացիների արյունը եկամտի աղբյուր դարձրել։
Տեղեկատվության սկզբնաղբյուրը The Guardian-ում հրապարակված «The £1m man: why did Boris Johnson take his donor to Ukraine?» հոդվածն է։
The Guardian-ը այս հետաքննությունը ներառում է նաև Ջոնսոնի մասնավոր գրասենյակից արտահոսած փաստաթղթերի հիման վրա կառուցված նյութերի հավաքածուի մեջ՝ որպես «The Boris Files» շարքի մաս:
Լրահոս
0