https://arm.sputniknews.ru/20260119/mvoldvovakan-stvery-hajkakan-cankapatin-mvoldvovakan-daser-2-97895003.html
Մոլդովական «ստվերը» հայկական «ցանկապատին». մոլդովական դասեր-2
Մոլդովական «ստվերը» հայկական «ցանկապատին». մոլդովական դասեր-2
Sputnik Արմենիա
Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանը շեշտում է՝ մոլդովական պետականության ողբերգությունը նախազգուշացում է Երևանի համար և ցույց է տալիս, թե ինչ կարող է... 19.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-19T23:50+0400
2026-01-19T23:50+0400
2026-01-19T23:50+0400
հայաստան
մոլդովա
հեղինակներ
արման աբովյան
եվրոպա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0c/56609400_0:116:1600:1016_1920x0_80_0_0_74c588645097ca58657031a435aa2aee.jpg
Դե ինչ, խոսենք մոլդովական ուղու մասին, որը 2026 թվականի ընտրությունների նախաշեմին կանխատեսվում է Հայաստանին։Եվ այսպես, վերջին տարիներին Մոլդովայի Հանրապետությունը սրընթաց վերածվում է ակներև ու տագնապալի օրինակի, թե ինչպես է «անվտանգության», «եվրոպական ընտրության» և «ժողովրդավարության պաշտպանության» կարգախոսների ներքո տեղի ունենում սեփական պետականության և ինքնության փաստացի լղոզում, իսկ ինչ-որ տեղ՝ նաև ուղղակի ժխտում:Նախագահ Մայա Սանդուի և վարչապետ Դորին Ռեչանի քաղաքականությունն ավելի ու ավելի է դուրս գալիս թույլատրելի քաղաքական բանավեճի շրջանակներից և ուղղակիորեն հակասում է երկրի Սահմանադրությանը, որը հստակ ամրագրում է Մոլդովայի ինքնիշխանությունը, անկախությունը և չեզոք կարգավիճակը:Խոսքն արդեն ոչ թե արտաքին քաղաքական համակրության կամ հակակրության, այլ համակարգային քաղաքականության մասին է, որը փաստացի երկիրը տանում է ինքնիշխան քաղաքական սուբյեկտայնության կորստի։Նախագահական և խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Մոլդովայի և Ռումինիայի քաղաքացի Մայա Սանդուն իր քարոզարշավը կառուցեց կոշտ հակառուսական հռետորաբանությամբ: Առանցքային թեզը պնդումն էր, որ Ռուսաստանը, իբր, «գոյութենական սպառնալիք» է ներկայացնում մոլդովական պետականությանը և ձգտում է երկիրը զրկել անկախությունից։ Կրկնվում են այն նույն ստահոդ նարատիվները, որոնցով մեր օրերում շարժվում են Հայաստանի ինքնիշխանության համար «պայքարող» հայ երեսպաշտ մարտիկները։Այս հռետորաբանությունը թույլ տվեց մոբիլիզացնել արևմտամետ ընտրազանգվածը և ստեղծել «ինքնիշխանության վահան» իշխանության կերպարը։Այնուամենայնիվ, Սանդուի իշխանության գալուց հետո ակնհայտ դարձավ խոսքերի և գործողությունների միջև եղած անջրպետը: Անվտանգության և եվրաինտեգրման քողի տակ հանրային տիրույթում սկսեց ակտիվորեն առաջ շարժվել Ռումինիայի հետ միավորվելու գաղափարը։ Ընդ որում, խոսքը ոչ թե մարգինալ քննարկումների, այլ իշխող վերնախավի ներկայացուցիչների և իշխանության հետ փոխկապակցված փորձագետների ու լրատվամիջոցների շուրթերից ավելի ու ավելի հաճախակի հնչող թեզերի մասին է։Վարչապետ Դորին Ռեչանը պարբերաբար ընդգծում է Մոլդովայի և Ռումինիայի «պատմության, լեզվի և ապագայի ընդհանրությունները»՝ գիտակցաբար լղոզելով մշակութային մոտիկության և քաղաքական ինքնիշխանության միջև սահմանը: Բայց պետք է իրերն իրենց անուններով կոչել. Ռումինիայի հետ միավորումը ոչ թե «եվրոպական ինտեգրացիա» է, այլ, որպես այդպիսին, մոլդովական պետության վերացում:Հատկապես բնորոշ է, որ Մոլդովայի չեզոք կարգավիճակն ու անկախությունն ամրագրող սահմանադրությունը գործող իշխանության կողմից փաստացի դիտվում է որպես «վրդովեցուցիչ խոչընդոտ»։Հիմնական օրենքին դիմելու ցանկացած փորձ անմիջապես հայտարարվում է «ռուսամետ», «հակաժողովրդավարական» կամ «արտաքին ուժերի համար աշխատող»։Այդպիսով, իշխանությունը իրավական քննարկումը նենգափոխում է այլախոհների գաղափարական հալածանքների։Ինքնիշխանությունը դադարում է լինել իրավական կատեգորիա և վերածվում է կարգախոսի, որը կիրառվում է բացառապես աշխարհաքաղաքական անհարմար հակառակորդների դեմ։Ընտրությունների նախաշեմին Հայաստանի հետ զուգահեռներն այնքան ակնհայտ են, որ նույնիսկ մի տեսակ անհարմար է դառնում։Բայց իրականում այդ կարգախոսները կրում են բացառապես քարոզչական բնույթ, որտեղ իրական բովանդակություն ի սկզբանե չկա։ Նկատեցի՞ք՝ մեզ մոտ, ինչպես Մոլդովայում, «ինքնիշխանություն» բառը որոշ կուսակցությունների և հոսանքների կողմից օգտագործվում է բացառապես որպես ներքին քաղաքական պայքարի և արտաքին կողմնորոշման գործիք, բայց ոչ որպես պետության, բանակի, տնտեսության և ինստիտուտների ամրապնդման անսասան հիմք:Ինչպես Մոլդովայի դեպքում՝ կեղծ «անկախության մարտիկների» ցանկացած բացահայտում ինքնաբերաբար պիտակավորվում է որպես «ռուսամետ հռետորաբանություն», ինչը թույլ է տալիս խուսափել կարևոր հարցերից:Ով և ինչ պայմաններով է երաշխավորում երկրի պաշտպանությունը, եթե Հայաստանը ջարդում է եվրասիական փոխգործակցության շրջանակներում առկա անվտանգային ճարտարապետությունը:Ինչ գին պետք է վճարել աշխարհաքաղաքական շրջադարձի համար, եթե նույն Մոլդովան արդեն իրապես կանգնած է անկախության և ինքնիշխանության կորստի շեմին։Եվ արդյոք այդ ճանապարհը չի՞ հանգեցնի պետության կորստի։Այսինքն՝ մենք ստանում ենք մի իրավիճակ, երբ այսպես կոչված Եվրոպան հանդես է գալիս որպես ինքնիշխանությունը և անկախությունը կլանելու, այլ ոչ թե արտաքին սպառնալիքներից պաշտպանելու գործոն։Առանցքային և ամենավտանգավոր կետը հետևյալն է՝ Մոլդովայի օրինակով մենք տեսնում ենք մի իրավիճակ, երբ Եվրոպան, հանուն քաղաքական իրավիճակի և աշխարհաքաղաքական նպատակահարմարության, փաստացի խրախուսում է ամբողջական երկրների կլանումը։ Մոլդովայի միավորումը Ռումինիայի հետ Բրյուսելում չի դիտարկվում որպես պետության ոչնչացման խնդիր։ Ընդհակառակը, այն մատուցվում է որպես «բնական» և «քաղաքակրթորեն ճիշտ» գործընթաց։Այս համատեքստում ինքնիշխանությունը դադարում է լինել արժեք, եթե այն խանգարում է տարածաշրջանում Արևմուտքի ազդեցության ընդհանուր ճարտարապետությանը:Սա սկզբունքորեն կարևոր նախադեպ է։Ըստ էության, մոլդովական պետականության ողբերգությունը նախազգուշացում է Երևանի համար, թե ինչ կարող է պատահել երկրի հետ, եթե գլոբալիստական ուղղվածությունը զավթի իշխանությունը երկրում:Երևանի կողմից պաշտոնապես հայտարարված եվրոպական ինտեգրման գծի համատեքստում մոլդովական օրինակը պետք է դիտվի ոչ թե վերացական, այլ ընկալվի որպես ուղիղ նախազգուշացում։ Եվրոպան չի երաշխավորում պետականության պահպանումը, այն երաշխավորում է միայն իր շահերի համապատասխանությունն այն երկրների քաղաքականությանը, որոնք որոշել են «պառկել» ԵՄ-ի տակ։Մոլդովան այսօր պարզապես ինքնության ճգնաժամի մեջ գտնվող երկիր չէ։ Այն պարզ օրինակ է, թե ինչպես ժողովրդավարության և եվրոպական ընտրության մասին գեղեցիկ կարգախոսների ներքո կարող է կազմաքանդվել պետականությունը։Հայաստանի համար այս օրինակը հատկապես կարևոր է, որովհետև հստակ ցույց է տալիս, որ ինքնիշխանությունը ո՛չ կարգախոս է, ո՛չ էլ աշխարհաքաղաքական դրոշ, այլ իրական կացության ամենօրյա, պրագմատիկ և հաճախ անհարմար գնահատական և նույն անկախության ու ինքնիշխանության համար ժողովրդի պայքարելու կարողություն:Այլ ոչ թե պետք է ինքն իրեն խաբել, թե դեկլարատիվ պայմանագրերը կամ առասպելական «ռուսական սպառնալիքի» դեմ պայքարը կարող են հանգեցնել երկրի անվտանգության և ինքնիշխանության ամրապնդմանը։
https://arm.sputniknews.ru/20260112/iranakan-gvortsvonn-u-hajeri-khvoceliutjuny-mvotalut-pluzman-ashkharhaqaghaqakanutjuny-97665551.html
մոլդովա
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Արման Աբովյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69370563_390:0:2438:2048_100x100_80_0_0_08942ecbcf5f0d7c232fbc30b0241b61.jpg
Արման Աբովյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69370563_390:0:2438:2048_100x100_80_0_0_08942ecbcf5f0d7c232fbc30b0241b61.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0c/56609400_122:0:1477:1016_1920x0_80_0_0_d431c9056e16e6992007da3d76ce116b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արման Աբովյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69370563_390:0:2438:2048_100x100_80_0_0_08942ecbcf5f0d7c232fbc30b0241b61.jpg
հայաստան, մոլդովա, հեղինակներ, արման աբովյան, եվրոպա
հայաստան, մոլդովա, հեղինակներ, արման աբովյան, եվրոպա
Մոլդովական «ստվերը» հայկական «ցանկապատին». մոլդովական դասեր-2
Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանը շեշտում է՝ մոլդովական պետականության ողբերգությունը նախազգուշացում է Երևանի համար և ցույց է տալիս, թե ինչ կարող է տեղի ունենալ երկրի հետ, եթե գլոբալիստական թևը զավթի իշխանությունը։
Դե ինչ, խոսենք մոլդովական ուղու մասին, որը 2026 թվականի ընտրությունների նախաշեմին կանխատեսվում է Հայաստանին։
Եվ այսպես, վերջին տարիներին Մոլդովայի Հանրապետությունը սրընթաց վերածվում է ակներև ու տագնապալի օրինակի, թե ինչպես է «անվտանգության», «եվրոպական ընտրության» և «ժողովրդավարության պաշտպանության» կարգախոսների ներքո տեղի ունենում սեփական պետականության և ինքնության փաստացի լղոզում, իսկ ինչ-որ տեղ՝ նաև ուղղակի ժխտում:
Նախագահ Մայա Սանդուի և վարչապետ Դորին Ռեչանի քաղաքականությունն ավելի ու ավելի է դուրս գալիս թույլատրելի քաղաքական բանավեճի շրջանակներից և ուղղակիորեն հակասում է երկրի Սահմանադրությանը, որը հստակ ամրագրում է Մոլդովայի ինքնիշխանությունը, անկախությունը և չեզոք կարգավիճակը:
Խոսքն արդեն ոչ թե արտաքին քաղաքական համակրության կամ հակակրության, այլ համակարգային քաղաքականության մասին է, որը փաստացի երկիրը տանում է ինքնիշխան քաղաքական սուբյեկտայնության կորստի։
Նախագահական և խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Մոլդովայի և Ռումինիայի քաղաքացի Մայա Սանդուն իր քարոզարշավը կառուցեց կոշտ հակառուսական հռետորաբանությամբ: Առանցքային թեզը պնդումն էր, որ Ռուսաստանը, իբր, «գոյութենական սպառնալիք» է ներկայացնում մոլդովական պետականությանը և ձգտում է երկիրը զրկել անկախությունից։ Կրկնվում են այն նույն ստահոդ նարատիվները, որոնցով մեր օրերում շարժվում են Հայաստանի ինքնիշխանության համար «պայքարող» հայ երեսպաշտ մարտիկները։
«Մոլդովան պետք է արտաքին միջամտությունից պաշտպանի իր ինքնիշխանությունն ու եվրոպական ընտրությունը», - բազմիցս հայտարարել էր Սանդուն նախընտրական ելույթների ժամանակ:
Այս հռետորաբանությունը թույլ տվեց մոբիլիզացնել արևմտամետ ընտրազանգվածը և ստեղծել «ինքնիշխանության վահան» իշխանության կերպարը։
Այնուամենայնիվ, Սանդուի իշխանության գալուց հետո ակնհայտ դարձավ խոսքերի և գործողությունների միջև եղած անջրպետը: Անվտանգության և եվրաինտեգրման քողի տակ հանրային տիրույթում սկսեց ակտիվորեն առաջ շարժվել Ռումինիայի հետ միավորվելու գաղափարը։ Ընդ որում, խոսքը ոչ թե մարգինալ քննարկումների, այլ իշխող վերնախավի ներկայացուցիչների և իշխանության հետ փոխկապակցված փորձագետների ու լրատվամիջոցների շուրթերից ավելի ու ավելի հաճախակի հնչող թեզերի մասին է։
Վարչապետ Դորին Ռեչանը պարբերաբար ընդգծում է Մոլդովայի և Ռումինիայի «պատմության, լեզվի և ապագայի ընդհանրությունները»՝ գիտակցաբար լղոզելով մշակութային մոտիկության և քաղաքական ինքնիշխանության միջև սահմանը: Բայց պետք է իրերն իրենց անուններով կոչել. Ռումինիայի հետ միավորումը ոչ թե «եվրոպական ինտեգրացիա» է, այլ, որպես այդպիսին, մոլդովական պետության վերացում:
Հատկապես բնորոշ է, որ Մոլդովայի չեզոք կարգավիճակն ու անկախությունն ամրագրող սահմանադրությունը գործող իշխանության կողմից փաստացի դիտվում է որպես «վրդովեցուցիչ խոչընդոտ»։
Հիմնական օրենքին դիմելու ցանկացած փորձ անմիջապես հայտարարվում է «ռուսամետ», «հակաժողովրդավարական» կամ «արտաքին ուժերի համար աշխատող»։
Այդպիսով, իշխանությունը իրավական քննարկումը նենգափոխում է այլախոհների գաղափարական հալածանքների։
Ինքնիշխանությունը դադարում է լինել իրավական կատեգորիա և վերածվում է կարգախոսի, որը կիրառվում է բացառապես աշխարհաքաղաքական անհարմար հակառակորդների դեմ։
Ընտրությունների նախաշեմին Հայաստանի հետ զուգահեռներն այնքան ակնհայտ են, որ նույնիսկ մի տեսակ անհարմար է դառնում։
Իսկ եթե ավելի կոնկրետ՝ մոլդովական «քեյսի» ուշադիր ուսումնասիրությունը չափազանց կարևոր ու ցուցադրական է Հայաստանի համար։ Մեր դեպքում շատ առումներով նման տրամաբանություն է երևում։ «Ինքնիշխանության համար պայքար», «ազատում արտաքին ազդեցությունից» և «եվրոպական ընտրություն» կարգախոսների ներքո արևմտամետ քաղաքական շրջանակները հետևողականորեն գեներացնում են ռուսատյացություն՝ Ռուսաստանը ներկայացնելով որպես հայկական պետականության գլխավոր և գրեթե միակ «սպառնալիք»։
Բայց իրականում այդ կարգախոսները կրում են բացառապես քարոզչական բնույթ, որտեղ իրական բովանդակություն ի սկզբանե չկա։ Նկատեցի՞ք՝ մեզ մոտ, ինչպես Մոլդովայում, «ինքնիշխանություն» բառը որոշ կուսակցությունների և հոսանքների կողմից օգտագործվում է բացառապես որպես ներքին քաղաքական պայքարի և արտաքին կողմնորոշման գործիք, բայց ոչ որպես պետության, բանակի, տնտեսության և ինստիտուտների ամրապնդման անսասան հիմք:
Ինչպես Մոլդովայի դեպքում՝ կեղծ «անկախության մարտիկների» ցանկացած բացահայտում ինքնաբերաբար պիտակավորվում է որպես «ռուսամետ հռետորաբանություն», ինչը թույլ է տալիս խուսափել կարևոր հարցերից:
Ով և ինչ պայմաններով է երաշխավորում երկրի պաշտպանությունը, եթե Հայաստանը ջարդում է եվրասիական փոխգործակցության շրջանակներում առկա անվտանգային ճարտարապետությունը:
Ինչ գին պետք է վճարել աշխարհաքաղաքական շրջադարձի համար, եթե նույն Մոլդովան արդեն իրապես կանգնած է անկախության և ինքնիշխանության կորստի շեմին։
Եվ արդյոք այդ ճանապարհը չի՞ հանգեցնի պետության կորստի։
Այսինքն՝ մենք ստանում ենք մի իրավիճակ, երբ այսպես կոչված Եվրոպան հանդես է գալիս որպես ինքնիշխանությունը և անկախությունը կլանելու, այլ ոչ թե արտաքին սպառնալիքներից պաշտպանելու գործոն։
Առանցքային և ամենավտանգավոր կետը հետևյալն է՝ Մոլդովայի օրինակով մենք տեսնում ենք մի իրավիճակ, երբ Եվրոպան, հանուն քաղաքական իրավիճակի և աշխարհաքաղաքական նպատակահարմարության, փաստացի խրախուսում է ամբողջական երկրների կլանումը։ Մոլդովայի միավորումը Ռումինիայի հետ Բրյուսելում չի դիտարկվում որպես պետության ոչնչացման խնդիր։ Ընդհակառակը, այն մատուցվում է որպես «բնական» և «քաղաքակրթորեն ճիշտ» գործընթաց։
Այս համատեքստում ինքնիշխանությունը դադարում է լինել արժեք, եթե այն խանգարում է տարածաշրջանում Արևմուտքի ազդեցության ընդհանուր ճարտարապետությանը:
Սա սկզբունքորեն կարևոր նախադեպ է։
Ըստ էության, մոլդովական պետականության ողբերգությունը նախազգուշացում է Երևանի համար, թե ինչ կարող է պատահել երկրի հետ, եթե գլոբալիստական ուղղվածությունը զավթի իշխանությունը երկրում:
Երևանի կողմից պաշտոնապես հայտարարված եվրոպական ինտեգրման գծի համատեքստում մոլդովական օրինակը պետք է դիտվի ոչ թե վերացական, այլ ընկալվի որպես ուղիղ նախազգուշացում։ Եվրոպան չի երաշխավորում պետականության պահպանումը, այն երաշխավորում է միայն իր շահերի համապատասխանությունն այն երկրների քաղաքականությանը, որոնք որոշել են «պառկել» ԵՄ-ի տակ։
Եթե Հայաստանում վաղը հայտարարվի, որ «հանուն կայունության», «անվտանգության» կամ «եվրոպական ապագայի» անհրաժեշտ է հրաժարվել մի շարք ինքնիշխան որոշումներից, վերանայել արտաքին քաղաքականության հիմքերը կամ զոհաբերել ազգային շահերը, ապա մոլդովական նախադեպը հուշում է, որ նման առաջարկները կներկայացվեն որպես բարիք, այլ ոչ թե սպառնալիք և կստանան Հայաստանի նույն եվրոպացի «բարեկամների» ջերմեռանդ աջակցությունը։
Մոլդովան այսօր պարզապես ինքնության ճգնաժամի մեջ գտնվող երկիր չէ։ Այն պարզ օրինակ է, թե ինչպես ժողովրդավարության և եվրոպական ընտրության մասին գեղեցիկ կարգախոսների ներքո կարող է կազմաքանդվել պետականությունը։
Հայաստանի համար այս օրինակը հատկապես կարևոր է, որովհետև հստակ ցույց է տալիս, որ ինքնիշխանությունը ո՛չ կարգախոս է, ո՛չ էլ աշխարհաքաղաքական դրոշ, այլ իրական կացության ամենօրյա, պրագմատիկ և հաճախ անհարմար գնահատական և նույն անկախության ու ինքնիշխանության համար ժողովրդի պայքարելու կարողություն:
Այլ ոչ թե պետք է ինքն իրեն խաբել, թե դեկլարատիվ պայմանագրերը կամ առասպելական «ռուսական սպառնալիքի» դեմ պայքարը կարող են հանգեցնել երկրի անվտանգության և ինքնիշխանության ամրապնդմանը։