https://arm.sputniknews.ru/20260224/azh-yntrutjunneri-kazmakerpman-ev-anckacman-hamar-petbjujeic-ktsakhsvi-mvot-45-mlrd-dram-99152396.html
ԱԺ ընտրությունների կազմակերպման և անցկացման համար պետբյուջեից կծախսվի մոտ 4,5 մլրդ դրամ
ԱԺ ընտրությունների կազմակերպման և անցկացման համար պետբյուջեից կծախսվի մոտ 4,5 մլրդ դրամ
Sputnik Արմենիա
ԿԸՀ–ի արտահերթ նիստում սահմանվել են ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը։ 24.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-24T15:43+0400
2026-02-24T15:43+0400
2026-02-26T16:41+0400
հայաստան
աժ (ազգային ժողով)
ընտրություններ
փող
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/1613/93/16139346_79:0:1498:798_1920x0_80_0_0_af844be761f84546032da27b588ca809.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik․ Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար պետական բյուջեից կծախսվի մոտ 4,5 միլիարդ դրամ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։Բացի այդ, այսօր կայացած արտահերթ նիստում ԿԸՀ-ն սահմանել է «Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը»։Նշվում է, որ որոշումը համապատասխանեցվել է Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքին։ Դրա համաձայն՝ հերթական ԱԺ ընտրությունների պարագայում կուսակցությունը/դաշինքը ընտրական ցուցակի առաջին երեսուն թեկնածուին պետք է հաստատի համագումարի արդյունքում ընդունված որոշմամբ։Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն պաշտոնապես հայտարարել են նաև Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, Գագիկ Ծառուկյանը, որն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար, ինչպես նաև «Հայկական քվե» կուսակցությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1613/93/16139346_69:0:1402:1000_1920x0_80_0_0_1059d4d22cf655d21b8da8ba6a751224.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աժ (ազգային ժողով), ընտրություններ, փող, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
հայաստան, աժ (ազգային ժողով), ընտրություններ, փող, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
ԱԺ ընտրությունների կազմակերպման և անցկացման համար պետբյուջեից կծախսվի մոտ 4,5 մլրդ դրամ
15:43 24.02.2026 (Թարմացված է: 16:41 26.02.2026) ԿԸՀ–ի արտահերթ նիստում սահմանվել են ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik․ Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար պետական բյուջեից կծախսվի մոտ 4,5 միլիարդ դրամ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
«ԿԸՀ-ն սահմանել է Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ կապված ծախսերի նախահաշիվը՝ 4 մլրդ 451 մլն 688 հազար դրամ, որից 1 մլրդ 800 մլն 296 հազար դրամը տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների աշխատավարձն է»,- նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, այսօր կայացած արտահերթ նիստում ԿԸՀ-ն սահմանել է «Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը»։
Նշվում է, որ որոշումը համապատասխանեցվել է Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքին։ Դրա համաձայն՝ հերթական ԱԺ ընտրությունների պարագայում կուսակցությունը/դաշինքը ընտրական ցուցակի առաջին երեսուն թեկնածուին պետք է հաստատի համագումարի արդյունքում ընդունված որոշմամբ։
2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ
Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ
Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, Երևանի նախկին քաղաքապետ
Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի
թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը`
Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն պաշտոնապես հայտարարել են նաև Սամվել Կարապետյանի
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը,
Գագիկ Ծառուկյանը, որն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար, ինչպես նաև
«Հայկական քվե» կուսակցությունը։