00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:43
3 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայտնի է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուի անունը

© Sputnik / Aram Nersesyan «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսը
«Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսը - Sputnik Արմենիա, 1920, 12.02.2026
Բաժանորդագրվել
Համոզված են՝ «Ուժեղ Հայաստանը» հաղթելու է, որովհետև այդ մասին են վկայում անցկացված սոցհարցումների արդյունքներն ու գործող իշխանության խուճապը։
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Այս մասին այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կուսակցության պաշտոնական շնորհանդեսի ժամանակ հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
ՀՀ Սահմանադրության համաձայն՝ բարձրաստիճան պաշտոնյաները (նախագահ, վարչապետ, պատգամավորներ, նախարարներ) պետք է լինեն միայն ՀՀ քաղաքացի։
Հայաստանի բարեկեցիկ կյանքի կառուցումը կսկսվի հունիսի 8–ից. Սամվել Կարապետյանի ուղերձը
«Մեր Սահմանադրությունն ունի 148–րդ հոդված, թե ով պետք է լինի ՀՀ վարչապետը։ Այս հոդվածը փոփոխվում է ԱԺ–ի քվեարկությամբ, այլ ոչ թե սահմանադրական բարեփոխումներով։ Իսկ ի՞նչ ընտրություն է լինելու հունիսի 7–ին»,– հայտարարեց նա։
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը տեսանյութով բացատրեց, թե ինչպես է դա հնարավոր։ Նրա խոսքով` սահմանադրական փոփոխությունենրի երեք ռեժիմ գոյություն ունի` կան հոդվածներ, որոնք փոփոխման ենթակա չեն, կան հոդվածներ, որոնք կարող են փոխվել հանրաքվեի միջոցով, կան հոդվածներ, որոնք կարող են փոխվել ԱԺ–ի միջոցով։
«Սահմանադրության 148–րդ հոդվածը կարգավորում է կառավարության անդամին ներկայացվող պահանջները։ Այս հոդվածն անփոփոխելի հոդված չէ, դրա համար հանրաքվե չի պահանջվում, ուստի այս հոդվածի փոփոխությունները բավականին ճկուն են` ուղղակի ԱԺ–ի կողմից փոփոխությունների տեքստի ընդունում»,– ընդգծեց նա։
Սահակյանի խոսքով` փոփոխությունների այս նախագիծը դրվում է ԱԺ քվեարկության, և այն պետք է հավաքի պատգամավորների ընդհանուր թվի 2/3–ի ձայները։
Իրավապաշտպանի խոսքը եկան լրացնելու մի շարք այլ իրավաբաններ, որոնք ժամանակին մասնակցել են ՀՀ Սահմանադրության մշակմանը։ Այնուհետև Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ ընտրություններից 20 օր անց` ԱԺ առաջին նիստին, հանդես կգան համապատասխան օրենսդրական փոփոխությամբ։
Ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը հիմա ֆավորիտ է․ ՀԱԿ փոխնախագահ
«Ժողովրդի վստահությամբ և ԱԺ մանդատով թույլ տանք միայն մեկ ՀՀ քաղաքացիություն ունեցող ցանկացած անձի դառնալ ՀՀ վարչապետ։ Այդ ժամանակ Սամվել Կարապետյանը կլինի միայն ՀՀ քաղաքացի։ Ես վստահ եմ, որ մենք բոլորս միասին շրջելու ենք մեր զարգացման անիվը; Վստահ եմ, որ հաղթելու ենք, վստահ եմ, որ կառուցելու ենք այն Հայաստանը, որի համար բոլորս պայքարում ենք»,– հայտարարեց Նարեկ Կարապետյանը։
Նշենք, որ մինչ վարչապետի թեկնածուի անունը հրապարակելը Նարեկ Կարապետյանը հայտարարեց` երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրվեց երկիրը կառավարելու առաջին հնարավորությունը, մենք կորցրեցինք Արցախի 75 տոկոսը, երբ երկրորդ հնարավորությունը տրվեց, ոչ միայն վերջնականապես կորցրեցինք Արցախը, այլև բացվեցին Սյունիքի դարպասները։
«Հայաստանն այսօր ջրբաժանի առաջ է կանգնած՝ շարունակել այսպես, թե սկսել լրջորեն զբաղվել վերածննդով։ Երկիրն 8 տարի կառավարած վարչապետի սիրտը երրորդ ժամկետն է ուզում»,- ասաց Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում այսօր մարդիկ հույսի և ուժեղ առաջնորդի կարիք ունեն։ Վստահեցրեց՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ մենք կարողանալու ենք խաղաղ ճանապարհով վերադարձնել ՀՀ-ի բռնազավթված տարածքը, մեզ նորից ապահով ենք զգալու, ունենալու ենք ամուր և երաշխավորված խաղաղություն։
Համոզված են՝ «Ուժեղ Հայաստանի» հաղթանակն անխուսափելի է, ու այդ մասին են վկայում ոչ միայն անցկացված սոցհարցումները, այլև գործող իշխանության խուճապը Սամվել Կարապետյանի նկատմամբ։
Իր հերթին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը հայտնեց, որ կուսակցության գործունեությանը զուգահեռ շարունակվելու է նաև «Մեր ձևով» շարժումը։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։
Լրահոս
0