00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԾԿՀ նախագահը հերքեց էկոնոմիկայի նախարարի` ՀԷՑ–ի վերաբերյալ հայտարարությունը

© SputnikԳևորգ Պապոյան
Գևորգ Պապոյան - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2026
Բաժանորդագրվել
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հայտարարել էր, որ քաղաքացիների հոսանքի սակագնի մեջ մտնում են նաև ՀԷՑ-ի վերցրած վարկերը։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Մեթոդաբանությամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վերցրած վարկերը չեն մտնում էլեկտրաէներգիայի սակագնի մեջ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը` անդրադառնալով էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հայտարարությանը։
Նախարարը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ ՀԷՑ–ը ինչ–ինչ ձևերով կողոպտում է հայ ժողովրդին, մասնավորապես քաղաքացիների հոսանքի սակագնի մեջ մտնում են նաև ՀԷՑ-ի վերցրած վարկերը։ ՀԷՑ–ը ընդդեմ Պապոյանի դատական հայց է ներկայացրել` պարտավորեցնելով նրան հրապարակային հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները։ Հերքումից բացի հայցվորը պահանջում է փոխհատուցում՝ 6 մլն դրամի չափով։
«Պարոն Պապոյանը բացի նախարար լինելուց, նաև քաղաքական գործիչ է, և ինքը երևույթին միգուցե տվել է նաև քաղաքական գնահատական այն իմաստով, որ ՀԷՑ–ը կրիտիկական ենթակառուցվածք է, որտեղ անթույլատրելի է, որ ամենաթողություն լինի և հատկապես ֆինանսների միգրացիա տեղի ունենա։ Այս առումով համաձայն եմ պարոն Պապոյանի հետ, սակայն վարկերի տոկոսները, մեր հաստատած մեթոդաբանությամբ, չեն մտնում սակագնի մեջ»,– ընդգծեց ՀԾԿՀ նախագահը։
Հիշեցնենք` Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նոյեմբերի 17–ին ՀԾԿՀ–ն դադարեցրեց ՀԷՑ–ի` «Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։
Նշենք, որ գործարար, «Տաշիր» խմբի ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
Լրահոս
0