https://arm.sputniknews.ru/20260215/episkvopvosac-zhvoghvovy-teghi-kunena-bajc-kunena-ajl-kargavitshak-natan-srbazan-98824262.html
Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա, բայց կունենա այլ կարգավիճակ. Նաթան սրբազան
Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա, բայց կունենա այլ կարգավիճակ. Նաթան սրբազան
Sputnik Արմենիա
Նաթան արքեպիսկոպոսը հավելեց, որ որևէ մեկը չի կարող արգելել, որ եպիսկոպոսները հավաքվեն։ 15.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-15T13:22+0400
2026-02-15T13:22+0400
2026-02-15T14:11+0400
նաթան արքեպիսկոպոս հովհաննիսյան
եպիսկոպոս
մայր աթոռ սուրբ էջմիածին
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0f/98824093_0:0:1260:708_1920x0_80_0_0_3908b20962c7fec1619840c8680d8242.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Եպիսկոպոսաց ժողովը Ավստրիայում տեղի կունենա, բայց կունենա այլ կարգավիճակ։ Այս մասին այսօր Մայր աթոռ սուրբ Էջմիածնի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Մայր աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։Նաթան արքեպիսկոպոսը հավելեց, որ որևէ մեկը չի կարող արգելել, որ եպիսկոպոսները հավաքվեն։Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի պնդմանը, թե հոգևորականները փորձում են Էջմիածնի գանձերը դուրս հանել երկրից` սբազանն ասաց` դա նշանակում է, որ Հայաստանը ի վիճակի չէ հսկել իր սահմանները։ «1441թ.–ից Մայր աթոռը վերադարձավ Հայաստան և հավիտենաբար լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով ՀՀ–ն էլ չլինի։ Երբևէ Մայր աթոռը, հոգևորականները ու հատկապես կաթողիկոսը Հայաստանը չեն լքի»,– հավելեց նա։Նշենք, որ փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով պետք է տեղի ունենա Եպիսկոպոսաց ժողովը։ Հունվարի 29-ին ՔԿ–ն հայտնեց, որ Հայաստանյայց առաքելական եկեղեցու դեմ քրեական վարույթ է նախաձեռնել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի) «գործով» (դատական ակտը չկատարելը)։Հունվարի 31-ին այս գործով երկրի բացակայելու արգելքը, որպես խափանման միջոց ընտրվել էր Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի, Մայր աթոռի միաբան Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի, Մայր աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ու Սյունիքի թեմի առաջնորդ Մակար սրբազանի նկատմամբ։Ավելի վաղ բացակայելու արգելք էր դրվել նաև Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի նկատմամբ։Կալանվորված են Բագրատ, Արշակ, Միքայել ու Մկրտիչ սրբազանները (վերջին 2-ը տնային կալանքի տակ են-խմբ.)։Վարչապետի հայտարարած «եկեղեցու բարենորգմանը» միացած 10 եպիսկոպոսներն էլ նախապես հայտարարել են, որ չեն մասնակցելու եպիսկոպոսաց ժողովին։Նշենք, որ Հայոց եկեղեցու չորս նվիրապետական աթոռներից Մայր աթոռի միաբան են եպիսկոպոսաց դասի 54 եկեղեցական (24-ը՝ «արք»-ության պատվով):Նրանցից 10-ը թեմակալ առաջնորդ են Հայաստանում և 23-ը՝ Սփյուռքում։ Շուրջ 10-ը կոչված են հոգևոր այլ ծառայության, իսկ շուրջ 10-ը կոչված է հանգստի։Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել նույն մեղադրանքով ու արգելել է նրա ելքը Հայաստանից:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա, բայց կունենա այլ կարգավիճակ. Նաթան արքեպիսկոպոս
Sputnik Արմենիա
Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա, բայց կունենա այլ կարգավիճակ. Նաթան արքեպիսկոպոս
2026-02-15T13:22+0400
true
PT2M20S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0f/98824093_69:0:1013:708_1920x0_80_0_0_d56f2821781c9f05f17d089595d256a3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նաթան արքեպիսկոպոս հովհաննիսյան, видео, եպիսկոպոս, մայր աթոռ սուրբ էջմիածին
նաթան արքեպիսկոպոս հովհաննիսյան, видео, եպիսկոպոս, մայր աթոռ սուրբ էջմիածին
Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա, բայց կունենա այլ կարգավիճակ. Նաթան սրբազան
13:22 15.02.2026 (Թարմացված է: 14:11 15.02.2026) Նաթան արքեպիսկոպոսը հավելեց, որ որևէ մեկը չի կարող արգելել, որ եպիսկոպոսները հավաքվեն։
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Եպիսկոպոսաց ժողովը Ավստրիայում տեղի կունենա, բայց կունենա այլ կարգավիճակ։ Այս մասին այսօր Մայր աթոռ սուրբ Էջմիածնի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Մայր աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
«Ամեն դեպքում եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, վեհափառի բացակայությամբ փոքր–ինչ փոխվում է եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը։ Այն դառնում է եպիսկոպոսաց հավաք, որտեղ կքննարկվեն զանազան հարցեր եկեղեցուն հուզող և հատկապես այսօրվա իրավիճակի հետ»,– ասաց նա։
Նաթան արքեպիսկոպոսը հավելեց, որ որևէ մեկը չի կարող արգելել, որ եպիսկոպոսները հավաքվեն։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի պնդմանը, թե հոգևորականները փորձում են Էջմիածնի գանձերը դուրս հանել երկրից` սբազանն ասաց` դա նշանակում է, որ Հայաստանը ի վիճակի չէ հսկել իր սահմանները։
«1441թ.–ից Մայր աթոռը վերադարձավ Հայաստան և հավիտենաբար լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով ՀՀ–ն էլ չլինի։ Երբևէ Մայր աթոռը, հոգևորականները ու հատկապես կաթողիկոսը Հայաստանը չեն լքի»,– հավելեց նա։
Նշենք, որ փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով պետք է տեղի ունենա
Եպիսկոպոսաց ժողովը։ Հունվարի 29-ին ՔԿ–ն հայտնեց, որ
Հայաստանյայց առաքելական եկեղեցու դեմ քրեական վարույթ է նախաձեռնել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ,
կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի) «գործով» (դատական ակտը չկատարելը)։
Հունվարի 31-ին այս գործով երկրի բացակայելու արգելքը, որպես խափանման միջոց ընտրվել էր Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի, Մայր աթոռի միաբան Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի, Մայր աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ու Սյունիքի թեմի առաջնորդ Մակար սրբազանի նկատմամբ։
Ավելի վաղ բացակայելու արգելք էր դրվել նաև Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի նկատմամբ։
Կալանվորված են Բագրատ, Արշակ, Միքայել ու Մկրտիչ սրբազանները (վերջին 2-ը տնային կալանքի տակ են-խմբ.)։
Վարչապետի հայտարարած «եկեղեցու բարենորգմանը» միացած 10 եպիսկոպոսներն էլ նախապես
հայտարարել են, որ չեն մասնակցելու եպիսկոպոսաց ժողովին։
Նշենք, որ Հայոց եկեղեցու չորս նվիրապետական աթոռներից Մայր աթոռի միաբան են եպիսկոպոսաց դասի 54 եկեղեցական (24-ը՝ «արք»-ության պատվով):
Նրանցից 10-ը թեմակալ առաջնորդ են Հայաստանում և 23-ը՝ Սփյուռքում։ Շուրջ 10-ը կոչված են հոգևոր այլ ծառայության, իսկ շուրջ 10-ը կոչված է հանգստի։
Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել նույն մեղադրանքով ու արգելել է նրա ելքը Հայաստանից: