https://arm.sputniknews.ru/20260127/kargalujts-e-hrchakvel-gevvorg-episkvopvos-sarvojany-98164294.html
Կարգալույծ է հռչակվել Գևորգ եպիսկոպոս Սարոյանը
Կարգալույծ է հռչակվել Գևորգ եպիսկոպոս Սարոյանը
Sputnik Արմենիա
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով։ 27.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-27T22:24+0400
2026-01-27T22:24+0400
2026-01-27T22:28+0400
գևորգ եպիսկոպոս սարոյան
մայր աթոռ սուրբ էջմիածին
գերագույն հոգևոր խորհուրդ
կարգալույծ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1b/98164110_0:112:1200:787_1920x0_80_0_0_5c35ffbbaa882d19b7ad398ab44521c2.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ, ընդառաջելով Գերագույն հոգևոր խորհրդի առաջարկին, կարգալույծ է հռչակվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։Հիմք է ծառայել այն, որ նա վիճարկել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատվելու և Մայրավանք վերադառնալու վերաբերյալ Հայրապետական տնօրինությունը՝ խոչընդոտելով Մասյացոտնի թեմի բնականոն գործունեությունը և դատական իր հայցով առիթ ու պայման ստեղծել իշխանության պատկան կառույցների կողմից ներեկեղեցական կյանքին միջամտելու համար։Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով։Մայր աթոռից հայտնում են նաև, որ այսօր կայացած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում խստորեն դատապարտվել է ծառայություն իրականացնող հոգևորականների նկատմամբ գործադրվող ճնշումները ու արձանագրվել, որ դրանք ՀՀ Սահմանադրության և օրենսդրության ակնհայտ խախտումներ են, որոնք ունեն շարունակվող մտահոգիչ միտումներ։Ազգային ժողովում եկեղեցուն առնչվող օրինագծերի մասին զեկույցով հանդես է եկել Գևորգ Դանիելյանը։ Անդրադարձ է կատարվեց հողային և պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություններին ու շեշտվել՝ ԳՀԽ դիրքորոշումն է, որ ընդհանրապես արգելվի պաշտամունքային հուշարձանների օտարումը՝ անկախ սեփականության ձևից։Ժողովի ընթացքում քննարկվել են նաև Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից հրավիրված Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպման հարցեր։Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։Հավելենք, որ հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան պատարագից հետո, Փաշինյանն «ուխտերթ» կազմակերպեց Երևանի կենտրոնում, որի ավարտին իր համախոհներին կոչ արեց մասնակցել պատարագներին և հորդորել հոգևորականներին միանալ եկեղեցու «բարենորոգմանը» ու զեղչել կաթողիկոսի անունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1b/98164110_133:0:1200:800_1920x0_80_0_0_bee7cdfb965a18c1ec22156b9291de53.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գևորգ եպիսկոպոս սարոյան, մայր աթոռ սուրբ էջմիածին, գերագույն հոգևոր խորհուրդ, կարգալույծ
գևորգ եպիսկոպոս սարոյան, մայր աթոռ սուրբ էջմիածին, գերագույն հոգևոր խորհուրդ, կարգալույծ
Կարգալույծ է հռչակվել Գևորգ եպիսկոպոս Սարոյանը
22:24 27.01.2026 (Թարմացված է: 22:28 27.01.2026) Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով։
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ, ընդառաջելով Գերագույն հոգևոր խորհրդի առաջարկին, կարգալույծ է հռչակվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, հայտնում է
Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Հիմք է ծառայել այն, որ նա վիճարկել է Մասյացոտնի թեմի առաջնորդի
պաշտոնից ազատվելու և Մայրավանք վերադառնալու վերաբերյալ Հայրապետական տնօրինությունը՝ խոչընդոտելով Մասյացոտնի թեմի բնականոն գործունեությունը և դատական իր հայցով առիթ ու պայման ստեղծել իշխանության պատկան կառույցների կողմից ներեկեղեցական կյանքին միջամտելու համար։
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով։
Մայր աթոռից հայտնում են նաև, որ այսօր կայացած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում խստորեն դատապարտվել է ծառայություն իրականացնող հոգևորականների նկատմամբ գործադրվող ճնշումները ու արձանագրվել, որ դրանք ՀՀ Սահմանադրության և օրենսդրության ակնհայտ խախտումներ են, որոնք ունեն շարունակվող մտահոգիչ միտումներ։
Ազգային ժողովում եկեղեցուն առնչվող օրինագծերի մասին զեկույցով հանդես է եկել Գևորգ Դանիելյանը։ Անդրադարձ է կատարվեց հողային և պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություններին ու շեշտվել՝ ԳՀԽ դիրքորոշումն է, որ ընդհանրապես արգելվի պաշտամունքային հուշարձանների օտարումը՝ անկախ սեփականության ձևից։
Ժողովի ընթացքում քննարկվել են նաև Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից հրավիրված Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպման հարցեր։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես
կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ
Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Հավելենք, որ հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան պատարագից հետո, Փաշինյանն «
ուխտերթ» կազմակերպեց Երևանի կենտրոնում, որի ավարտին իր համախոհներին կոչ արեց մասնակցել պատարագներին և հորդորել հոգևորականներին միանալ եկեղեցու «բարենորոգմանը» ու զեղչել կաթողիկոսի անունը։