00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:30
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թույլ չեմ տալու Հայոց կաթողիկոսությունը ՀՀ-ից դուրս տանել․ Փաշինյան

© Photo : Screenshot / press office of the Government of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 13.02.2026
Նիկոլ Փաշինյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Փաշինյանը զգուշացնում և սպառնում է՝ անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն նաև լրացուցիչ միջոցներ։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ որոշ շրջանակներ նպատակ ունեն կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանել, իսկ ինքը դա ոչ մի դեպքում թույլ չի տալու։ Այդ մասին նա հայտարարեց այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի նախնական քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
«Զգուշացնում եմ նաև սփյուռքի որոշ ներկայացուցիչների, որ էս դավադիր պլանի մեջ ներգրավվելը լրջորեն խաթարում է Հայաստանի պետական անվտանգությունը, և ՀՀ-ն չի պատրաստվում դիտորդի նման հետևել։ Հակազդեցություն է լինելու, և շատ կոշտ հակազդեցություն է լինելու։ Բարերարի դիմակի տակ թաքնված, Էջմիածնի գանձերի հետևից ընկածները․․․ Էջմիածնի գանձերի վրա աչք դրածների հայացքներն ուղղելու ենք լրիվ ուրիշ կողմ՝ ՀՀ-ին հասու բոլոր միջոցներով»,- հայտարարեց Փաշինյանը։
Հավելեց՝ եթե անհրաժեշտ լինի լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, ապա դա էլ կարվի։ Նրա խոսքով՝ կաթողիկոսությունը տեղափոխելու փորձերի վերաբերյալ ինքը որոշակի տեղեկություններ ունի։
«Մենք ունենք ծառայություններ, որոնք տիրապետում են շարժերին, նպատակներին, պլաններին, քննարկումներին։ Չի լինելու․ թռնեն ներքև, իջնեն ներքև, չի լինելու... Ես զգուշացրել եմ, որ չխոսեն և չգործեն էդ ուղղությամբ։ Զգուշացումները չեն լսել, ուրեմն կզգան այդ զգուշացումները»,- ասաց նա։
Նշենք, որ փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով պետք է տեղի ունենա Եպիսկոպոսաց ժողովը։ Հունվարի 29-ին ՔԿ–ն հայտնեց, որ Հայաստանյայց առաքելական եկեղեցու դեմ քրեական վարույթ է նախաձեռնել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի) «գործով» (դատական ակտը չկատարելը)։
Հունվարի 31-ին 6 բարձրաստիճան հոգևորականներ գործի շրջանակում հարցաքննության կանչվեցին ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը։

Եպիսկոպոսաց ժողովը կայանալու է, վայրն էլ անփոփոխ է․ Մայր աթոռ
Լրահոս
0