00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:43
3 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի բարեկեցիկ կյանքի կառուցումը կսկսվի հունիսի 8–ից. Սամվել Կարապետյանի ուղերձը

© Photo : Screenshot / Strong ArmeniaՍամվել Կարապետյան
Սամվել Կարապետյան - Sputnik Արմենիա, 1920, 12.02.2026
Բաժանորդագրվել
Սամվել Կարապետյանն ընդգծեց, որ մեր երկրին անհրաժեշտ է արժանապատիվ խաղաղություն. աշխարհում ոչ մի երկիր չի կարող իրական խաղաղության մասին բանակցել խաղաղություն աղերսելով։
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Հայաստանի բարեկեցիկ կյանքի կառուցումը սկսվելու է ԱԺ ընտրությունների հենց հաջորդ օրվանից` հունիսի 8–ից։ «Ուժեղ Հայաստան» նորաստեղծ կուսակցության շնորհանդեսի ժամանակ այս մասին հայտարարեց կուսակցության վարչապետի թեկնածու, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը։ Նրա տեսաուղերձը ներկայացվեց արհեստական բանականության միջոցով։
Կարապետյանը նշեց, որ ՀՀ գործող իշխանությունները, իրեն կալանավորելով, փորձում էին լռեցնել ժողովրդի ձայնը։
«Հիմա մեր ձայնն ավելի բարձր է հնչում, հիմա մենք ձեզ հետ ավելի ուժեղ ենք, քան երբևէ։ Այսօր ևս մեկ անգամ հաստատում ենք, որ ՀՀ–ում քաղաքական իրավիճակը վերջնականապես փոխվել է, ու փոքրիկ խմբակն այլևս ուժ չունի իր թուլացած դիրքերը վերականգնելու համար»,– հայտարարեց նա։
Կարապետյանի խոսքով` իշխանությունը ձախողել է թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը, իսկ տնտեսության վիճակը կարելի է բնորոշել մեկ նախադասությամբ` աղքատ ենք ու խրված պարտքերի մեջ։
«Մեր երկրին ամեն տեսակի արհավիրք ու թուլություն բերածները վերջին շրջանում միայն խոստանում են ու խոսում են միայն մեկ բանից` թույլ խաղաղությունից։ Խաղաղությունն առանց ուժեղ պետության կոչվում է հանձնվել, իսկ հանրությանը մոլորեցնում են, թե իբր ուժեղ բանակ ունենալը հավասարազոր է պատերազմի։ Սա հերթական սուտն է հանրությանը վախեցնելու համար»,– նշեց գործարարն իր տեսաուղերձում։
Նա ընդգծեց, որ մեր երկրին անհրաժեշտ է արժանապատիվ խաղաղություն. աշխարհում ոչ մի երկիր չի կարող իրական խաղաղության մասին բանակցել խաղաղություն աղերսելով։
«Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորելու հավանական թեկնածուն ես եմ. Ռոբերտ Քոչարյան
«Մենք կուժեղացնենք մեր բանակը ու պաշտպանությունը նոր տեխնոլոգիաների ներդրմամբ, ժամանակակից պաշտպանական ծրագրի մշակմամբ և ներդրմամբ»,– հայտարարեց Կարապետյանը` ավելացնելով, որ Հայաստանն ու մարդկանց տանելու են սրընթաց զարգացման ու բարեկեցության։
Եզրափակելով իր խոսքը` Կարապետյանը տեղեկացրեց, որ շուտով մանրամասն պատմելու են իրենց բոլոր ծրագրերի մասին, որոնք Հայաստանի համար բացառիկ են լինելու։
«Մենք անպայման հաջողելու ենք մեր ձևով»,– եզրափակեց Կարապետյանը։
Սամվել Կարապետյանի տեսաուղերձից հետո ներկաները հոտնկայս ծափահարեցին։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։
Լրահոս
0