https://arm.sputniknews.ru/20260210/miqajel-srbazanin-krkin-virahatel-en-charchjany-manramasner-e-hajtnel-98638629.html
Միքայել սրբազանին կրկին վիրահատել են. Չարչյանը մանրամասներ է հայտնել
Միքայել սրբազանին կրկին վիրահատել են. Չարչյանը մանրամասներ է հայտնել
Sputnik Արմենիա
Միքայել սրբազանին առնվազն 2 շաբաթ վերականգնողական բուժում է հարկավոր։ 10.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-10T12:28+0400
2026-02-10T12:28+0400
2026-02-10T12:31+0400
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
վիրահատություն
հիվանդանոց
արմեն չարչյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/0f/93462049_0:0:1201:676_1920x0_80_0_0_cbb46aaa9feb62cf810b3a9b7d4795b4.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik․ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կրկին վիրահատել են։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Իզմիրլյան» ԲԿ–ի տնօրեն Արմեն Չարչյանը։Ինչպես հայտնի է, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն առաջին անգամ վիրահատվել էր 2025–ի դեկտեմբերի 26–ին։Նրա խոսքով` Միքայել սրբազանին առնվազն 2 շաբաթ վերականգնողական բուժում է հարկավոր։Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվեց հունիսի 28–ին։Հոկտեմբերի 3–ին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Միքայել սրբազանի դատավճիռը. նա մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։Պաշտպանները նոյեմբերի 13-ին վերաքննիչ բողոք ներկայացրին առաջին ատյանի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի` հոկտեմբերի 3-ի դատավճռի դեմ` խնդրելով ամբողջությամբ բեկանել դատավճիռը, կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել և հռչակել գերաշնորհ Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի անմեղությունը։Վերաքննիչ դատարանը փետրվարի 6–ին սրբազանի խափանման միջոց կալանքը փոխարինեց տնային կալանքով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/0f/93462049_0:0:1065:799_1920x0_80_0_0_cbca9cb80fdf4302b8b15a39330c9103.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միքայել արքեպիսկոպոս աջապահյան, վիրահատություն, հիվանդանոց, արմեն չարչյան
միքայել արքեպիսկոպոս աջապահյան, վիրահատություն, հիվանդանոց, արմեն չարչյան
Միքայել սրբազանին կրկին վիրահատել են. Չարչյանը մանրամասներ է հայտնել
12:28 10.02.2026 (Թարմացված է: 12:31 10.02.2026) Միքայել սրբազանին առնվազն 2 շաբաթ վերականգնողական բուժում է հարկավոր։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik․ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կրկին վիրահատել են։ Տեղեկությունը
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Իզմիրլյան» ԲԿ–ի տնօրեն Արմեն Չարչյանը։
Ինչպես հայտնի է, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն
առաջին անգամ վիրահատվել էր 2025–ի դեկտեմբերի 26–ին։
«Այս անգամ վիրահատությունը ուրալոգիական բնույթի է եղել։ Վիրահատությունը բարեհաջող է անցել, նոր ենք վերջացրել։ Ամեն ինչ լավ է»,–ասաց Չարչյանը։
Նրա խոսքով` Միքայել սրբազանին առնվազն 2 շաբաթ վերականգնողական բուժում է հարկավոր։
Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ
քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա
կալանավորվեց հունիսի 28–ին։
Հոկտեմբերի 3–ին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Միքայել սրբազանի
դատավճիռը. նա մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։
Պաշտպանները նոյեմբերի 13-ին
վերաքննիչ բողոք ներկայացրին առաջին ատյանի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի` հոկտեմբերի 3-ի դատավճռի դեմ` խնդրելով ամբողջությամբ բեկանել դատավճիռը, կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել և հռչակել գերաշնորհ Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի անմեղությունը։
Վերաքննիչ դատարանը փետրվարի 6–ին սրբազանի խափանման միջոց
կալանքը փոխարինեց տնային կալանքով։