https://arm.sputniknews.ru/20251226/miqajel-srbazanin-qich-araj-virahatel-en-97264049.html
Միքայել սրբազանին քիչ առաջ վիրահատել են
Միքայել սրբազանին քիչ առաջ վիրահատել են
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի - Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին քիչ առաջ վիրահատել են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց... 26.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-26T13:40+0400
2025-12-26T13:40+0400
2025-12-26T20:35+0400
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/04/94257964_0:83:1600:983_1920x0_80_0_0_05eb063435a2e174983990fbd733ad74.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի - Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին քիչ առաջ վիրահատել են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Իզմիրլյան» ԲԿ-ի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աննա Դեմիրճյանը։Նշենք, որ սրբազան հոր վիրահատությունը երեկ հետաձգվել էր արյան մեջ շաքարի բարձր մակարդակի պատճառով։Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվեց հունիսի 28–ին։Հոկտեմբերի 3–ին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Միքայել սրբազանի դատավճիռը. նա մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։Պաշտպանները նոյեմբերի 13-ին վերաքննիչ բողոք են ներկայացրել առաջին ատյանի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի` հոկտեմբերի 3-ի դատավճռի դեմ և խնդրել են ամբողջությամբ բեկանել դատավճիռը, կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել և հռչակել գերաշնորհ Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի անմեղությունը։ Դատական նիստը դեկտեմբերի 15–ին հետաձգվեց. սրբազանի ազատազրկման դատավճռի դեմ վերանքննիչ բողոքը կքննարկվի 2026–ի հունվարի 13–ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/04/94257964_90:0:1511:1066_1920x0_80_0_0_1804d21f6740e540d32a20b98467d654.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
Միքայել սրբազանին քիչ առաջ վիրահատել են
13:40 26.12.2025 (Թարմացված է: 20:35 26.12.2025) ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի - Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին քիչ առաջ վիրահատել են։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց «Իզմիրլյան» ԲԿ-ի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աննա Դեմիրճյանը։
«Այս պահին վիճակի մասին ինֆորմացիա դեռ չեմ կարող տալ` բժիշկին դեռ չեմ հանդիպել։ Ավելի ուշ կլինի հաղորդագրություն»,–ասաց նա։
Նշենք, որ սրբազան հոր վիրահատությունը երեկ
հետաձգվել էր արյան մեջ շաքարի բարձր մակարդակի պատճառով։
Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ
քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա
կալանավորվեց հունիսի 28–ին։
Հոկտեմբերի 3–ին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Միքայել սրբազանի
դատավճիռը. նա մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։
Պաշտպանները նոյեմբերի 13-ին
վերաքննիչ բողոք են ներկայացրել առաջին ատյանի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի` հոկտեմբերի 3-ի դատավճռի դեմ և խնդրել են ամբողջությամբ բեկանել դատավճիռը, կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել և հռչակել գերաշնորհ Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի անմեղությունը։ Դատական նիստը դեկտեմբերի 15–ին հետաձգվեց. սրբազանի ազատազրկման դատավճռի դեմ
վերանքննիչ բողոքը կքննարկվի 2026–ի հունվարի 13–ին։