https://arm.sputniknews.ru/20260206/kartsum-em-krkin-qaghaqakan-vorvoshum-e-pashtpany-miqajel-srbazani-kalanqy-pvokhelu-masin-98516253.html
«Կարծում եմ՝ կրկին քաղաքական որոշում է»․ պաշտպանը՝ Միքայել սրբազանի կալանքը փոխելու մասին
«Կարծում եմ՝ կրկին քաղաքական որոշում է»․ պաշտպանը՝ Միքայել սրբազանի կալանքը փոխելու մասին
Sputnik Արմենիա
Պաշտպանը վստահ է՝ ՄԻԵԴ ներկայացված գանգատով հաջողություններ են գրանցելու, քանի որ Միքայել սրբազանի գործում խախտումներն ակնհայտ են։ 06.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-06T16:52+0400
2026-02-06T16:52+0400
2026-02-06T16:54+0400
հայաստան
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
արա զոհրաբյան
դատարան
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98515104_0:0:1600:900_1920x0_80_0_0_d405e83a7f73aae60b15ece343287aa9.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik․ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոցի փոփոխությունը կրկին քաղաքական որոշման արդյունք է։ Վերաքննիչ դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում այս տեսակետը հայտնեց պաշտպան Արա Զոհրաբյանը։Վերաքննիչ դատարանը քիչ առաջ որոշեց սրբազանի խափանման միջոց կալանքը փոխարինել տնային կալանքով։Պաշտպանի կարծիքով՝ ինչպես Միքայել սրբազանի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթը, կալանավորումը, այնպես էլ սա քաղաքական որոշմամբ է կայացվել, սակայն չի բացառում, որ այս դեպքում արտաքին ազդեցություն է ունեցել միջազգային կառույցների, հանրության կամ ԶԼՄ-ների ակտիվ լուսաբանումների ճնշմամբ։Ինչ վերաբերում է Միքայել սրբազանի գործով ՄԻԵԴ ներկայացված գանգատին, պաշտպանը վստահ է՝ հաջողություններ են գրանցելու, քանի որ խախտումներն ակնհայտ են։Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվեց հունիսի 28–ին։Հոկտեմբերի 3–ին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Միքայել սրբազանի դատավճիռը. նա մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։Պաշտպանները նոյեմբերի 13-ին վերաքննիչ բողոք ներկայացրին առաջին ատյանի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի` հոկտեմբերի 3-ի դատավճռի դեմ` խնդրելով ամբողջությամբ բեկանել դատավճիռը, կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել և հռչակել գերաշնորհ Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի անմեղությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98515104_256:0:1456:900_1920x0_80_0_0_3b3131181585c531bd59f4f38d8e1acf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, արա զոհրաբյան, դատարան, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
հայաստան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, արա զոհրաբյան, դատարան, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
«Կարծում եմ՝ կրկին քաղաքական որոշում է»․ պաշտպանը՝ Միքայել սրբազանի կալանքը փոխելու մասին
16:52 06.02.2026 (Թարմացված է: 16:54 06.02.2026) Պաշտպանը վստահ է՝ ՄԻԵԴ ներկայացված գանգատով հաջողություններ են գրանցելու, քանի որ Միքայել սրբազանի գործում խախտումներն ակնհայտ են։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik․ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոցի փոփոխությունը կրկին քաղաքական որոշման արդյունք է։ Վերաքննիչ դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում այս տեսակետը հայտնեց պաշտպան Արա Զոհրաբյանը։
Վերաքննիչ դատարանը քիչ առաջ
որոշեց սրբազանի խափանման միջոց կալանքը փոխարինել տնային կալանքով։
Պաշտպանի կարծիքով՝ ինչպես Միքայել սրբազանի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթը, կալանավորումը, այնպես էլ սա քաղաքական որոշմամբ է կայացվել, սակայն չի բացառում, որ այս դեպքում արտաքին ազդեցություն է ունեցել միջազգային կառույցների, հանրության կամ ԶԼՄ-ների ակտիվ լուսաբանումների ճնշմամբ։
«Բոլորն էլ հասկանում են, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հանիրավի գտնվում է կալանքի տակ, ընդ որում՝ խոսքով կատարված արարքի համար։ 63 տարեկան է, արքեպիսկոպոս է, և մենք գիտենք բազմաթիվ դեպքեր, երբ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվողները դրսում են կամ տնային կալանքի տակ են գտնվում։ Այս տարբերակված մոտեցումը շատ ակնառու է։ Կարծում եմ, որ այսօր դատական համակարգը հասկանում է, որ ՄԻԵԴ-ի ձեռքից չի պրծնելու կամ միջազգային կառույցների կողմից այս ճչացող խախտումներն իրենց դեմ են ուղղվելու»,- ասաց Զոհրաբյանը։
Ինչ վերաբերում է Միքայել սրբազանի գործով
ՄԻԵԴ ներկայացված գանգատին, պաշտպանը վստահ է՝ հաջողություններ են գրանցելու, քանի որ խախտումներն ակնհայտ են։
Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ
քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա
կալանավորվեց հունիսի 28–ին։
Հոկտեմբերի 3–ին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Միքայել սրբազանի
դատավճիռը. նա մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։
Պաշտպանները նոյեմբերի 13-ին
վերաքննիչ բողոք ներկայացրին առաջին ատյանի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի` հոկտեմբերի 3-ի դատավճռի դեմ` խնդրելով ամբողջությամբ բեկանել դատավճիռը, կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել և հռչակել գերաշնորհ Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի անմեղությունը։