00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞ր դեպքում գնդերեցները կշարունակեն հոգևոր ծառայությունը. Պապիկյանը` աշխատավարձի մասին

Սուրեն Պապիկյան
Սուրեն Պապիկյան - Sputnik Արմենիա, 1920, 06.02.2026
Բաժանորդագրվել
Նախարարը պատրաստ է, որ գնդերեցների վերաբերյալ որոշումը նաև դատարանում քննվի. նա վստահ է՝ իր գործողություններն իրավաչափ են։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik․ ՀՀ զինված ուժերում երկակի ենթակայություն չի կարող լինել, գնդերեցները կարող են շարունակել իրենց հոգևոր ծառայությունը, եթե ենթարկվեն զինված ուժերի բարոյահոգեբանական գծով վարչությանը։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նա համաձայն չէ այն մեկնաբանությունների հետ, թե իր որոշմամբ հոգևոր ծառայությունը լուծարվել է, ասում է՝ շահարկումներ են։ Ըստ Պապիկյանի` հոգևոր ծառայության բնույթն է փոխվել, ու եթե Մայր աթոռը համաձայն չէ դրա հետ, կարող է դատարան դիմել, թեպետ վստահ է՝ իր գործողություններն իրավաչափ են։
«Բանակում, զինված ուժերում չի կարող լինել երկակի ենթակայություն»,- հայտարարեց Պապիկյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչով էր խանգարում այն հանգամանքը, որ գնդերեցները Մայր աթոռին էին ենթարկվում։
Նախարարն արձագանքեց նաև այն լուրերին, որ կարգալույծներին կամ նրանց, ովքեր կհամաձայնեն միանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հռչակած «բարենորոգման» օրակարգին, 700 հազար դրամ է առաջարկվում գնդերեց աշխատելու համար։
«Աշխատավարձի չափ չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել, որ նախարարի հրամանը բացահայտում է՝ մենք կարող ենք պայմանագիր կնքել Հայաստանում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր կրթություն ունեցող սպասավորների հետ, որ նրանք ծառայեն և կատարեն իրենց առաքելությունը։ Աշխատավարձ չեմ կարող ասել, բայց բավարար աշխատավարձ կլինի, որը կտարբերվի նախկինում եղածից»,- ասաց Պապիկյանը։
Միաժամանակ նախարարը հերքեց լուրերը, թե գնդերեցներին այդ գումարն առաջարկվում է «բարենորոգման» շարժմանը միանալու համար։ Պապիկյանի տեղեկություններով՝ 700 հազար դրամն էլ չափազանցված է։
Հիշեցնենք` հունվարի 30-ին հայտնի դարձավ, որ Մայր աթոռ է ուղարկվել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի որոշումը, ըստ որի՝ այսուհետ բանակի գնդերեցները, ըստ էության, պետք է ենթարկվեն հրամանատարի՝ դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալին։ Ավելի ուշ Պապիկյանը հրապարակեց իր որոշումը, որի համաձայն` 2026 թվականի փետրվարի 1-ից դադարեցվում է հոգևոր ծառայության առաջնորդի և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողների գործունեությունը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում։
Այս որոշումից հետո 42 գնդերեցներից 3-ն անցել են պարտադիր ժամկետային զինծառայության (նրանք ժամկետային զինծառայողներ էին. խմբ․ ), 4-ը միացել են եկեղեցու այսպես կոչված «բարենորոգման» շարժմանը։ Մյուս 35 գնդերեցները վերադարձել են Մայր աթոռ և նոր նշանակումների են սպասում։
Լրահոս
0