https://arm.sputniknews.ru/20260204/42-gnderecneric-35-y-majr-atvor-en-veradardzel-4-y-miacel-barenvorvogmany-ter-esaji-98403064.html
42 գնդերեցներից 35-ը Մայր աթոռ են վերադարձել, 4-ը՝ միացել «բարենորոգմանը»․ տեր Եսայի
42 գնդերեցներից 35-ը Մայր աթոռ են վերադարձել, 4-ը՝ միացել «բարենորոգմանը»․ տեր Եսայի
Sputnik Արմենիա
Հոգևորականը վստահ է՝ նախարարի կայացրած որոշումն առաջին հերթին հենց բանակի շահերից չի բխում, ուստի վերանայման կարիք ունի։ 04.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-04T18:38+0400
2026-02-04T18:38+0400
2026-02-04T18:40+0400
հայ առաքելական եկեղեցի
գնդերեց
մայր աթոռ սուրբ էջմիածին
բանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/1008/69/10086914_0:0:1600:901_1920x0_80_0_0_1ae61a57947976f60c9c6728fd3845d1.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik․ ՀՀ զինված ուժերում հոգևոր ծառայություն իրականացնող 42 գնդերեցներից 35-ն արդեն Մայր աթոռ են վերադարձել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց Մայր աթոռի տեղակատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարի հրամանով զինված ուժերում հոգևոր ծառայության լուծարումից հետո 42 գնդերեցներից 3-ն անցել են պարտադիր ժամկետային զինծառայության (նրանք ժամկետային զինծառայողներ էին– խմբ․ ), 4-ը միացել են եկեղեցու այսպես կոչված «բարենորոգման» շարժմանը։ Մյուս 35 գնդերեցները վերադարձել են Մայր աթոռ և նոր նշանակումների են սպասում։Հոգևորականը համոզված է՝ զինված ուժերում հոգևոր ծառայության դադարեցումը չի բխում զինվորների և հայոց բանակի շահերից, ուստի նախարարի որոշումը վերանայման կարիք ունի։Հիշեցնենք՝ հունվարի 30-ին հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով՝ զինված ուժերում հոգևոր ծառայությունը լուծարվում է։ Տևական ժամանակ է՝ տեղեկություններ են շրջանառվում, որ ՀՀ ԶՈւ բարձրաստիճան որոշ զինվորականներ ճնշումներ են գործադրում գնդերեցների նկատմամբ՝ Հայ եկեղեցու բարենորոգման խորհրդին, այսինքն՝ կաթողիկոսի պաշտոնանկությունը պահանջող հոգևորականներին միանալու համար։Նշենք, որ ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունը ստեղծվել է 1997 թ. նոյեմբերի 13-ին երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1008/69/10086914_179:0:1599:1065_1920x0_80_0_0_9e4b1707f3619aa82dde126d5430970c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ առաքելական եկեղեցի, գնդերեց, մայր աթոռ սուրբ էջմիածին, բանակ
հայ առաքելական եկեղեցի, գնդերեց, մայր աթոռ սուրբ էջմիածին, բանակ
42 գնդերեցներից 35-ը Մայր աթոռ են վերադարձել, 4-ը՝ միացել «բարենորոգմանը»․ տեր Եսայի
18:38 04.02.2026 (Թարմացված է: 18:40 04.02.2026) Հոգևորականը վստահ է՝ նախարարի կայացրած որոշումն առաջին հերթին հենց բանակի շահերից չի բխում, ուստի վերանայման կարիք ունի։
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik․ ՀՀ զինված ուժերում հոգևոր ծառայություն իրականացնող 42 գնդերեցներից 35-ն արդեն Մայր աթոռ են վերադարձել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց Մայր աթոռի տեղակատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։
Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարի հրամանով զինված ուժերում հոգևոր ծառայության լուծարումից հետո 42 գնդերեցներից 3-ն անցել են պարտադիր ժամկետային զինծառայության (նրանք ժամկետային զինծառայողներ էին– խմբ․ ), 4-ը միացել են եկեղեցու այսպես կոչված «բարենորոգման» շարժմանը։ Մյուս 35 գնդերեցները վերադարձել են Մայր աթոռ և նոր նշանակումների են սպասում։
««ՀՀ–ի և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքով եկեղեցուն իրավունք է վերապահված մշտական հոգևոր ներկայացուցիչ ունենալ զորամասում։ Իսկ Մայր աթոռի և ՊՆ-ի միջև կնքված հոգևոր ծառայության կանոնադրության համաձայն՝ ԶՈւ-ի հոգևոր ծառայությունը լուծարվում է Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնագրով և ՊՆ-ի հրամանով։ Այս 2 օրենքները հստակորեն խախտվել են»,- շեշտում է տեր Եսային։
Հոգևորականը համոզված է՝ զինված ուժերում հոգևոր ծառայության դադարեցումը չի բխում զինվորների և հայոց բանակի շահերից, ուստի նախարարի որոշումը վերանայման կարիք ունի։
Հիշեցնենք՝
հունվարի 30-ին հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով՝ զինված ուժերում հոգևոր ծառայությունը լուծարվում է։ Տևական ժամանակ է՝
տեղեկություններ են շրջանառվում, որ ՀՀ ԶՈւ բարձրաստիճան որոշ զինվորականներ ճնշումներ են գործադրում գնդերեցների նկատմամբ՝ Հայ եկեղեցու բարենորոգման խորհրդին, այսինքն՝ կաթողիկոսի պաշտոնանկությունը պահանջող հոգևորականներին միանալու համար։
Նշենք, որ ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունը ստեղծվել է 1997 թ. նոյեմբերի 13-ին երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ: