https://arm.sputniknews.ru/20260206/miqajel-srbazani-khapanman-mijvocy-pvokhvec-98512673.html
Միքայել սրբազանի խափանման միջոցը փոխվեց
Միքայել սրբազանի խափանման միջոցը փոխվեց
Sputnik Արմենիա
Սրբազանը չի կարող ընդունել հյուրեր և զրուցել հեռախոսով։ 06.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-06T15:45+0400
2026-02-06T15:45+0400
2026-02-06T16:48+0400
հայաստան
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/04/98394387_0:0:1280:721_1920x0_80_0_0_a262c77ebdd14e074a9d68c300d93356.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի խափանման միջոցը փոխվեց. վերաքննիչ դատարանը բավարարեց փաստաբանների ներկայացրած խափանման միջոցի միջնորդությունը և կալանքը փոխարինեց տնային կալանքով։Միքայել սրբազանի պաշտպանները դիմել են ՄԻԵԴԲացառություն է նաև անհրաժեշտության դեպքում առողջական վիճակի հսկողություն իրականացնող անձնակազմի հետ շփումը, ինչպես նաև շտապօգնության, իրավապահ մարմիններ կամ փրկարար ծառայություն կանչելու դեպքերը։ Նման դեպքերում սրբազանն անհապաղ պետք է տեղեկացնի վերահսկողություն իրականացնող մարմնին՝ Պրոբացիայի ծառայությանը։Դատավորը նշեց, որ Միքայել սրբազանը պետք է Պրոբացիայի ծառայությանը հայտնի Շիրակի թեմի հոգևոր դասի մեկ ծառայողի և վարչատնտեսական մասի մեկ աշխատակցի տվյալները։Դատարանի որոշումը լսելուց հետո փաստաբան Արա Զոհրաբյանը խնդրեց, որ Միքայել սրբազանին թույլ տան նաև կիրակի օրերին մասնակցել սուրբ և անմահ պատարագների Գյումրու Յոթ վերք եկեղեցում, որը նրա բնակության վայրի կողքին է։ Զոհրաբյանը նաև ընդգծեց, որ մերձավոր ազգականը միայն նրա ավագ եղբայրն է, որն առողջական խնդիրներ ունի, և խնդրեց թույլ տալ, որ սրբազանի ավագ եղբոր որդիներին էլ կարողանան այցելել նրան։«Սրբազան հոր ավագ եղբայրը, որը 66 տարեկան է, առողջական խնդիրներ ունի։ Խնդրում ենք թույլատրել նաև նրա որդիներին գալ այդ տուն։ Կենցաղային հարցեր են լինում, որ եղբայրը չի կարող լուծել դրանք, իսկ սրբազանի տեղաշարժն էլ սահմանափակված է»,- ասաց Զոհրաբյանը։Դատավոր Մանասյանն էլ նշեց՝ այդ կենցաղային խնդիրները լուծելու նպատակով թույլատրել են հոգևոր դասի մեկ ծառայողի և վարչատնտեսական մասի մեկ աշխատակցի հետ հանդիպում ունենալ։«Դատարանը որոշեց եկեղեցում պատարագի մասնակցելու միջնորդությունը հետաձգել։ Մյուս միջնորդությունն էլ որոշեց բավարարել մասնակի։ Տնային կալանքի ընթացքում թույլատրվում է տեսակցել միայն Գրիգոր Աջապահյանին»,- ասաց դատավորը։Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստի օրը կորոշվի Միքայել արքեպիսկոպոսի վիրահատությունից հետո, որի հետվիրահատական շրջանը տևելու է 10-15 օր։Նշենք, որ վիրահատությունը նախատեսված է իրականացնել փետրվարի 10-ին։Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվեց հունիսի 28–ին։Հոկտեմբերի 3–ին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Միքայել սրբազանի դատավճիռը. նա մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։Պաշտպանները նոյեմբերի 13-ին վերաքննիչ բողոք էին ներկայացրել առաջին ատյանի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի` հոկտեմբերի 3-ի դատավճռի դեմ և խնդրել էին ամբողջությամբ բեկանել դատավճիռը, կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել և հռչակել գերաշնորհ Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի անմեղությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/04/98394387_143:0:1280:853_1920x0_80_0_0_bb25c344ce20d2e5d4aef1485578c066.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, դատարան
հայաստան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, դատարան
Միքայել սրբազանի խափանման միջոցը փոխվեց
15:45 06.02.2026 (Թարմացված է: 16:48 06.02.2026) Սրբազանը չի կարող ընդունել հյուրեր և զրուցել հեռախոսով։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի խափանման միջոցը փոխվեց. վերաքննիչ դատարանը բավարարեց փաստաբանների ներկայացրած խափանման միջոցի միջնորդությունը և կալանքը փոխարինեց տնային կալանքով։
«Տնային կալանք և բացակայելու արգելք, որի ընթացքում արգելված է ընդունել հյուրեր, հեռախոսային խոսակցություններ, նամակագրություն և այլն։ Նշված սահմանափակումները չեն վերաբերում մերձավոր ազգականներին, պաշտպաններին, Շիրակի թեմի հոգևոր դասի մեկ ծառայողի և վարչատնտեսական մասի մեկ աշխատակցի»,– ասաց դատավոր Էդգար Մանասյանը։
Բացառություն է նաև անհրաժեշտության դեպքում առողջական վիճակի հսկողություն իրականացնող անձնակազմի հետ շփումը, ինչպես նաև շտապօգնության, իրավապահ մարմիններ կամ փրկարար ծառայություն կանչելու դեպքերը։ Նման դեպքերում սրբազանն անհապաղ պետք է տեղեկացնի վերահսկողություն իրականացնող մարմնին՝ Պրոբացիայի ծառայությանը։
Դատավորը նշեց, որ Միքայել սրբազանը պետք է Պրոբացիայի ծառայությանը հայտնի Շիրակի թեմի հոգևոր դասի մեկ ծառայողի և վարչատնտեսական մասի մեկ աշխատակցի տվյալները։
Դատարանի որոշումը լսելուց հետո փաստաբան Արա Զոհրաբյանը խնդրեց, որ Միքայել սրբազանին թույլ տան նաև կիրակի օրերին մասնակցել սուրբ և անմահ պատարագների Գյումրու Յոթ վերք եկեղեցում, որը նրա բնակության վայրի կողքին է։ Զոհրաբյանը նաև ընդգծեց, որ մերձավոր ազգականը միայն նրա ավագ եղբայրն է, որն առողջական խնդիրներ ունի, և խնդրեց թույլ տալ, որ սրբազանի ավագ եղբոր որդիներին էլ կարողանան այցելել նրան։
«Սրբազան հոր ավագ եղբայրը, որը 66 տարեկան է, առողջական խնդիրներ ունի։ Խնդրում ենք թույլատրել նաև նրա որդիներին գալ այդ տուն։ Կենցաղային հարցեր են լինում, որ եղբայրը չի կարող լուծել դրանք, իսկ սրբազանի տեղաշարժն էլ սահմանափակված է»,- ասաց Զոհրաբյանը։
Դատավոր Մանասյանն էլ նշեց՝ այդ կենցաղային խնդիրները լուծելու նպատակով թույլատրել են հոգևոր դասի մեկ ծառայողի և վարչատնտեսական մասի մեկ աշխատակցի հետ հանդիպում ունենալ։
«Դատարանը որոշեց եկեղեցում պատարագի մասնակցելու միջնորդությունը հետաձգել։ Մյուս միջնորդությունն էլ որոշեց բավարարել մասնակի։ Տնային կալանքի ընթացքում թույլատրվում է տեսակցել միայն Գրիգոր Աջապահյանին»,- ասաց դատավորը։
Դատարանում հավաքվածները Միքայել սրբազանին ծափերով ճանապարհեցին և բացականչեցին. «Աստված օգնական»։
Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստի օրը կորոշվի Միքայել արքեպիսկոպոսի վիրահատությունից հետո, որի հետվիրահատական շրջանը տևելու է 10-15 օր։
Նշենք, որ վիրահատությունը նախատեսված է իրականացնել փետրվարի 10-ին։
Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ
քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա
կալանավորվեց հունիսի 28–ին։
Հոկտեմբերի 3–ին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Միքայել սրբազանի
դատավճիռը. նա մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։
Պաշտպանները նոյեմբերի 13-ին
վերաքննիչ բողոք էին ներկայացրել առաջին ատյանի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի` հոկտեմբերի 3-ի դատավճռի դեմ և խնդրել էին ամբողջությամբ բեկանել դատավճիռը, կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել և հռչակել գերաշնորհ Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի անմեղությունը։