00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ կառավարությունը սաստկացրել է Հայ եկեղեցու դեմ արշավը․ «FOREF Europe»–ի զեկույցը

© SputnikԱմենայն հայոց կաթողիկոսն ու Նիկոլ Փաշինյանը
Ամենայն հայոց կաթողիկոսն ու Նիկոլ Փաշինյանը - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2026
Բաժանորդագրվել
Իրավապաշտպան կազմակերպությունը կարծում է, որ միջազգային հանրությունը, այդ թվում՝ ժողովրդավարական կառույցները, կրոնական առաջնորդները, պետք է առաջնահերթություն տան այս հարցին՝ Կովկասում կրոնական ազատության հետագա քայքայումը կանխելու համար։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik․ ՀՀ կառավարությունը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մի շարք ագրեսիվ քայլերով ակտիվացրել է Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը։ Այս մասին ասված է «Եվրոպայում կրոնական ազատությունների ֆորում» (FOREF Europe) իրավապաշտպան կազմակերպության զեկույցում։
Ըստ զեկույցի` այն, ինչ կատարվում է, կրոնական համոզմունքների և հավատքի ազատության խախտումների վերաբերյալ լուրջ ահազանգեր է հնչեցնում մի երկրում, որը մշտապես հպարտանում է նրանով, թե քրիստոնությունը որպես պետական կրոն ընդունած առաջին ազգն է։
Զեկույցում անդրադարձ է կատարվում ՀՀ զինված ուժերում հոգևոր ծառայության փաստացի լուծարմանը, այն տեղեկություններին, որ գնդերեցների նկատմամբ ճնշումներ են գործադրվել կաթողիկոսին դեմ դուրս գալու և կառավարության «եկեղեցական բարեփոխումների» օրակարգին միանալու համար։ Առանձին անդրադարձ է կատարվում նաև ՀՀ քննչական կոմիտեի նախաձեռնած քրեական վարույթին, բարձրաստիճան մի քանի հոգևորականների նկատմամբ կիրառված խափանման միջոց բացակայելու արգելքին, որով խոչընդոտվում է նրանց մասնակցությունը Ավստրիայում նախատեսվող Եպիսկոպոսաց ժողովին։ Ինչ վերաբերում է ՔԿ վարույթին՝ «դատական ակտի կատարմանը խոչընդոտելու» մեղադրանքով, այն, ըստ զեկույցի, դիտվում է որպես քաղաքական դրդապատճառներով միջամտություն եկեղեցու կառավարմանը։
Զեկույցում հիշեցնում են, որ 4 սրբազաններ, որոնց վերագրվող մեղադրանքները շինծու են որակվում, շարունակում են մնալ կալանավորված։ Հետապնդումների է ենթարկվում նաև գործարար, հայ եկեղեցու բարերար Սամվել Կարապետյանը։ Միաժամանակ կառավարությունը հրապարակավ պահանջել է կաթողիկոս Գարեգին Բ-ի հեռացումը՝ նրան մեղադրելով ապօրինությունների մեջ և հայտարարելով եկեղեցու բարենորոգման անհրաժեշտության մասին։
«Պաշտպանները զգուշացնում են, որ այս քայլերը պետության կողմից աննախադեպ միջամտություն են եկեղեցու ինքնավարությանը, որը հիշեցնում է խորհրդային դարաշրջանի մարտավարությունը՝ կրոնական հաստատություններին ենթարկեցնելու համար։ Հակամարտությունը վտանգում է խաթարել Հայաստանի ազգային ինքնությունը, մշակութային ժառանգությունը և կայունությունը տարածաշրջանային լարվածության պայմաններում»,- նշված է զեկույցում։
«FOREF Europe»-ի նախագահ, սլովակ քաղաքական գործիչ Յան Ֆիգելը դատապարտել է այս գործողությունները։
«Մենք ականատես ենք լինում կրոնական ազատության և Սահմանադրության դեմ ուղղված անօրինական գործողությունների Հայաստանում… Հայ առաքելական եկեղեցու դեմ գործողություններն անընդունելի են իրավական, քաղաքական և էթիկական առումներով․․․ Սա վնասակար է ոչ միայն եկեղեցու, այլև ամբողջ երկրի և ամբողջ ազգի համար»,- ասել է Ֆիգելը։
«FOREF Europe»-ը դատապարտում է Հայաստանում տեղի ունեցող այս զարգացումները՝ որպես կրոնական համոզմունքների և հավատքի ազատությանն ուղղված գործողություններ։ Կազմակերպությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին դադարեցնել միջամտությունը եկեղեցական գործերին, ազատ արձակել կասկածելի մեղադրանքներով կալանավորվածներին և վերականգնել հոգևոր աջակցության մեխանիզմները պետական հաստատություններում։ Շեշտում է՝ միջազգային հանրությունը, այդ թվում՝ ժողովրդավարական կառույցները, կրոնական առաջնորդները, պետք է առաջնահերթություն տան այս հարցին՝ Կովկասում կրոնական ազատության հետագա քայքայումը կանխելու համար։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։
Լրահոս
0