https://arm.sputniknews.ru/20260131/42-hvogevvorakanic-miajn-8n-en-tsarajelu-zinvats-uzherum-pastabany-papikjani-hramani-masin-98272087.html
42 հոգևորականից միայն 8–ն են ծառայելու զինված ուժերում. փաստաբանը` Պապիկյանի հրամանի մասին
42 հոգևորականից միայն 8–ն են ծառայելու զինված ուժերում. փաստաբանը` Պապիկյանի հրամանի մասին
Sputnik Արմենիա
Արա Զոհրաբյանը Պապիկյանի որոշումը համարում է պետության և Հայ առաքելական եկեղեցու հարաբերությունները կարգավորող օրենքի խախտում։ 31.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-31T11:22+0400
2026-01-31T11:22+0400
2026-01-31T11:40+0400
հայաստան
բանակ
զինված ուժեր
գնդերեց
սուրեն պապիկյան
արա զոհրաբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1d/94035827_0:21:1421:820_1920x0_80_0_0_c1335c8bde7514ef0f44321a544544e7.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. ՀՀ զինված ուժերում հոգևոր ծառայության մեջ ներգրավված 42 հոգևորականից կմնան 8-ը։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանին։Երեկ հայտնի դարձավ, որ Մայր աթոռ է ուղարկվել ՀՀ պաշտպանության նախարարի որոշումը, ըստ որի՝ այսուհետ բանակի գնդերեցները, ըստ էության, պետք է ենթարկվեն, հաշվետու լինեն հրամանատարի՝ դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալին։ Ավելի ուշ Պապիկյանը հրապարակեց իր որոշումը, ըստ որի` 2026 թվականի փետրվարի 1-ից դադարեցվում է հոգևոր ծառայության առաջնորդի և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողների գործունեությունը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում։Զոհրաբյանը հիշեցրել է, որ զինված ուժերում հոգևոր ծառայությունը ստեղծվել է 1997թ․ նոյեմբերի 13-ին նախկին կաթողիկոս Գարեգին Առաջինի և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի կողմից։ Պաշտպանության նախարարի` 2000 թվականի հրամանով գործածության մեջ է դրվել հոգևոր ծառայության կանոնադրությունը, որը հաստատվել է կաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարարի կողմից:Փաստաբանը հայտնել է, որ հոգևոր ծառայությունն ուներ հետևյալ կառուցվածքը՝ ՀՀ զինված ուժերի հոգևոր ծառայության առաջնորդ, ՀՀ բանակային կորպուսների և զորամասերի հոգևոր սպասավորներ, ԶՈւ հոգևոր ծառայության մեջ ներգրավված են եղել 42 հոգևորական, որոնցից 8-ը` ժամկետային զինծառայող՝ սարկավագի կարգավիճակով, իսկ մնացած 34-ը՝ կամավոր Մայր աթոռի կողմից նշանակված հոգևորականներ, այդ թվում՝ 1 վարդապետ, 16 քահանա և 17 սարկավագ:Նա ընդգծել է, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խախտել է «Հայաստանի Հանրապետության և ՀԱՍԵ-ի հարաբերությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածի պահանջը, ըստ որի՝ եկեղեցին իրավունք ունի զորամասերում մշտական հոգևոր ներկայացուցիչ ունենալու:«Պապիկյանը խախտել է նույնիսկ պաշտպանության նախարարի կողմից հաստատված Հոգևոր ծառայության կանոնադրության 5.1 կետը, ըստ որի՝ հոգևոր ծառայությունը լուծարվում է Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնագրով և ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով: Այսինքն՝ նախարարը միանձնյա չէր կարող լուծարել այդ ծառայությունը»,- հավելել է Զոհրաբյանը։Ըստ փաստաբանի՝ այս գործընթացի պատճառ է դարձել այն, որ գնդերեցները հրաժարվել են պաշտպանության նախարարության պահանջով միանալ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին:Իրավաբանի կարծիքով՝ այս ամենը բարոյահոգեբանական կողմ էլ ունի` իշխանությունը թիրախավորել է ազգային եկեղեցին: Ըստ Զոհրաբյանի՝ բանակի ղեկավարությունը փոխանակ ամեն ինչ անի, որ ունենանք իրական քրիստոնյա զինվորականներ, անում է ուղիղ հակառակը, ինքն էլ է միջամտում եկեղեցու ներքին գործերին, փոխանակ ամեն ինչ անեն, որ բանակը հեռու պահեն այս ամոթալի հալածանքներից, հակառակն են անում:Հիշեցնենք` ըստ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի` զինված ուժերում ավագ գնդերեցի և գնդերեցի պաշտոններ կստեղծվեն, որոնք կհամապատասխանեն սպայական «մայոր» և կրտսեր սպայական «կապիտան» կոչումներին: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված և Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևոր սպասավոր հանդիսացող անձինք այդ պաշտոններում կնշանակվեն ուսումնական ծրագրի ավարտից հետո և ծառայության վայրի զորամասի հրամանատարի ներկայացմամբ` ՀՀ ԶՈւ ԳՇ բարոյահոգեբանական ապահովման վարչության հետ համաձայնեցմամբ։ Պարտադիր պայման է լինելու հոգևոր կրթություն ստացած լինելու հանգամանքը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1d/94035827_77:0:1434:1018_1920x0_80_0_0_3b72b6d3990ab0958ef346c6ca3d5bde.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բանակ, զինված ուժեր, գնդերեց, սուրեն պապիկյան, արա զոհրաբյան
հայաստան, բանակ, զինված ուժեր, գնդերեց, սուրեն պապիկյան, արա զոհրաբյան
42 հոգևորականից միայն 8–ն են ծառայելու զինված ուժերում. փաստաբանը` Պապիկյանի հրամանի մասին
11:22 31.01.2026 (Թարմացված է: 11:40 31.01.2026) Արա Զոհրաբյանը Պապիկյանի որոշումը համարում է պետության և Հայ առաքելական եկեղեցու հարաբերությունները կարգավորող օրենքի խախտում։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. ՀՀ զինված ուժերում հոգևոր ծառայության մեջ ներգրավված 42 հոգևորականից կմնան 8-ը։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է փաստաբան
Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանին։
Երեկ
հայտնի դարձավ, որ Մայր աթոռ է ուղարկվել ՀՀ պաշտպանության նախարարի որոշումը, ըստ որի՝ այսուհետ բանակի գնդերեցները, ըստ էության, պետք է ենթարկվեն, հաշվետու լինեն հրամանատարի՝ դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալին։ Ավելի ուշ Պապիկյանը հրապարակեց իր որոշումը, ըստ որի` 2026 թվականի փետրվարի 1-ից
դադարեցվում է հոգևոր ծառայության առաջնորդի և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողների գործունեությունը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում։
Զոհրաբյանը հիշեցրել է, որ զինված ուժերում հոգևոր ծառայությունը ստեղծվել է 1997թ․ նոյեմբերի 13-ին նախկին կաթողիկոս Գարեգին Առաջինի և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի կողմից։ Պաշտպանության նախարարի` 2000 թվականի հրամանով գործածության մեջ է դրվել հոգևոր ծառայության կանոնադրությունը, որը հաստատվել է կաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարարի կողմից:
Փաստաբանը հայտնել է, որ հոգևոր ծառայությունն ուներ հետևյալ կառուցվածքը՝ ՀՀ զինված ուժերի հոգևոր ծառայության առաջնորդ, ՀՀ բանակային կորպուսների և զորամասերի հոգևոր սպասավորներ, ԶՈւ հոգևոր ծառայության մեջ ներգրավված են եղել 42 հոգևորական, որոնցից 8-ը` ժամկետային զինծառայող՝ սարկավագի կարգավիճակով, իսկ մնացած 34-ը՝ կամավոր Մայր աթոռի կողմից նշանակված հոգևորականներ, այդ թվում՝ 1 վարդապետ, 16 քահանա և 17 սարկավագ:
«42 հոգևորականից միայն 8-ն են ծառայելու որպես ժամկետային ծառայող ԶՈւ ԳՇ բարոյահոգեբանական ապահովման վարչության համակարգմամբ, մնացած 34-ը՝ այլևս չեն ծառայելու»,– գրել է Զոհրաբյանը:
Նա ընդգծել է, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խախտել է «Հայաստանի Հանրապետության և ՀԱՍԵ-ի հարաբերությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածի պահանջը, ըստ որի՝ եկեղեցին իրավունք ունի զորամասերում մշտական հոգևոր ներկայացուցիչ ունենալու:
«Պապիկյանը խախտել է նույնիսկ պաշտպանության նախարարի կողմից հաստատված Հոգևոր ծառայության կանոնադրության 5.1 կետը, ըստ որի՝ հոգևոր ծառայությունը լուծարվում է Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնագրով և ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով: Այսինքն՝ նախարարը միանձնյա չէր կարող լուծարել այդ ծառայությունը»,- հավելել է Զոհրաբյանը։
Ըստ փաստաբանի՝ այս գործընթացի պատճառ է դարձել այն, որ գնդերեցները հրաժարվել են պաշտպանության նախարարության պահանջով միանալ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին:
Իրավաբանի կարծիքով՝ այս ամենը բարոյահոգեբանական կողմ էլ ունի` իշխանությունը թիրախավորել է ազգային եկեղեցին: Ըստ Զոհրաբյանի՝ բանակի ղեկավարությունը փոխանակ ամեն ինչ անի, որ ունենանք իրական քրիստոնյա զինվորականներ, անում է ուղիղ հակառակը, ինքն էլ է միջամտում եկեղեցու ներքին գործերին, փոխանակ ամեն ինչ անեն, որ բանակը հեռու պահեն այս ամոթալի հալածանքներից, հակառակն են անում:
Հիշեցնենք` ըստ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի` զինված ուժերում ավագ գնդերեցի և գնդերեցի պաշտոններ կստեղծվեն, որոնք կհամապատասխանեն սպայական «մայոր» և կրտսեր սպայական «կապիտան» կոչումներին: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված և Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևոր սպասավոր հանդիսացող անձինք այդ պաշտոններում կնշանակվեն ուսումնական ծրագրի ավարտից հետո և ծառայության վայրի զորամասի հրամանատարի ներկայացմամբ` ՀՀ ԶՈւ ԳՇ բարոյահոգեբանական ապահովման վարչության հետ համաձայնեցմամբ։ Պարտադիր պայման է լինելու հոգևոր կրթություն ստացած լինելու հանգամանքը։