https://arm.sputniknews.ru/20260131/hh-azh-yntrutjunnern-ashkharhaqaghaqakan-en-qaghaqagety-bacatrec-inchu-98257165.html
ՀՀ ԱԺ ընտրություններն աշխարհաքաղաքական են. քաղաքագետը բացատրեց` ինչու
ՀՀ ԱԺ ընտրություններն աշխարհաքաղաքական են. քաղաքագետը բացատրեց` ինչու
Sputnik Արմենիա
Արմեն Բադալյանի գնահատմամբ` ՀՀ–ում ընդդիմադիր ուժերի մրցակիցն առաջիկա համապետական ընտրություններում ոչ միայն իշխող քաղաքական ուժն է, այլև ԵՄ գլոբալիստները... 31.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-31T09:55+0400
2026-01-31T09:55+0400
2026-01-31T09:55+0400
հայաստան
ազգային ժողովի ընտրություններ
ընդդիմություն
իշխանություն
արևմուտք
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/10/95883536_0:78:1500:922_1920x0_80_0_0_bd73108abe0a3d64f3ef110aef7be5d2.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik․ Հայաստանում ընդդիմադիր քաղաքական դաշտում կարող են ձևավորվել նախընտրական միավորումներ, բայց արդյոք իշխանությունը` ի դեմս ԿԸՀ–ի, կգրանցի՞ բոլորին. քաղաքագետ, քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի դիտարկմամբ` այս պահին սա առաջիկա ընտրական գործընթացի վերաբերյալ ամենադժվար և անպատասխան հարցն է։Նշենք, որ Հայաստանում ԱԺ ընտրությունները նախատեված են 2026–ի հունիսի 7–ին։«Հարցն այս ուժերին գրանցել–չգրանցելու մասին է. թույլ տան, որ մինչև վերջ գնան քվեարկությա՞ն, թե, ասենք, ուրբաթ օրը կեսօրին հանեն քվեարկությունից»,– ասաց քաղաքագետը։Այդուհանդերձ, քաղաքական միավորումները, նրա խոսքով, չեն կարող մեխանիկական միավորումներ լինել կամ, օրինակ, ընդդիմադիր բոլոր ուժերը հավաքվեն մեկ ցուցակի ներքո։Մեր զրուցակցի հաշվարկով` առաջիկա ընտրություններում առնվազն 6-7 ընդդիմադիր դաշինք կարող է ձևավորվել, որոնք կղեկավարվեն տարբեր մարդկանց կողմից։Ինչ վերաբերում է հետընտրական շրջանում արդեն ներխորհրդարանական կոնսոլիդացիային, Արմեն Բադալյանի կարծիքով, դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ ԱԺ անցած ընդդիմադիր ուժերին միասին հաջողվի ավելի շատ ձայն հավաքել, քան ՔՊ–ին։2026 թվականի ընտրությունները «սթրես-թեստ» են լինելու ՀՀ վարչապետի համար. Մարկեդոնով«Երբ բոլորին հաջողվի գրանցվել, բոլորին թույլ տան մասնակցել ընտրություններին և բոլորը գնան Ազգային ժողով, և երբ բոլորը միասին ավելի շատ ձայն հավաքեն, քան ՔՊ–ն, նոր այդտեղ կսկսվի, այսպես կոչված, պաշտոնների բաշխման գործընթացը. և՛ վարչապետի, և՛ մյուս պաշտոնների։ Եվ, ինչպես որ 2-րդ նախագահը նշեց, եթե ընդունենք՝ «իքս» դաշինքը հավաքի ավելի շատ ձայն, քան «Հայաստան» դաշինքը, բնականաբար, վարչապետի թեկնածուն լինելու է «իքս» դաշինքի առաջնորդը։ Այսինքն՝ կտեսնենք մոտավորապես այն, ինչ տեսանք Գյումրիում»,– կարծիք հայտնեց քաղաքագետը։Տարբերությունը, սակայն, նրա դիտարկմամբ, այն է, որ, եթե Գյումրիում զուտ քաղաքական ուժերի մրցապայքար էր` ընդդեմ իշխող ուժի, ապա խորհրդարանական ընտրությունները որոշակի առումով աշխարհաքաղաքական ընտրություններ են, որտեղ ընդդիմադիր ուժերի մրցակիցը ոչ միայն ՀՀ իշխող քաղաքական ուժն է, այլև ԵՄ գլոբալիստները, Կայա Կալասը և մնացածները, ովքեր բացահայտ հայտարարել են, որ ամեն ինչ անելու են Հայաստանում մոլդովական տարբերակով իշխանությունը պահելու համար։Հավելենք, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունվարի 29-ի ասուլիսում հայտարարեց, որ «Հայաստան» դաշինքը ընտրություններին կմասնակցի թիմի որոշակի թարմացումներով։ Ցուցակի առաջատարը, հետևաբար նաև` վարչապետի թեկնածուն կորոշվի սոցիոլոգիական հարցումների արդյունքում։2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել նաև ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, «Մեր ձևով» շարժումը, որի գաղափարական առաջնորդ` գործարար, բարերար Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ է, ինչպես նաև Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։Նախընտրական դաշինքների ձևավորման շուրջ քննարկումները քաղաքական դաշտում շարունակվում են։Մինչև ընտրություններ այս մթնոլորտը պահվելու է․ քաղտեխնոլոգը՝ եկեղեցու դեմ արշավի մասին
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/10/95883536_84:0:1417:1000_1920x0_80_0_0_a05c21ebebb0e9d1ddad015d1e90c04d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ազգային ժողովի ընտրություններ, ընդդիմություն, իշխանություն, արևմուտք, ռուսաստան
հայաստան, ազգային ժողովի ընտրություններ, ընդդիմություն, իշխանություն, արևմուտք, ռուսաստան
ՀՀ ԱԺ ընտրություններն աշխարհաքաղաքական են. քաղաքագետը բացատրեց` ինչու
Արմեն Բադալյանի գնահատմամբ` ՀՀ–ում ընդդիմադիր ուժերի մրցակիցն առաջիկա համապետական ընտրություններում ոչ միայն իշխող քաղաքական ուժն է, այլև ԵՄ գլոբալիստները, ովքեր բացահայտ հայտարարել են, որ ամեն ինչ անելու են ՀՀ-ում մոլդովական տարբերակով իշխանությունը պահելու համար։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik․ Հայաստանում ընդդիմադիր քաղաքական դաշտում կարող են ձևավորվել նախընտրական միավորումներ, բայց արդյոք իշխանությունը` ի դեմս ԿԸՀ–ի, կգրանցի՞ բոլորին. քաղաքագետ, քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի դիտարկմամբ` այս պահին սա առաջիկա ընտրական գործընթացի վերաբերյալ ամենադժվար և անպատասխան հարցն է։
Նշենք, որ Հայաստանում ԱԺ ընտրությունները նախատեված են 2026–ի հունիսի 7–ին։
«Քննարկումները քաղաքական ուժերի միջև պիտի գնան նաև սա հաշվի առնելով։ Ցածր վարկանիշ ունեցող քաղաքական ուժերի դեպքում այս խնդիրը չկա։ Այս ուժերը միանշանակ կգրանցվեն, քանի որ իշխանությունն էլ է հասկանում, որ նրանց մասնակցությունը ձեռնտու է` ձայների փոշիացման տեսանկյունից»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Բադալյանը։ Հավելեց, որ խնդիր կարող է ծագել այն քաղաքական ուժերի դեպքում, որոնք ապագա ԱԺ–ում ի զորու են փոխել քաղաքական համայնապատկերը։
«Հարցն այս ուժերին գրանցել–չգրանցելու մասին է. թույլ տան, որ մինչև վերջ գնան քվեարկությա՞ն, թե, ասենք, ուրբաթ օրը կեսօրին հանեն քվեարկությունից»,– ասաց քաղաքագետը։
Այդուհանդերձ, քաղաքական միավորումները, նրա խոսքով, չեն կարող մեխանիկական միավորումներ լինել կամ, օրինակ, ընդդիմադիր բոլոր ուժերը հավաքվեն մեկ ցուցակի ներքո։
Մեր զրուցակցի հաշվարկով` առաջիկա ընտրություններում առնվազն 6-7 ընդդիմադիր դաշինք կարող է ձևավորվել, որոնք կղեկավարվեն տարբեր մարդկանց կողմից։
«Կլինեն նաև մոտ 15 կուսակցություններ, որոնք 1-2 % ձայն կհավաքեն, բայց արդյունքում մի 10 % ձայն կգնա իշխանությունների օգտին։ Այսինքն՝ այսպես կոչված` դրածո կուսակցություններ կլինեն, որոնք, բնականաբար, չեն միավորվելու»,– կանխատեսեց Բադալյանը։
Ինչ վերաբերում է հետընտրական շրջանում արդեն ներխորհրդարանական կոնսոլիդացիային, Արմեն Բադալյանի կարծիքով, դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ ԱԺ անցած ընդդիմադիր ուժերին միասին հաջողվի ավելի շատ ձայն հավաքել, քան ՔՊ–ին։
«Երբ բոլորին հաջողվի գրանցվել, բոլորին թույլ տան մասնակցել ընտրություններին և բոլորը գնան Ազգային ժողով, և երբ բոլորը միասին ավելի շատ ձայն հավաքեն, քան ՔՊ–ն, նոր այդտեղ կսկսվի, այսպես կոչված, պաշտոնների բաշխման գործընթացը. և՛ վարչապետի, և՛ մյուս պաշտոնների։ Եվ, ինչպես որ 2-րդ նախագահը նշեց, եթե ընդունենք՝ «իքս» դաշինքը հավաքի ավելի շատ ձայն, քան «Հայաստան» դաշինքը, բնականաբար, վարչապետի թեկնածուն լինելու է «իքս» դաշինքի առաջնորդը։ Այսինքն՝ կտեսնենք մոտավորապես այն, ինչ տեսանք Գյումրիում»,– կարծիք հայտնեց քաղաքագետը։
Տարբերությունը, սակայն, նրա դիտարկմամբ, այն է, որ, եթե Գյումրիում զուտ քաղաքական ուժերի մրցապայքար էր` ընդդեմ իշխող ուժի, ապա խորհրդարանական ընտրությունները որոշակի առումով աշխարհաքաղաքական ընտրություններ են, որտեղ ընդդիմադիր ուժերի մրցակիցը ոչ միայն ՀՀ իշխող քաղաքական ուժն է, այլև ԵՄ գլոբալիստները, Կայա Կալասը և մնացածները, ովքեր բացահայտ հայտարարել են, որ ամեն ինչ անելու են Հայաստանում մոլդովական տարբերակով իշխանությունը պահելու համար։
«Կա նաև մյուս` ռուսական կողմը և միգուցե նաև միակ իրական շահագրգիռ կողմը, որպեսզի Հայաստանում ազգային իշխանություն գա»,– նշեց Բադալյանը` հավելելով, որ կարող է թվալ, թե Ազգային ժողովի ընտրությունները քաղաքական ուժերի պայքար է, սակայն իրականում դա քաղաքական ուժերի միջոցով Արևմուտք-Արևելք միջնորդավորված պայքար է։
Հավելենք, որ ՀՀ 2-րդ նախագահ
Ռոբերտ Քոչարյանը հունվարի 29-ի ասուլիսում հայտարարեց, որ «Հայաստան» դաշինքը ընտրություններին կմասնակցի թիմի որոշակի թարմացումներով։ Ցուցակի առաջատարը, հետևաբար նաև` վարչապետի թեկնածուն կորոշվի սոցիոլոգիական հարցումների արդյունքում։
2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել նաև ՀՀ նախկին ՄԻՊ
Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ,
«Մեր ձևով» շարժումը, որի գաղափարական առաջնորդ` գործարար, բարերար Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ է, ինչպես նաև Երևանի նախկին քաղաքապետ
Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի
թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը`
Արամ Սարգսյանի գլխավորությամբ։
Նախընտրական դաշինքների ձևավորման շուրջ քննարկումները քաղաքական դաշտում շարունակվում են։