https://arm.sputniknews.ru/20260130/hh-zinvats-uzherum-hvogevvor-arajnvordutjuny-karvogh-e-lutsarvel-98263110.html
ՀՀ զինված ուժերում հոգևոր առաջնորդությունը կարող է լուծարվել
ՀՀ զինված ուժերում հոգևոր առաջնորդությունը կարող է լուծարվել
Sputnik Արմենիա
Փաստացի փորձ է արվում գնդերեցներին դուրս բերել Մայր աթոռի վերահսկողությունից և ենթարկեցնել ՊՆ պաշտոնյաներին։ 30.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-30T18:09+0400
2026-01-30T18:09+0400
2026-01-30T19:02+0400
հայաստան
գնդերեց
մայր աթոռ սուրբ էջմիածին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/03/25174131_0:0:1600:901_1920x0_80_0_0_90c27936c28360434d4abacfbecac4be.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության զինված ուժերում հոգևոր առաջնորդությունը կարող է լուծարվել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ Մայր աթոռ է ուղարկվել ՀՀ պաշտպանության նախարարության որոշումը, ըստ որի՝ այսուհետ բանակի գնդերեցները, ըստ էության, պետք է ենթարկվեն, հաշվետու լինեն հրամանատարի՝ դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալին, ունենան զինվորական կոչում և այլն։Տեր Պսակ քահանա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։Հիշեցնենք` տևական ժամանակ է՝ տեղեկություններ են շրջանառվում, որ ՀՀ ԶՈւ բարձրաստիճան որոշ զինվորականներ ճնշումներ են գործադրում գնդերեցների նկատմամբ՝ Հայ եկեղեցու բարենորոգման խորհրդին, այսինքն՝ կաթողիկոսի պաշտոնանկությունը պահանջող հոգևորականներին միանալու համար։Նշենք, որ ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունը ստեղծվել է 1997 թ. նոյեմբերի 13-ին երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/03/25174131_95:0:1464:1027_1920x0_80_0_0_017272cefca51df0a5eb664a9ee71c02.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գնդերեց, մայր աթոռ սուրբ էջմիածին
հայաստան, գնդերեց, մայր աթոռ սուրբ էջմիածին
ՀՀ զինված ուժերում հոգևոր առաջնորդությունը կարող է լուծարվել
18:09 30.01.2026 (Թարմացված է: 19:02 30.01.2026) Փաստացի փորձ է արվում գնդերեցներին դուրս բերել Մայր աթոռի վերահսկողությունից և ենթարկեցնել ՊՆ պաշտոնյաներին։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության զինված ուժերում հոգևոր առաջնորդությունը կարող է լուծարվել։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ Մայր աթոռ է ուղարկվել ՀՀ պաշտպանության նախարարության որոշումը, ըստ որի՝ այսուհետ բանակի գնդերեցները, ըստ էության, պետք է ենթարկվեն, հաշվետու լինեն հրամանատարի՝ դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալին, ունենան զինվորական կոչում և այլն։
Տեր Պսակ քահանա Մկրտչյանը
ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։
«Խոր ափսոսանքով ու ցավով տեղեկացնում եմ, որ այլևս սուրբ և անմահ պատարագներ չեն մատուցվելու Կանազի հոսպիտալի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում։ Մենք` որպես հոգևորականներ, ազատված ենք մեր պարտականություններից»,– գրել է նա։
Հիշեցնենք` տևական ժամանակ է՝ տեղեկություններ են շրջանառվում, որ ՀՀ ԶՈւ բարձրաստիճան որոշ զինվորականներ
ճնշումներ են գործադրում գնդերեցների նկատմամբ՝ Հայ եկեղեցու բարենորոգման խորհրդին, այսինքն՝ կաթողիկոսի պաշտոնանկությունը պահանջող հոգևորականներին միանալու համար։
Նշենք, որ ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունը ստեղծվել է 1997 թ. նոյեմբերի 13-ին երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ: