https://arm.sputniknews.ru/20260129/hajastan-dashinqi-cucaky-glkhavvorelu-havanakan-teknatsun-es-em-rvobert-qvocharjan-98212937.html
«Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորելու հավանական թեկնածուն ես եմ. Ռոբերտ Քոչարյան
«Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորելու հավանական թեկնածուն ես եմ. Ռոբերտ Քոչարյան
Sputnik Արմենիա
Քոչարյանի խոսքով` դաշինքը հակված է ընտրությունների գնալ այսօր առկա ձևաչափով։ 29.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-29T13:28+0400
2026-01-29T13:28+0400
2026-01-29T15:19+0400
ռոբերտ քոչարյան
թեկնածու
ընտրություններ
«հայաստան» դաշինք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1d/98203014_0:107:1600:1007_1920x0_80_0_0_f8d0db77c1d4884cfc1b27c2a86fea06.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. «Հայաստան» դաշինքը ընտրությունների կմասնակցի թիմի որոշակի թարմացումներով։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։Նրա խոսքով` մասնակցության ձևաչափի հետ կապված դեռևս վերջնական որոշում չունենք, բայց հակված են գնալ նույն ձևաչափով։ Նա կրկնեց, որ վերջնական որոշումը կհրապարակեն փետրվարին։ Ինչ վերաբերում է հարցին, թե ով է առաջնորդելու իրենց դաշինքը, Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ հարցում են անցկացնելու փետրվարի սկզբին և դրանց ելնելով էլ որոշում կկայացնեն։Ըստ Քոչարյանի` այսօր հրապարակված սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ ցուցակը գլխավորելու հավանական թեկնածուն դեռևս ինքն է։«Այսօրվա դրությամբ այդպես է հավանական թեկնածուն ես եմ, բայց վերջնական որոշում կայացնելու համար պետք է ինքս հասկանամ, թե ինչքանով է սա արդյունավետ լինելու ամբողջ թիմի համար։ Մենք գնում ենք ընտրությունների ավելի լավ դիրքերից, քան դա եղել է 2021–ին»,– հավելեց Քոչարյանը։2–րդ նախագահը նշեց, որ հասկանալու համար պրոֆեսիոնալ սոցիոլոգիական ընկերության են պատվիրելու հարցումը։Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները, ըստ նախնական տեղեկությունների, կկայանան 2026 թվականի հունիսին։2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, «Մեր ձևով» շարժումը, որի գաղափարական առաջնորդ` գործարար, բարերար Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ է, ինչպես նաև Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1d/98203014_113:0:1534:1066_1920x0_80_0_0_593772d37839c2bd617c680079dba67a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռոբերտ քոչարյան, թեկնածու, ընտրություններ, «հայաստան» դաշինք
ռոբերտ քոչարյան, թեկնածու, ընտրություններ, «հայաստան» դաշինք
«Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորելու հավանական թեկնածուն ես եմ. Ռոբերտ Քոչարյան
13:28 29.01.2026 (Թարմացված է: 15:19 29.01.2026) Քոչարյանի խոսքով` դաշինքը հակված է ընտրությունների գնալ այսօր առկա ձևաչափով։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. «Հայաստան» դաշինքը ընտրությունների կմասնակցի թիմի որոշակի թարմացումներով։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով` մասնակցության ձևաչափի հետ կապված դեռևս վերջնական որոշում չունենք, բայց հակված են գնալ նույն ձևաչափով։ Նա կրկնեց, որ վերջնական որոշումը կհրապարակեն փետրվարին։ Ինչ վերաբերում է հարցին, թե ով է առաջնորդելու իրենց դաշինքը, Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ հարցում են անցկացնելու փետրվարի սկզբին և դրանց ելնելով էլ որոշում կկայացնեն։
«Եթե սոցիոլոգիան ցույց տա, որ ամենից շատ ձայներ բերողը ես եմ, ուրեմն ես եմ մնալու։ Եթե հայտնվել է մեր դաշինքում մեկը, ով կարող է ավելի մեծ ձայներ ապահովել, ուրեմն նա է լինելու։ Ես շատ ուրախ կլինեմ, որ դա ես չլինեմ, շատ մեծ բեռից կազատվեի։ Բայց այս վիճակում պայքարից փախչելը կհամարեի դասալքություն»,– ասաց նա։
Ըստ Քոչարյանի` այսօր հրապարակված սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ ցուցակը գլխավորելու հավանական թեկնածուն դեռևս ինքն է։
«Այսօրվա դրությամբ այդպես է հավանական թեկնածուն ես եմ, բայց վերջնական որոշում կայացնելու համար պետք է ինքս հասկանամ, թե ինչքանով է սա արդյունավետ լինելու ամբողջ թիմի համար։ Մենք գնում ենք ընտրությունների ավելի լավ դիրքերից, քան դա եղել է 2021–ին»,– հավելեց Քոչարյանը։
2–րդ նախագահը նշեց, որ հասկանալու համար պրոֆեսիոնալ սոցիոլոգիական ընկերության են պատվիրելու հարցումը։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները, ըստ նախնական տեղեկությունների, կկայանան 2026 թվականի հունիսին։
2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ
Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ
Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ,
«Մեր ձևով» շարժումը, որի գաղափարական առաջնորդ` գործարար, բարերար Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ է, ինչպես նաև Երևանի նախկին քաղաքապետ
Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի
թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը`
Արամ Սարգսյանի գլխավորությամբ։