https://arm.sputniknews.ru/20260123/artsrunhvovhannisjanakan-votshvov-haghtanak-samvel-karapetjany-pataskhanel-e-hh-karavarutjany-98039350.html
Արծրունհովհաննիսյանական ոճով հաղթանակ. Սամվել Կարապետյանը պատասխանել է ՀՀ կառավարությանը
Արծրունհովհաննիսյանական ոճով հաղթանակ. Սամվել Կարապետյանը պատասխանել է ՀՀ կառավարությանը
Sputnik Արմենիա
Գործարարն ընդգծել է, որ Ստոկհոլմի արբիտրաժը վերահաստատել է ամռանը կայացրած որոշումը։ 23.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-23T13:05+0400
2026-01-23T13:05+0400
2026-01-23T13:06+0400
հայաստան
սամվել կարապետյան
հհ կառավարություն
արբիտրաժային դատարան
արբիտրաժային տրիբունալ
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/12/90273974_0:0:954:537_1920x0_80_0_0_525970a179854588e40adbbd58293a88.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՀՀ կառավարությունը Ստոկհոլմում կրած պարտությունը հաղթանակ է ներկայացնում։ Այս հայտարարությունն արել է գործարար և բարերար Սամվել Կարապետյանը` արձագանքելով ՀՀ կառավարության հաղորդագրությանը։Գործադիր մարմինն ավելի վաղ հայտնել էր, որ Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ մերժել է Կարապետյանների` ՀԷՑ-ի գործով միջնորդության բոլոր պահանջները՝ եզրակացնելով, որ նրանց պահանջած ապահովման միջոցները հիմնավորված չեն։Նա ընդգծել է, որ Ստոկհոլմի արբիտրաժը վերահաստատել է ամռանը կայացրած որոշումը, որտեղ պարտավորեցնում է Հայաստանի կառավարությանը զերծ մնալ ՀԷՑ-ի դեմ որևէ քայլից:«Սպասում ենք Հայաստանի կառավարության օրինապահ վարքագծին, այն է` ՀԷՑ-ի դեմ քայլերի անվերապահ դադարեցմանը»,– հավելել է գործարարը:Նա խոստացել է, որ որոշման վերաբերյալ մասնագիտական պարզաբանումը շուտով կներկայացնեն փաստաբանական խմբի հայտարարությամբՀիշեցնենք` Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։Նոյեմբերի 17–ին ՀԾԿՀ–ն դադարեցրեց ՀԷՑ–ի` «Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։Նշենք, որ գործարար, «Տաշիր» խմբի ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/12/90273974_0:0:954:717_1920x0_80_0_0_7b896d6012c19bec7ca199344f659cae.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սամվել կարապետյան, հհ կառավարություն, արբիտրաժային դատարան, արբիտրաժային տրիբունալ, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
հայաստան, սամվել կարապետյան, հհ կառավարություն, արբիտրաժային դատարան, արբիտրաժային տրիբունալ, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
Արծրունհովհաննիսյանական ոճով հաղթանակ. Սամվել Կարապետյանը պատասխանել է ՀՀ կառավարությանը
13:05 23.01.2026 (Թարմացված է: 13:06 23.01.2026) Գործարարն ընդգծել է, որ Ստոկհոլմի արբիտրաժը վերահաստատել է ամռանը կայացրած որոշումը։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՀՀ կառավարությունը Ստոկհոլմում կրած պարտությունը հաղթանակ է ներկայացնում։ Այս հայտարարությունն արել է գործարար և բարերար
Սամվել Կարապետյանը` արձագանքելով ՀՀ կառավարության հաղորդագրությանը։
Գործադիր մարմինն ավելի վաղ
հայտնել էր, որ Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ մերժել է Կարապետյանների` ՀԷՑ-ի գործով միջնորդության բոլոր պահանջները՝ եզրակացնելով, որ նրանց պահանջած ապահովման միջոցները հիմնավորված չեն։
«Հայաստանի կառավարությունը արծրունհովհաննիսյանական ոճով Ստոկհոլմում պարտությունը հաղթանակ է ներկայացնում»,– ֆեյսբուքյան էջում գրել է Սամվել Կարապետյանը:
Նա ընդգծել է, որ Ստոկհոլմի արբիտրաժը վերահաստատել է
ամռանը կայացրած որոշումը, որտեղ պարտավորեցնում է Հայաստանի կառավարությանը զերծ մնալ ՀԷՑ-ի դեմ որևէ քայլից:
«Սպասում ենք Հայաստանի կառավարության օրինապահ վարքագծին, այն է` ՀԷՑ-ի դեմ քայլերի անվերապահ դադարեցմանը»,– հավելել է գործարարը:
Նա խոստացել է, որ որոշման վերաբերյալ մասնագիտական պարզաբանումը շուտով կներկայացնեն փաստաբանական խմբի հայտարարությամբ
Հիշեցնենք` Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝
ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի
պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով
վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նոյեմբերի 17–ին
ՀԾԿՀ–ն դադարեցրեց ՀԷՑ–ի` «Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։
Նշենք, որ գործարար, «Տաշիր» խմբի ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։