https://arm.sputniknews.ru/20260123/stvokhvolmi-arbitrazhajin-tribunaly-merzhel-e-karapetjanneri-hec-i-gvortsvov-mijnvordutjuny-98037857.html
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը մերժել է Կարապետյանների միջնորդությունը. կառավարություն
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը մերժել է Կարապետյանների միջնորդությունը. կառավարություն
Sputnik Արմենիա
ՀՀ կառավարությունից հայտնում են` արբիտրաժային տրիբունալը որոշել է, որ միջնորդության քննության հետ կապված բոլոր ծախսերը ամբողջությամբ կրելու է հայցվոր կողմը։ 23.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-23T12:27+0400
2026-01-23T12:27+0400
2026-01-23T13:10+0400
հայաստան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2241/28/22412881_0:0:1600:901_1920x0_80_0_0_0a8f897481e871f64709280b9bacaf27.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ մերժել է Կարապետյանների` ՀԷՑ-ի գործով միջնորդության բոլոր պահանջները՝ եզրակացնելով, որ նրանց պահանջած ապահովման միջոցները հիմնավորված չեն։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։Նշվում է նաև, որ բացի այդ, տրիբունալից հայցվել էր նաև արգելել ՀԷՑ-ի բաժնետոմսերի կամ այլ ակտիվների հարկադիր վաճառքը, օտարումը կամ որևէ այլ եղանակով տնօրինումը։Ըստ ՀՀ կառավարության` Արբիտրաժային տրիբունալը նաև որոշել է, որ միջնորդության քննության հետ կապված բոլոր ծախսերը ամբողջությամբ կրելու է հայցվոր կողմը (Կարապետյանները)։«Այս որոշմամբ պահպանվում է արբիտրաժային վարույթի ամբողջականությունը և համակողմանիությունը՝ ապահովելով, որ հետագա ցանկացած որոշում կկայացվի բոլոր վերաբերելի ապացույցների հիման վրա և Արբիտրաժային տրիբունալի՝ իր իրավազորության և կիրառելի իրավունքի վերաբերյալ գնահատականի համաձայն։ Հայաստանը ողջունում է տվյալ որոշումը, որը կայացվել է վեճն ըստ էության լուծելու իրավասություն ունեցող Արբիտրաժային տրիբունալի, այլ ոչ թե «արտակարգ արբիտրի» կողմից»,– ասված է հաղորդագրությունում։Հիշեցնենք` Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։Նոյեմբերի 17–ին ՀԾԿՀ–ն դադարեցրեց ՀԷՑ–ի` «Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։Նշենք, որ գործարար, «Տաշիր» խմբի ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2241/28/22412881_85:0:1509:1068_1920x0_80_0_0_f6d2c29c4a205bca476ea252eb2595d9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), հհ կառավարություն
հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), հհ կառավարություն
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը մերժել է Կարապետյանների միջնորդությունը. կառավարություն
12:27 23.01.2026 (Թարմացված է: 13:10 23.01.2026) ՀՀ կառավարությունից հայտնում են` արբիտրաժային տրիբունալը որոշել է, որ միջնորդության քննության հետ կապված բոլոր ծախսերը ամբողջությամբ կրելու է հայցվոր կողմը։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ մերժել է Կարապետյանների` ՀԷՑ-ի գործով միջնորդության բոլոր պահանջները՝ եզրակացնելով, որ նրանց պահանջած ապահովման միջոցները հիմնավորված չեն։ Այս մասին հայտնում է
ՀՀ կառավարությունը։
«Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը 2025 թվականի դեկտեմբերի 24-ին ամբողջությամբ մերժել է «Liormand Holdings Limited»-ի, Սամվել Կարապետյանի, Էթերի Կարապետյանի, Սարգիս Կարապետյանի և Կարեն Կարապետյանի ներկայացրած միջնորդությունը։ Միջնորդությամբ, ի թիվս այլնի, Արբիտրաժային տրիբունալից պահանջվում էր արտակարգ արբիտրի կողմից հուլիսի 22-ի վճռի՝ ՀՀ-ի կողմից չկատարման փաստի հաստատումը, ՀԷՑ-ի լիցենզիայի և վերջինիս կառավարման մարմինների անդամների լիազորությունների վերականգնումը, ինչպես նաև նշանակված ժամանակավոր կառավարչի լիազորությունների դադարեցումը»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ բացի այդ, տրիբունալից հայցվել էր նաև արգելել ՀԷՑ-ի բաժնետոմսերի կամ այլ ակտիվների հարկադիր վաճառքը, օտարումը կամ որևէ այլ եղանակով տնօրինումը։
Ըստ ՀՀ կառավարության` Արբիտրաժային տրիբունալը նաև որոշել է, որ միջնորդության քննության հետ կապված բոլոր ծախսերը ամբողջությամբ կրելու է հայցվոր կողմը (Կարապետյանները)։
«Այս որոշմամբ պահպանվում է արբիտրաժային վարույթի ամբողջականությունը և համակողմանիությունը՝ ապահովելով, որ հետագա ցանկացած որոշում կկայացվի բոլոր վերաբերելի ապացույցների հիման վրա և Արբիտրաժային տրիբունալի՝ իր իրավազորության և կիրառելի իրավունքի վերաբերյալ գնահատականի համաձայն։ Հայաստանը ողջունում է տվյալ որոշումը, որը կայացվել է վեճն ըստ էության լուծելու իրավասություն ունեցող Արբիտրաժային տրիբունալի, այլ ոչ թե «արտակարգ արբիտրի» կողմից»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝
ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի
պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով
վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նոյեմբերի 17–ին
ՀԾԿՀ–ն դադարեցրեց ՀԷՑ–ի` «Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։
Նշենք, որ գործարար, «Տաշիր» խմբի ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։