https://arm.sputniknews.ru/20260120/garegin-bn-shvejcariaji-hajvoc-temi-arajnvord-gusan-vardapet-altshanjanin-azatel-e-pashtvonic--97941234.html
Գարեգին Բ–ն Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդ Գուսան վարդապետ Ալճանյանին ազատել է պաշտոնից
Գարեգին Բ–ն Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդ Գուսան վարդապետ Ալճանյանին ազատել է պաշտոնից
Sputnik Արմենիա
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հայր Գուսանը միացել է կաթողիկոսի դեմ դուրս եկած 10 հոգևորականներին։ 20.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-20T18:14+0400
2026-01-20T18:14+0400
2026-01-20T18:18+0400
հայ առաքելական եկեղեցի
տեր գուսան վարդապետ ալճանյան
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
շվեյցարիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/06/97500701_0:0:1536:864_1920x0_80_0_0_3aadecc603d121f4f037f8a11440d8db.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik․ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ հոգեշնորհ տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանն ազատվել է Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահի պաշտոնից։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։Թեմի առաջնորդի պաշտոնում նշանակվել է գերաշնորհ տեր Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը՝ ազատվելով Գեղարքունյաց թեմի առաջնորդի պաշտոնից։Վեհափառ հայրապետի մեկ այլ որոշմամբ՝ քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ հոգեշնորհ տեր Իսահակ վարդապետ Պողոսյանը համատեղության կարգով նշանակվել է Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ:Հիշեցնենք` հունվարի 6-ին հայտնի դարձավ, որ Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահը միացել է Գարեգին Բ–ի դեմ դուրս եկած 10 եպիսկոպոսներին ու արքեպիսկոպոսներին։Օրեր անց շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշը կարծիք էր հայտնել, որ Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանի ընդվզումը ոչ թե վարդապետական կամ հովվական հիմքեր ունի, այլ անձնական անհանդուրժողականություն է։Նա նշել էր, որ երկու շաբաթ անց Շվեյցարիայի թեմում իր առաքելությունն է ստանձնելու Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից գործուղված նոր եպիսկոպոսը։ Նրա խոսքով` Շվեյցարիայի հայ համայնքը հավատարիմ է Հայ առաքելական եկեղեցուն, Ամենայն հայոց կաթողիկոսին և նորանշանակ եպիսկոպոսին։Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։
շվեյցարիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/06/97500701_0:0:1536:1152_1920x0_80_0_0_39fb150ad377db2b68fba33e8150e793.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ առաքելական եկեղեցի, տեր գուսան վարդապետ ալճանյան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, շվեյցարիա
հայ առաքելական եկեղեցի, տեր գուսան վարդապետ ալճանյան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, շվեյցարիա
Գարեգին Բ–ն Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդ Գուսան վարդապետ Ալճանյանին ազատել է պաշտոնից
18:14 20.01.2026 (Թարմացված է: 18:18 20.01.2026) Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հայր Գուսանը միացել է կաթողիկոսի դեմ դուրս եկած 10 հոգևորականներին։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik․ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ հոգեշնորհ տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանն ազատվել է Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահի պաշտոնից։ Տեղեկությունը հայտնում է
Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Թեմի առաջնորդի պաշտոնում նշանակվել է գերաշնորհ տեր Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը՝ ազատվելով Գեղարքունյաց թեմի առաջնորդի պաշտոնից։
Վեհափառ հայրապետի մեկ այլ որոշմամբ՝ քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ հոգեշնորհ տեր Իսահակ վարդապետ Պողոսյանը համատեղության կարգով նշանակվել է Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ:
Հիշեցնենք` հունվարի 6-ին
հայտնի դարձավ, որ Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահը միացել է Գարեգին Բ–ի դեմ դուրս եկած 10 եպիսկոպոսներին ու արքեպիսկոպոսներին։
Օրեր անց շվեյցարահայ գործարար և բարերար
Վահե Գաբրաշը կարծիք էր հայտնել, որ Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանի ընդվզումը ոչ թե վարդապետական կամ հովվական հիմքեր ունի, այլ անձնական անհանդուրժողականություն է։
Նա նշել էր, որ երկու շաբաթ անց Շվեյցարիայի թեմում իր առաքելությունն է ստանձնելու Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից գործուղված նոր եպիսկոպոսը։ Նրա խոսքով` Շվեյցարիայի հայ համայնքը հավատարիմ է Հայ առաքելական եկեղեցուն, Ամենայն հայոց կաթողիկոսին և նորանշանակ եպիսկոպոսին։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես
կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ
Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները
հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։