00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՔՊ–ն առաջարկում է արգելել եկեղեցուն օտարել հուշարձաններն առանց իշխանության իմացության

© Photo : press office of the Parliament of ArmeniaԹագուհի Ղազարյան
Թագուհի Ղազարյան - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2026
Բաժանորդագրվել
Իշխանական պատգմավորները չեն թաքցնում, որ այս նախագծի ստեղծման համար հիմք է հանդիսացել Սուրբ գեղարդի հետ կապված զարգացումները, ինչպես նաև Ասողիկ աբեղա Կարապետյանի խոսքերը։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik․ ՀՀ իշխանությունը որոշել է վերահսկել Հայ առաքելական սուրբ եկեղեցու քայլերը` ներկայացնելով օրենսդրական մի փոփոխություն, որը հիմնականում վերաբերում է եկեղեցապատկան հուշարձաններին։
Այդ պատճառով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ են հեղինակել։
Թագուհի Ղազարյանը նախագիծն ԱԺ ամբիոնից ներկայացնելիս հայտարարեց, որ հուշարձանների պետական ցանկերում ներառված պաշտամունքային կառույցները հնարավոր կլինի ցանկացած 3–րդ անձի` հատուցմամբ կամ անհայտույց օտարել բացառապես ՀՀ կառավարության համաձայնությամբ։ Ըստ նախագծի` կառավարությունը կարող է կա՛մ տալ համաձայնություն, կա՛մ չտալ, եթե տեսնում է ռիսկ, որ տվյալ գույքը կարող է օգտագործվել ոչ հանրօգուտ կամ ոչ նպատակային նշանակությամբ։
Ղազարյանը նշեց, որ այս նախագիծը հիմնականում կապ ունի Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետ, քանի որ ամենից շատ պատմամշակութային հուշարձաններ սեփականության իրավունքով տիրապետում է հենց նա։
ՔՊ–ական պատգամավորի տվյալներով` եկեղեցու տիրապետման տակ կա ավելի քանի 360 հուշարձան, որոնց մեջ են նաև այն եկեղեցիները, որոնք չունեն հուշարձանի կարգավիճակ։ Ըստ նրա` հուշարձանի կարգավիճակ չունեն նաև 2010 թվականից հետո կառուցված եկեղեցիները, որոնց ցանկը ՀՀ կառավարությունը հնարավոր է` վերանայի և հուշարձանի կարգավիճակ տա։
Ղազարյանն անդրադարձավ հարցին, թե արդյոք գույքի օտարման նախադեպեր եղել են, որ նման նախագիծ մշակելու անհրաժեշտություն է առաջացել։
«Հայտնի չեն նման նախադեպեր, սակայն չհերքված տեղեկություններ կան, և այդ մասին ասել է Մասյացոտնի թեմի առաջնորդը (խոսքը Գևորգ եպիսկոպոս Սարոյանի մասին է, որին կաթողիկոսը պաշտոնանկ է արել, սակայն Արմավիրի մարզի դատարանի որոշմամբ նա պետք է վերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում, մինչև վերջնական դատական ակտի հրապարակումը), որ եկեղեցին` կրոնական այդ կազմակերպությունը, փաստացի իր ղեկավարի ընտանիքի անդամներին օտարել է գույքեր, բնակարաններ»,– հայտարարեց Ղազարյանը։
Նա հիշեցրեց նաև Սուրբ գեղարդի մասին, ինչպես նաև մեջբերեց Ասողիկ աբեղա Կարապետյանի խոսքերը` հայտարարելով, որ սա ևս հիմք է հանդիսացել այս նախագծի ստեղծման համար։
Նշենք, որ խոսքը վերաբերում է դեռ 2004 թվականի իրադարձությանը, երբ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսեյ Երկրորդի 75-ամյակի առիթով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Սուրբ գեղարդի բռնակից մի փոքրիկ կտոր` քերվածք, ընծայաբերել պատրիարքին։ Այս հարցի հետ կապված Մայր աթոռ սուրբ Էջմիածնի արխիվի և թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը հարցաքննության համար օրեր առաջ հրավիրվել էր քննչական կոմիտե։
ՔՊ–ականներին հատկապես վրդովվեցրել էր տեր Ասողիկի այն հայտարարությունը, որ Սուրբ գեղարդի մասունքն ընծայելը բացառապես եկեղեցու իրավունքն է, և որևէ մեկն այդտեղ ասելիք, անելիք չունի. եկեղեցին որոշում է, եկեղեցին նվիրում է, բայց և եկեղեցին գիտի` ինչ է նվիրում։
«Սա նշանակում է, որ սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքին նույնպես կարող է նման վերաբերմունք լինել։ Օրինակ` կարող են եկեղեցիների, պատմամշակութային հուշարձանների դեպքում ևս մեկ այլ հոգևոր առաջնորդի ծննդյան օրվա առթիվ մի փոքրիկ ավանդատուն նվիրել, որը նույնպես հուշարձան է»,– հայտարարեց Ղազարյանը։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։
Լրահոս
0