https://arm.sputniknews.ru/20260114/zrpartutjun-e-ev-sut-e-hajr-asvoghiky-surb-geghardi-vnasvelu-masin-97752009.html
Զրպարտություն է և սուտ է. հայր Ասողիկը` Սուրբ գեղարդի վնասվելու մասին
Զրպարտություն է և սուտ է. հայր Ասողիկը` Սուրբ գեղարդի վնասվելու մասին
Sputnik Արմենիա
Հայր Ասողիկի խոսքով` գեղարդը համաքրիստոնեական սրբությունն է և միայն Առաքելական եկեղեցուն չի պատկանում։ 14.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-14T18:56+0400
2026-01-14T18:56+0400
2026-01-14T18:57+0400
սուրբ գեղարդ
հոգեշնորհ հայր ասողիկ աբեղա
հհ քննչական կոմիտե
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
https://cdn.am.sputniknews.ru/img/186/98/1869865_0:57:1601:957_1920x0_80_0_0_541c0684e5f3cd18e6a0f86ebc2ad90a.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik․ Գեղարդն անխաթար, անվնաս, ապահով, անվտանգ Մայր աթոռ սուրբ էջմիածնում է։ Քննչական կոմիտեում 6 ժամ տևած հարցաքննությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մայր աթոռ սուրբ Էջմիածնի արխիվի և թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի արխիվի և թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը հարցաքննության համար հրավիրվել է քննչական կոմիտե։Դիտարկմանը, որ Գեղարդից ինչ–որ մասնիկ ռուս ուղղափառ եկեղեցուն նվիրվել է, Հայր Ասողիկը պատասխանեց` հիշեցնելով, որ դարեր շարունակ քրիստոնեական եկեղեցիները իրար մասունքներ նվիրել են, նվիրում են և նվիրելու են։«Դա բացառապես եկեղեցու իրավունքն է և որևէ մեկն այդտեղ ասելիք, անելիք չունի։ Եկեղեցին որոշում է, եկեղեցին նվիրում, բայց և եկեղեցին գիտի` ինչ է նվիրում, ինչպես է նվիրում և այդ ամենի արդյունքում ինչպես է անխաթար մնում սրբությունը, որը առաջին դարից պահվել է հայոց աշխարհում։ Ամբողջ քրիստոնեական աշխարհը գիտի, որ Հայաստանում կա Աստվածամոր Սուրբ գեղարդը, որը անխաթար է, անվնաս և մշտապես սուրբ Էջմիածնում է և այնտեղից դուրս չի բերվում»,– ասաց նա։Հայր Ասողիկի խոսքով` ռուս ուղղափառ եկեղեցու մասին խոսել են դեռևս 2018 թվականին, երբ եկեղեցու նվիրաբերությունը չարանենգ կերպով շրջանառության մեջ դրվեց։«Մենք նվիրել ենք ընդամենը Գեղարդի մանրակերտը։ Այդպիսի մանրակերտ կարող եք գնել ցանկացած հուշանվերային խանութում, եկեղեցու տարածքում»,– շարունակեց հայր Ասողիկը։Դիտարկմանը, որ այլ մեկնաբանության մեջ ինքն ասել է, որ կոթառից փշուր են նվիրել, նա պարզաբանեց, որ Գեղարդի մանրակերտը նվիրաբերվել է, որի մեջ զետեղվել է փշրանքը կոթառի միջից դուրս բերված, որը չի խաթարել Գեղարդի ամբողջականությունը, պատմական տեսքը։Հայր Ասողիկը հիշեցրեց, որ Հայ առաքելական եկեղեցին 18-րդ դարում Նոյան Տապանի բեկորը նվիրաբերել է ռուսաց կայսրուհուն, Վազգեն Վեհափառը Եթովպիայի կայսրն նվիրաբերել Սուրբ Թադեոս առաքյալի մասունքը։«Գարեգին առաջին վեհափառը Սուրբ Անդրեասի մասունքը նվիրաբերել է Ալեքսի պատրիարքին, այնպես էլ Գարեգին Երկրորդ կաթողիկոսն իր լիակատար իրավունքով իր եկեղեցու սուրբ մասունքներից ցանկացած անձի` լինի աշխարհական, եկեղեցական, կարող է նվիրաբերել։ Դա եկեղեցու հովվապետի բացառիկ և լիակատար իրավունքն է, որևէ մեկը այստեղ իրավունք չունի ձայն անգամ արձակելու»,– մանրամասնեց հայր Ասողիկը։Հիշեցնենք, որ 2004 թ․-ին Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսեյ Երկրորդի 75-ամյակի առիթով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Սուրբ գեղարդի բռնակից մի փոքրիկ կտոր` քերվածք, ընծայաբերել պատրիարքին։ Ընծան տեղափոխելը լիազորվել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոնին։Հակաեկեղեցական շարժման ևս մեկ արար․ հայր Ասողիկին հարցաքննել են Սուրբ գեղարդի թեմայով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/186/98/1869865_125:0:1474:1012_1920x0_80_0_0_c443383c7e3fd7b9fd4f391d5a7830e0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սուրբ գեղարդ, հոգեշնորհ հայր ասողիկ աբեղա, հհ քննչական կոմիտե, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
սուրբ գեղարդ, հոգեշնորհ հայր ասողիկ աբեղա, հհ քննչական կոմիտե, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
Զրպարտություն է և սուտ է. հայր Ասողիկը` Սուրբ գեղարդի վնասվելու մասին
18:56 14.01.2026 (Թարմացված է: 18:57 14.01.2026) Հայր Ասողիկի խոսքով` գեղարդը համաքրիստոնեական սրբությունն է և միայն Առաքելական եկեղեցուն չի պատկանում։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik․ Գեղարդն անխաթար, անվնաս, ապահով, անվտանգ Մայր աթոռ սուրբ էջմիածնում է։ Քննչական կոմիտեում 6 ժամ տևած հարցաքննությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մայր աթոռ սուրբ Էջմիածնի արխիվի և թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի արխիվի և թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը հարցաքննության համար հրավիրվել է քննչական կոմիտե։
«Այն ամենը, ինչ որ ասվում է սուտ է, զրպարտություն, և չգիտեմ՝ ինչու են այդ ամենը շրջանառում»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ Գեղարդից ինչ–որ մասնիկ ռուս ուղղափառ եկեղեցուն նվիրվել է, Հայր Ասողիկը պատասխանեց` հիշեցնելով, որ դարեր շարունակ քրիստոնեական եկեղեցիները իրար մասունքներ նվիրել են, նվիրում են և նվիրելու են։
«Դա բացառապես եկեղեցու իրավունքն է և որևէ մեկն այդտեղ ասելիք, անելիք չունի։ Եկեղեցին որոշում է, եկեղեցին նվիրում, բայց և եկեղեցին գիտի` ինչ է նվիրում, ինչպես է նվիրում և այդ ամենի արդյունքում ինչպես է անխաթար մնում սրբությունը, որը առաջին դարից պահվել է հայոց աշխարհում։ Ամբողջ քրիստոնեական աշխարհը գիտի, որ Հայաստանում կա Աստվածամոր Սուրբ գեղարդը, որը անխաթար է, անվնաս և մշտապես սուրբ Էջմիածնում է և այնտեղից դուրս չի բերվում»,– ասաց նա։
Հայր Ասողիկի խոսքով` ռուս ուղղափառ եկեղեցու մասին խոսել են դեռևս 2018 թվականին, երբ եկեղեցու նվիրաբերությունը չարանենգ կերպով շրջանառության մեջ դրվեց։
«Մենք նվիրել ենք ընդամենը Գեղարդի մանրակերտը։ Այդպիսի մանրակերտ կարող եք գնել ցանկացած հուշանվերային խանութում, եկեղեցու տարածքում»,– շարունակեց հայր Ասողիկը։
Դիտարկմանը, որ այլ մեկնաբանության մեջ ինքն ասել է, որ կոթառից փշուր են նվիրել, նա պարզաբանեց, որ Գեղարդի մանրակերտը նվիրաբերվել է, որի մեջ զետեղվել է փշրանքը կոթառի միջից դուրս բերված, որը չի խաթարել Գեղարդի ամբողջականությունը, պատմական տեսքը։
«Իսկ Կոթառի միջից դուրս բերելը չի նշանակում Գեղարդը մասնատել, Գեղարդը կտրել և այլն։ Նվիրել ենք ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդին՝ Ալեքսի պատրիարքին, նրա ծննդյան 75- ամյակի առիթով, և այսօր այն պահվում է ռուս ուղղափառ եկեղեցու Սուրբ Կոստանդին, Սուրբ Հեղինե մենաստանում։ Այս սրբությունը համաքրիսոնեական է, որն Աստծո օրհնությամբ և ողորմությամբ դարձել է հայ եկեղեցում պահվող, սակայն այն միայն հայ եկեղեցուն չի պատկանում»,– ընդգծեց քահանան։
Հայր Ասողիկը հիշեցրեց, որ Հայ առաքելական եկեղեցին 18-րդ դարում Նոյան Տապանի բեկորը նվիրաբերել է ռուսաց կայսրուհուն, Վազգեն Վեհափառը Եթովպիայի կայսրն նվիրաբերել Սուրբ Թադեոս առաքյալի մասունքը։
«Գարեգին առաջին վեհափառը Սուրբ Անդրեասի մասունքը նվիրաբերել է Ալեքսի պատրիարքին, այնպես էլ Գարեգին Երկրորդ կաթողիկոսն իր լիակատար իրավունքով իր եկեղեցու սուրբ մասունքներից ցանկացած անձի` լինի աշխարհական, եկեղեցական, կարող է նվիրաբերել։ Դա եկեղեցու հովվապետի բացառիկ և լիակատար իրավունքն է, որևէ մեկը այստեղ իրավունք չունի ձայն անգամ արձակելու»,– մանրամասնեց հայր Ասողիկը։
Հիշեցնենք, որ 2004 թ․-ին Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսեյ Երկրորդի 75-ամյակի առիթով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Սուրբ գեղարդի բռնակից մի փոքրիկ կտոր` քերվածք, ընծայաբերել պատրիարքին։ Ընծան տեղափոխելը լիազորվել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոնին։