https://arm.sputniknews.ru/20260119/htskh-n-imacel-e-hec-i-khndirneri-masin-ghazinjany-dataranum-manramasner-hajtnec-97892072.html
ՀԾԿՀ–ն իմացել է ՀԷՑ–ի խնդիրների մասին․ Ղազինյանը դատարանում մանրամասներ հայտնեց
ՀԾԿՀ–ն իմացել է ՀԷՑ–ի խնդիրների մասին․ Ղազինյանը դատարանում մանրամասներ հայտնեց
Sputnik Արմենիա
Դավիթ Ղազինյանը վստահեցրեց, որ ՀԷՑ-ի մի մասնաճյուղում արձանագրված բացթողումները երբեք չեն կրկնվել մյուսներում։ 19.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-19T15:56+0400
2026-01-19T15:56+0400
2026-01-19T16:25+0400
հայաստան
հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ)
«տաշիր կապիտալ»
դատարան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/13/97891917_0:89:1187:757_1920x0_80_0_0_7c0478f8bdda5d145624bf097128b406.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղյակ է եղել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի աշխատանքում ի հայտ եկող այս կամ այն խնդիրների մասին, բայց հիմա լռելը ձեռնտու է ։ ՀՀ վարչական դատարանում «Տաշիր կապիտալ» ընկերության հայցի քննության ժամանակ այս հայտարարությունն արեց ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։«Տաշիր կապիտալ» ընկերությունը ՀՀ վարչական դատարանում վիճարկում է ՀԷՑ-ի կառավարման լիցենզիայից զրկելու հարցը։ Առաջին դատական նիստը կայացել է հունվարի 15-ին։Նա վստահեցրեց՝ գլխամասում որևէ խնդիր երբևէ չի եղել։ Ղազինյանն ընդգծեց` չի էլ հավատում, որ մասնաճյուղերից մեկի ղեկավարն այնպիսի քայլ աներ, որ վնաս հասցներ ընկերությանը։Նա իշխանության նշանակած կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին և ՀԷՑ-ի նոր ղեկավարությանը մեղադրեց, որ ընկերության աշխատակիցներին ստիպել են ցուցմունք տալ նախկին ղեկավարների դեմ:Հիշեցնենք` Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։Նոյեմբերի 17–ին ՀԾԿՀ–ն դադարեցրեց ՀԷՑ–ի` «Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։Նշենք, որ գործարար, «Տաշիր» խմբի ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/13/97891917_132:0:1187:791_1920x0_80_0_0_ba3c6563e385bd4155b0b7404033fc72.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ), «տաշիր կապիտալ», դատարան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
հայաստան, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ), «տաշիր կապիտալ», դատարան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
ՀԾԿՀ–ն իմացել է ՀԷՑ–ի խնդիրների մասին․ Ղազինյանը դատարանում մանրամասներ հայտնեց
15:56 19.01.2026 (Թարմացված է: 16:25 19.01.2026) Դավիթ Ղազինյանը վստահեցրեց, որ ՀԷՑ-ի մի մասնաճյուղում արձանագրված բացթողումները երբեք չեն կրկնվել մյուսներում։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղյակ է եղել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի աշխատանքում ի հայտ եկող այս կամ այն խնդիրների մասին, բայց հիմա լռելը ձեռնտու է ։ ՀՀ վարչական դատարանում «Տաշիր կապիտալ» ընկերության հայցի քննության ժամանակ այս հայտարարությունն արեց ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
«Տաշիր կապիտալ» ընկերությունը ՀՀ վարչական դատարանում վիճարկում է ՀԷՑ-ի կառավարման լիցենզիայից զրկելու հարցը։ Առաջին դատական նիստը կայացել է հունվարի 15-ին։
«Այն թերությունները, որոնց մասին ժամանակ առ ժամանակ խոսում է հանձնաժողովը, երբևէ համակարգային բնույթ չեն կրել: ՀԷՑ-ի մի մասնաճյուղում արձանագրված բացթողումները երբեք չեն կրկնվել մյուս մասնաճյուղերում, և որևէ հետևողականության մասին խոսել հնարավոր չէ։ Այսպես ասեմ` մեկ մասնաճյուղը կարող էր 2 մարզ սպասարկել, բայց մի մարզի 2 ցանցում որոշակի թերություններ կարող էին լինել, բայց մնացածում խնդիր չի եղել։ Այսինքն` համակարգային խնդրի մասին խոսք չի կարող լինել։ ՀԾԿՀ-ն վաղուց տեղյակ է եղել մեր աշխատաոճին, ու բոլոր հարցերով մենք իրենց հետ խորհրդակցել ենք»,- նշեց Ղազինյանը։
Նա վստահեցրեց՝ գլխամասում որևէ խնդիր երբևէ չի եղել։ Ղազինյանն ընդգծեց` չի էլ հավատում, որ մասնաճյուղերից մեկի ղեկավարն այնպիսի քայլ աներ, որ վնաս հասցներ ընկերությանը։
Նա իշխանության նշանակած կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին և ՀԷՑ-ի նոր ղեկավարությանը մեղադրեց, որ ընկերության աշխատակիցներին ստիպել են ցուցմունք տալ նախկին ղեկավարների դեմ:
Հիշեցնենք` Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝
ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի
պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով
վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նոյեմբերի 17–ին
ՀԾԿՀ–ն դադարեցրեց ՀԷՑ–ի` «Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։
Նշենք, որ գործարար, «Տաշիր» խմբի ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։