https://arm.sputniknews.ru/20260117/samvel-karapetjany-kkarvoghana-hraparakajin-hajtararutjunner-anel-pastaban-97836466.html
Սամվել Կարապետյանը կկարողանա հրապարակային հայտարարություններ անել. փաստաբան
Սամվել Կարապետյանը կկարողանա հրապարակային հայտարարություններ անել. փաստաբան
Sputnik Արմենիա
Փաստաբանը պատմել է, թե ինչպես են գործարարին հիվանդանոցից տարել քրեակատարողական ծառայություն։ 17.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-17T10:14+0400
2026-01-17T10:14+0400
2026-01-17T10:40+0400
հայաստան
սամվել կարապետյան
արամ վարդևանյան
դատարան
տնային կալանք
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/11/97836782_0:0:721:406_1920x0_80_0_0_34111ef9e6c48009e0bb8803e938409d.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Գործարար և բարերար Սամվել Կարապետյանը կկարողանա կոչեր, հրապարակային հայտարարություններ անել. դատարանը վերացրել է սահմանափակումը։ Այս մասին հայտնում է նրա պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը։Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից երեկ հայտնեցին, որ դատարանը բեկանել է դատավոր Սարգիս Պետրոսյանի որոշումը, որով Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։ Վարդևանյանն ավելի ուշ տեղեկացրեց, որ Կարապետյանի ստացիոնար բուժումն ընդհատվել է, նրան տեղափոխել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Հակակոռուպցիոն դատարանը երեկ մինչև ուշ գիշեր քննել է Կարապետյանի խափանման միջոցի հարցը և որոշել է տնային կալանք կիրառել։Վարդևանյանի խոսքով` դատական նիստը տևել է 14 ժամ և ընդմիջվել է ընդամենը 30 րոպեով։Նա պատմել է, թե ինչպես են ոստիկանության ծառայողները գործարարին տեղափոխել քրեակատարողական հիմնարկ։«Ոստիկանության 10–ից ավել ծառայողներ գալիս, մտնում են հիվանդանոց, քանի որ քննիչը գրություն է գրել, որ Սամվել Կարապետյանին անպայման անհապաղ տեղափոխեն քրեակատարողական հիմնարկ` անկախ նրանից, որ ստացիոնար բուժում էր ստանում։ Եվ այդ պահին Սամվել Կարապետյանը, պարզապես տեսնելով այդ ամենը, ինքը հենց արձագանքեց առաջիններից` ասելով՝ գնացինք»,– նշել է Վարդևանյանը։Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
14 ժամ դատական նիստ` փաստաբանական թիմով:
Sputnik Արմենիա
14 ժամ դատական նիստ` փաստաբանական թիմով:
2026-01-17T10:14+0400
true
PT1M51S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/11/97836782_0:0:721:540_1920x0_80_0_0_0ae7481b4b03bdc2ee4f42ee8335dd73.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սամվել կարապետյան, արամ վարդևանյան, դատարան, տնային կալանք, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, սամվել կարապետյան, արամ վարդևանյան, դատարան, տնային կալանք, տեսանյութ, տեսանյութեր, видео
Սամվել Կարապետյանը կկարողանա հրապարակային հայտարարություններ անել. փաստաբան
10:14 17.01.2026 (Թարմացված է: 10:40 17.01.2026) Փաստաբանը պատմել է, թե ինչպես են գործարարին հիվանդանոցից տարել քրեակատարողական ծառայություն։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Գործարար և բարերար Սամվել Կարապետյանը կկարողանա կոչեր, հրապարակային հայտարարություններ անել. դատարանը վերացրել է սահմանափակումը։ Այս մասին հայտնում է նրա պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը։
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից երեկ հայտնեցին, որ դատարանը բեկանել է դատավոր Սարգիս Պետրոսյանի որոշումը, որով Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։ Վարդևանյանն ավելի ուշ տեղեկացրեց, որ Կարապետյանի ստացիոնար բուժումն ընդհատվել է, նրան տեղափոխել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Հակակոռուպցիոն դատարանը երեկ մինչև ուշ գիշեր քննել է Կարապետյանի խափանման միջոցի հարցը և որոշել է տնային կալանք կիրառել։ Վարդևանյանի խոսքով` դատական նիստը տևել է 14 ժամ և ընդմիջվել է ընդամենը 30 րոպեով։
«Դատարանը` նախագահությամբ Վահե Դոլմազյանի, արձանագրեց, որ Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը չի կարող պահպանվել, որքան էլ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը ցանկացել էր դա։ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանքը՝ համակցված գրավով, բացակայելու արգելքով։ Եվ մի կարևոր հանգամանք էլ` կոչերի, հրապարակային հայտարարությունների սահմանափակումը ևս վերացվեց»,– նշել է պաշտպանը։
Նա պատմել է, թե ինչպես են ոստիկանության ծառայողները գործարարին տեղափոխել քրեակատարողական հիմնարկ։
«Ոստիկանության 10–ից ավել ծառայողներ գալիս, մտնում են հիվանդանոց, քանի որ քննիչը գրություն է գրել, որ Սամվել Կարապետյանին անպայման անհապաղ տեղափոխեն քրեակատարողական հիմնարկ` անկախ նրանից, որ ստացիոնար բուժում էր ստանում։ Եվ այդ պահին Սամվել Կարապետյանը, պարզապես տեսնելով այդ ամենը, ինքը հենց արձագանքեց առաջիններից` ասելով՝ գնացինք»,– նշել է Վարդևանյանը։
Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի
մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Դեկտեմբերի 30-ին դատարանը
փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա
ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։