https://arm.sputniknews.ru/20260117/samvel-karapetjany-shutvov-handes-kga-hajtararutjamb-97847709.html
Սամվել Կարապետյանը շուտով հանդես կգա հայտարարությամբ
Սամվել Կարապետյանը շուտով հանդես կգա հայտարարությամբ
Sputnik Արմենիա
Արամ Վարդևանյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ դատարանը վերացրել է հրապարակային հայտարարությունների արգելքը։ 17.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-17T16:09+0400
2026-01-17T16:09+0400
2026-01-17T16:15+0400
հայաստան
սամվել կարապետյան
նարեկ կարապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/14/33469679_0:86:1600:986_1920x0_80_0_0_234c7aeef84d90182f67cf3ed7b7d864.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Գործարար և բարերար Սամվել Կարապետյանն առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ։ Տեղեկությունը հայտնում է նրա եղբորորդին` «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։Գործարարի պաշտպանական թիմի անդամ Արամ Վարդևանյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ դատարանը վերացրել է կոչերի, հրապարակային հայտարարությունների արգելքը։Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։Հունվարի 16-ին վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից հայտնեցին, որ բեկանվել է դատավոր Սարգիս Պետրոսյանի որոշումը, որով Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։ Վարդևանյանն ավելի ուշ տեղեկացրեց, որ գործարարի ստացիոնար բուժումն ընդհատվել է, նրան տեղափոխել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Հակակոռուպցիոն դատարանը երեկ մինչև ուշ գիշեր քննել է Կարապետյանի խափանման միջոցի հարցը և որոշել է տնային կալանք կիրառել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/14/33469679_121:0:1545:1068_1920x0_80_0_0_cf281ed0746d2dff6e6207621312aca6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սամվել կարապետյան, նարեկ կարապետյան
հայաստան, սամվել կարապետյան, նարեկ կարապետյան
Սամվել Կարապետյանը շուտով հանդես կգա հայտարարությամբ
16:09 17.01.2026 (Թարմացված է: 16:15 17.01.2026) Արամ Վարդևանյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ դատարանը վերացրել է հրապարակային հայտարարությունների արգելքը։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Գործարար և բարերար Սամվել Կարապետյանն առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ։ Տեղեկությունը հայտնում է նրա եղբորորդին` «Մեր ձևով» շարժման համակարգող
Նարեկ Կարապետյանը։
Գործարարի պաշտպանական թիմի անդամ Արամ Վարդևանյանն ավելի վաղ
տեղեկացրել էր, որ դատարանը վերացրել է կոչերի, հրապարակային հայտարարությունների արգելքը։
«Սամվել Կարապետյանը օգնել է տասնյակհազարավոր հայերի, արդիականացրել կրթահամալիրներ և հիվանդանոցներ, աջակցել աղքատության դեմ պայքարող մարդկանց։ Որպես քաղաքական առաջնորդ, որպես Հայաստանի ղեկավար՝ նա կկարողանա հասնել շատ ավելի մեծ հաջողությունների։ Նա կամրապնդի Հայաստանի ամբողջ բնակչության տնտեսական վիճակը։ Առաջիկա շաբաթներին մենք կներկայացնենք Սամվել Կարապետյանի տեսլականը և նրա ծրագրերը տնտեսության և անվտանգության ոլորտներում։ Առաջին խոշոր հայտարարությունը կլինի հաջորդ շաբաթ»,– գրել է Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի
մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Դեկտեմբերի 30-ին դատարանը
փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա
ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։
Հունվարի 16-ին վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից
հայտնեցին, որ բեկանվել է դատավոր Սարգիս Պետրոսյանի որոշումը, որով Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։ Վարդևանյանն ավելի ուշ
տեղեկացրեց, որ գործարարի ստացիոնար բուժումն ընդհատվել է, նրան տեղափոխել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Հակակոռուպցիոն դատարանը երեկ մինչև ուշ գիշեր քննել է Կարապետյանի խափանման միջոցի հարցը և
որոշել է տնային կալանք կիրառել։