00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ որոշում է կայացրել դատավորը Սամվել Կարապետյանի վերաբերյալ․ մանրամասնում է փաստաբանը

© PhotoԱրամ Վարդևանյան
Արամ Վարդևանյան - Sputnik Արմենիա, 1920, 16.01.2026
Բաժանորդագրվել
Ըստ դատավոր Սուրեն Խաչատրյանի կայացրած որոշման` եթե անձը չունենար բժշկական օգնության անհետաձգելի կարիք, կարող էր տեղափոխվել ՔԿՀ։
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը գործարար և բարերար Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշմամբ բեկանել է ոչ թե ուղիղ տնային կալանքը, այլ վարույթ հարուցելու մասին որոշումը։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ավելի վաղ հայտնել էին, որ դատարանն այսօր բեկանել է Սարգիս Պետրոսյանի որոշումը, որով Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։
«Դատավոր Սուրեն Խաչատրյանի կողմից կայացված դատական ակտն անհասկանալի է։ Մենք իրավաբաններով լավ պատկերացումներ, ֆանտազիա ունենք, բայց իր ֆանտազիայից մենք չունենք, չեմ պատկերացնում` ինչ որոշում է այն, ինչ ինքը կայացրել է»,- նշեց Վարդևանյանը։
Նա ընդգծեց՝ ըստ իրավական նորմերի՝ կալանքի կամ տնային կալանքի դեպքում, դրա լրանալուց 5 օր շուտ պետք է երկարաձգելու վերաբերյալ միջնորդություն ներկայացվի։ Վարդևանյանը շեշտեց, որ ըստ քննչական մարմնի` Սամվել Կարապետյանի դեպքում այդ օրը լրացել էր հունվարի 13-ին։ Քննիչն այդ օրը միջնորդություն էր ներկայացրել, որը դատարանը դիտարկել է, վարույթ է հարուցվել, ու դատական նիստը նշանակվել էր 16։00-ին։
Ըստ դատավոր Սուրեն Խաչատրյանի կայացրած որոշման` եթե անձը չունենար բժշկական օգնության անհետաձգելի կարիք, կարող էր տեղափոխվել ՔԿՀ։
ՔԿՀ-ում բուժօգնության բացակայությունից է Կարապետյանի մոտ առողջական խնդիր առաջացել. պաշտպան
Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։
Լրահոս
0