https://arm.sputniknews.ru/20260115/vigen-euljeqchjany-cankanum-e-mnal-hajastanum-zareh-sinanjan-97791477.html
Վիգեն Էուլջեքչյանը ցանկանում է մնալ Հայաստանում. Զարեհ Սինանյան
Վիգեն Էուլջեքչյանը ցանկանում է մնալ Հայաստանում. Զարեհ Սինանյան
Sputnik Արմենիա
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի խոսքով՝ Վիգեն Էուլջեքչյանը կնոջ հետ կհանդիպի մոտ մեկ ժամվա ընթացքում, քանի որ հիմա պետք է անցնի... 15.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-15T18:20+0400
2026-01-15T18:20+0400
2026-01-15T18:21+0400
վիգեն էուլջեքչյան
զարեհ սինանյան
բաքու
գերի
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0f/52654314_0:0:1601:901_1920x0_80_0_0_5146c3e52a2990a3cd41ebe9f343b01c.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Վիգեն Էուլջեքչյանը ցանկանում է մնալ Հայաստանում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը։Սինանյանը նշեց, որ թեև հանդիպել է Բաքվից Հայաստան վերադարձած Էուլջեքչյանին, սակայն հարցեր չի տվել Բաքվի բանտում անցկացրած օրերի մասին։Ինչպես հայտնել ենք, Էուլջեքչյանի կինը՝ Լինդա Էուլջեքչյանը, այսօր Լիբանանից Հայաստան է ժամանել։ Նա Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից անմիջապես ուղևորվել էր «Մուրացան» զինվորական հոսպիտալ՝ հանդիպելու ամուսնուն, սակայն նրան արդեն տարել էին զինվորական քննչական վարչություն։Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի խոսքով՝ Վիգեն Էուլջեքչյանը կնոջ հետ կհանդիպի մոտ մեկ ժամվա ընթացքում, քանի որ հիմա պետք է անցնի առողջական զննություն։«Որքան հասկացա, քննչական մասն արդեն ավարտված է, քանի որ իմ ու մարդու իրավունքների պաշտպանի հետ էին հանդիպումները»,– նշեց նա։Նշենք, որ 2025 թվականի դեկտեմբերին փաստաբան Լուսիանա Մինասյանը հայտնել էր, որ ադրբեջանական բանտում գտնվող Վիգեն Էուլջեքչյանն առողջական լուրջ խնդիրներ ունի, չի կարողանում քայել։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 14–ին տեղեկացրեց, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 4 գերիների` Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքչյանին, Վագիֆ Խաչատրյանին:Վիգեն Էուլջեքչյանը (ծնված 1979 թ.) առևանգվել ու գերեվարվել է 2020 թ․ նոյեմբերի 10-ին Շուշի քաղաքի մոտակայքում՝ իր հետ ճամփորդող Մարալ Նաջարյանի հետ։ 2021 թ. Էուլջեքյանը 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել ահաբեկչության ու վարձկանության շինծու մեղադրանքներով։
բաքու
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0f/52654314_0:0:1423:1067_1920x0_80_0_0_333f5300a4b610daf04d46419d2193d9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վիգեն էուլջեքչյան, զարեհ սինանյան, բաքու, գերի, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
վիգեն էուլջեքչյան, զարեհ սինանյան, բաքու, գերի, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Վիգեն Էուլջեքչյանը ցանկանում է մնալ Հայաստանում. Զարեհ Սինանյան
18:20 15.01.2026 (Թարմացված է: 18:21 15.01.2026) Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի խոսքով՝ Վիգեն Էուլջեքչյանը կնոջ հետ կհանդիպի մոտ մեկ ժամվա ընթացքում, քանի որ հիմա պետք է անցնի առողջական զննություն։
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Վիգեն Էուլջեքչյանը ցանկանում է մնալ Հայաստանում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը։
Սինանյանը նշեց, որ թեև հանդիպել է Բաքվից Հայաստան վերադարձած Էուլջեքչյանին, սակայն հարցեր չի տվել Բաքվի բանտում անցկացրած օրերի մասին։
«Չեմ էլ մտել այդ թեմայի մեջ և օպերատիվ տեղեկություններ չեմ ստացել. դա իմ տիրույթը չէ։ Նա գտնվում է մեր պաշտպանության նախարարության քննչական մարմնի տրամադրության տակ, որպեսզի հենց իրենք զբաղվեն դրանով։ Ես պարզապես շատ ուրախ եմ, որ նա ու մեր մյուս երեք հայրենակիցները վերադարձել են Հայաստան ու ազատության մեջ են»,– ասաց Սինանյանը։
Ինչպես հայտնել ենք
, Էուլջեքչյանի կինը՝ Լինդա Էուլջեքչյանը, այսօր Լիբանանից Հայաստան է ժամանել։ Նա Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից անմիջապես ուղևորվել էր «Մուրացան» զինվորական հոսպիտալ՝ հանդիպելու ամուսնուն, սակայն նրան
արդեն տարել էին զինվորական քննչական վարչություն։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի խոսքով՝ Վիգեն Էուլջեքչյանը կնոջ հետ կհանդիպի մոտ մեկ ժամվա ընթացքում, քանի որ հիմա պետք է անցնի առողջական զննություն։
«Որքան հասկացա, քննչական մասն արդեն ավարտված է, քանի որ իմ ու մարդու իրավունքների պաշտպանի հետ էին հանդիպումները»,– նշեց նա։
Նշենք, որ 2025 թվականի դեկտեմբերին փաստաբան Լուսիանա Մինասյանը
հայտնել էր, որ ադրբեջանական բանտում գտնվող Վիգեն Էուլջեքչյանն առողջական լուրջ խնդիրներ ունի, չի կարողանում քայել։
Զարեհ Սինանյանը նշեց, որ այս պահին Վիգեն Էուլջեքչյանը առողջական խնդիր ունի՝ կապված մեջքի հետ, վիզն էլ ֆիքսված է հատուկ սարքով։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 14–ին
տեղեկացրեց, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 4 գերիների` Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքչյանին, Վագիֆ Խաչատրյանին:
Վիգեն Էուլջեքչյանը (ծնված 1979 թ.) առևանգվել ու գերեվարվել է 2020 թ․ նոյեմբերի 10-ին Շուշի քաղաքի մոտակայքում՝ իր հետ ճամփորդող Մարալ Նաջարյանի հետ։ 2021 թ. Էուլջեքյանը 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել ահաբեկչության ու վարձկանության շինծու մեղադրանքներով։